Գուրգեն Թադևոսյան
Գուրգեն Թադևոսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1906 Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 18, 1973 (67 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1929) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1933) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1956) և պրոֆեսոր (1957) |
Պարգևներ | Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ և «Պատվո նշան» շքանշան |
Գուրգեն Տիգրանի Թադևոսյան (հունիսի 20, 1906, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 18, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս-օրգանիկ: Քիմիական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1957), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1968): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուրգեն Թադևոսյանը ծնվել է 1906 թվականին Թիֆլիսում: 1929 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1933 թվականին՝ Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտը: 1956 թվականից աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում[1], 1959-1973 թվականներին՝ բաժանմունքի վարիչ, 1944-1951 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ ֆիզմաթ, բնական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի գիտական քարտուղար: 1963-1973 թվականներին եղել է «Հայկական քիմիական ամսագրի» պատասխանատու խմբագիրը[2][3]:
Աշխատանքները վերաբերում են էթիլենային կապի ռեակցիոնունակության վրա արոմատիկ տեղակալիչների ազդեցությանը: Վինիլային տիպի քլորիդների ծծմբաթթվային հիդրոլիզով ստացել է բազմակորիզ հիդրոարոմատիկ կետոններ, մորֆինի ածանցյալներ, նոր ալկալոիդներ, տրանկվիլիզատորային հատկությամբ օժտված մի շարք միացություններ[2]:
Մահացել է 1973 թվականին Երևանում:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1961 թ.
- Պատվո նշան շքանշան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ակադեմիա Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային։ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2017-09-29
- ↑ 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Гурген Тигранович Татевосян, Editorial, Board (2001) Гурген Тигранович Татевосян. Հայաստանի քիմիական հանդես. Chemical Journal of Armenia. Химический журнал Армении, 54 (3-4). p. 4. ISSN 0515-9628»
|
- Հունիսի 20 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 18 մահեր
- 1973 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քիմիկոսներ
- Քիմիական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ