Գուստավ Նոսալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուստավ Նոսալ
Gustav Nossal.jpg
Ծնվել էհունիսի 4, 1931(1931-06-04)[1] (88 տարեկան)
ԾննդավայրԲադ Իսչլ, Gmunden District, Վերին Ավստրիա, Ավստրիա
ՔաղաքացիությունFlag of Australia.svg Ավստրալիա
ԿրթությունSydney Medical School? և Սիդնեյի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունկենսաբան, իմունաբան և ճարտարագետ
ԱշխատավայրՄելբուրնի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Լոնդոնի թագավորական ընկերության անդամ Ալբերտ Էյնշտեյնի անվան գիտության համաշխարհային մրցանակ Ռոբերտ Կոխի ոսկե մեդալ[2][3] Emil-von-Behring-Prize? տարվա ավստրալացի Australian National Living Treasure? Ջեյմս Կուկի մեդալ ANZAAS Medal? Հարյուրամյակի մեդալ[4] Ավստրալիայի շքանշանակիր[4] Ասպետ-բակալավր[4] Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր[4] Fellow of the Australian Academy of Technological Sciences and Engineering? Ավստրալիայի գիտությունների ակադեմիայի անդամ և Macfarlane Burnet Medal and Lecture?
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ավստրալիայի գիտությունների ակադեմիա, Australian Academy of Technological Sciences and Engineering?, Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա և Ավստրիայի գիտությունների ակադեմիա
Gustav Nossal Վիքիպահեստում

Գուստավ Նոսալ (գերմ.՝ Gustav «Gus» Victor Joseph Nossal,հունիսի 4, 1931(1931-06-04)[1], Բադ Իսչլ, Gmunden District, Վերին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի նշանավոր բժիշկ-գիտնական, կենսաբան, իմունոլոգ, համաշխարհային ճանաչում ունեցող մեկնաբան[5]: 1994-1998 թվականներին եղել է Ավստրալիայի գիտությունների ակադեմիայի նախագահ, անդամ` 1967 թվականից: 2000 թվականին հռչակվել է տարվա ավստրալացի (Australian of the Year): 1977 թվականից ասպետ է: 1965-1996 թվականներին Ուոլթեր և Էլիզ Հոլլլերի բժշկական հետազոտական ինստիտուտի տնօրենն է, Մելբուրնի համալսարանի պրոֆեսոր, Բիլ և Մելինդա Գեյթսերի ֆոնդի խորհրդական: Գուստավ Նոսալը ղեկավարել է այդ ֆոնդի գլոբալ իմունիզացման ծրագիրը, որ մեկնարկել է 2000 թվականին, և որը 2015 թվականին համարվել է «ֆոնդի ամենահաջող ծրագիրը», որ «բազմաթիվ մարդկանց պատվաստանյութ է տվել և պահպանել շատ կյանքեր» և «ամենահաջող գործը, որ ձեռնարկել է»: 1997 թվականից Australian Living Treasures-ի մեջ է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին Գուստավի ընտանիքը տեղափոխվել է Ավստրալիա: Նրանք Վիեննայից փախել են Հոլոքոստից:

Երկու աստիճանով առաջնակարգ գերազանցությամբ ավարտել է Սիդնեյի համալսարանը (բժշկության բակալավր` բակտերոլոգիայի մասնագիտացմամբ, 1952, MBBS բժշկության և վիրաբուժության բակալավր, 1954), որի բժշկական դպրոցում սովորել է 1948 թվականից[6]: 1960 թվականին Մելբուրնի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Երկու տարի` մինչև 1956 թվականը, աշխատել է Սիդնեյի Արքայազն Ալֆրեդի թագավորական հիվանդանոցում (Royal Prince Alfred Hospital):

1957-1959 թվականներին եղել է Ուոլթեր և Էլիզ Հոլլերի բշկական հետազոտությունների ինստիտուտի (Walter and Eliza Hall Institute of Medical Research) հետազոտող, 1961-1965 թվականներին` իմունոլոգիայի փոխտնօրեն, իսկ 1965-1996 թվականներին` տնօրեն:

Գուսավ Նոսալը վարակաբանություն ուսումնասիրելու նպատակով եկել էր այս ինստիտուտ, որը ղեկավարում էր Ֆրենկ Բյորնետը, ով դեռևս իր ուսանողական տարիներին դասավանդել էր Գուստավին, բայց դա հենց այն ժամանակաշրջանն էր, երբ Բյորնետը որոշել էր հաստատությունն ամբողջությամբ ուղղել իմունոլոգիային[5][7]: Գուստավ Նոսալը փոխարինում է Բյորնետին ղեկավարի դերում հետագա 31 տարիների ընթացքում: Նրան հաջողվում է լուծել ֆինանսավորման հարցերը, հաստատության համար կառուցել նոր մասնաշենք, ընդարձակել հետազոտական ինստիտուտի ոլորտները (մոլեկուլյար կենսաբանություն և կլոնավորում), ինչպես նաև այնտեղ գրավել առաջավոր մասնագետների, որոնց թվում են` Դոն Մետկալֆ, Ժակ Միլեր, Սյուզան Կորի և այլք[7][8]:

1959-1961 թվականներին Նոսալը եղել է Սթենֆորդի բժշկության դպրոցի գենետիկայի բաժանմունքի ասիստենտ-պրոֆեսոր: «Ձեր curriculum vitae-ի համար ավելի լավ կլինի զբաղեցնել այդ պաշտոնը»,— ինչպես հետագայում հիշում է Նոսալը, նրան ասել է ամերիկացի հայտնի բիոքիմիկոս Ջոշուա Լեդերբերգը, ում ղեկավարությամբ Գուստավն աշխատել է այնտեղ և որտեղ ժամանել է պոստդոկից հետո:

1965-1996 թվականներին նա նաև Մելբուրնի համալսարանի բժշկական կենսաբանության պրոֆեսոր էր: Ներկայումս պաթոլոգիայի ամբիոնի էմերիտ-պրոֆեսոր[9]:

1968 թվականին աշխատել է Փարիզի Պաստերի ինստիտուտում: 1983 թվականից եղել է Իմունոլոգիական ընկերությունների միջազգային միավորման (International Union of Immunological Societies) փոխնախագահ, իսկ 1986-1989 թվականներին` նախագահ: 1987-1996 թվականներին Victorian Health Promotion Foundation-ի քարտուղար է եղել:

1989-1998 թվականներին կառավարությանն առընթեր գիտության, տեխնիկայի և ինովացիայի խորհրդի անդամ է եղել, 1993-2002 թվականներին` ВОЗ-ի պատվաստումների ու իմունիզացիայի գլոբալ ծրագրի ղեկավար[10]: 1998-2000 թվականներին Աբորիգենների հետ հաշտության խորհրդի (Council for Aboriginal Reconciliation) փոխքարտուղարն էր:

Foursight Associates Pty Ltd-ի ղեկավարն է, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնների պաշտոնակատար[5][9][11][11]:

Լոնդոնի թագավորական ընկերության անդամ է, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի գիտությունների ակադեմիայի անդամ[12]: Ավստրալիայի տեխնոլոգիական գիտությունների և ինժեներիայի ակադեմիայի անդամ է (1981)[13], Էդինբուրգի թագավորական ընկերության պատվավոր անդամ (1983)[14], Վիկտորիայի արքայական ընկերության անդամ (Royal Society of Victoria, 1996)[15], Կորեայի գիտությունների ու տեխնիկայի ակադեմիայի (Korean Academy of Science and Technology) արտասահմանյան անդամ[16]:

Սկանդինավյան իմունոլոգիայի ընկերության (Scandinavian Society of Immunology) պատվավոր անդամ է (1969), Բժիշկների արքայական միավորման (FRACP), Մեծ Բրիտանիայի բժիշկների արքայական միավորման (FRCP) և այլ ընկերությունների (FRSPCa, Hon FRACOG, FRACGP) անդամ[5][17]:

Պատվավոր դոկտորի աստիճան ունի հետևյալ հաստատություններում` Քվինսլենդի համալսարան (Hon DSc), Սիդնեյի համալսարան (Hon DSc), Մոնաշի համալսարան (Hon LLD), Լիդսի համալսարան (Անգլիա, Hon MD), Նյուքասլի համալսարան (Hon MD), Մելբուրնի համալսարան (Hon LLD), Մայնցի համալսարան (Գերմանիա, Hon MD), Արևմտյան Ավստրալիայի համալսարան (Hon MD), Ավստրալիայի ազգային համալսարան (Hon DSc), Նոր Հարավային Ուելսի համալսարան (Hon DSc), Մակմաստերի համալսարան (Կանադա, Hon DSc), Օքսֆորդի համալսարան (Hon DSc)[5]:

Գուստավ Նոսալը հաճախ է հանդես եկել հրապարակայնորեն, մասնավորապես երբ եղել է ԳԱ նախագահ, ինչը նպաստել է գիտության հանրահռչակմանը[18][19]:

Մոտ 100 դասախոսություն է կարդացել աշխարհի ավելի քան տասը երկրներում[11]:

2007 թվականին նրա պատվին է անվանվել Մելբուրնի համալսարանի Գլոբալ առողջության ինստիտուտը, նրա անունն է կրում նաև Նոսալի բարձրագույն դպրոցը (Nossal High School):

Գուստավ Նոսալի հետազոտություններն օգնել են ժամանակակից իմունոլոգիայի հիմքերը հաստատելու[12]: Նրա շնորհիվ էապես լավացել է այն հասկացողությունը, թե ինչպես է մեր իմունային համակարգը հակամարմին արտադրում` որպես իմունային պատասխան, ինչպես է մեր իմունային համակարգը տարբերում օտար տարրերի մակրոօրգանիզմները և թե ինչպես դրա քայքայումը կարող է հանգեցնել աուտոիմունային հիվանդությունների, ինչպիսիք են մաշկի տուբերկուլյոզը, ռևմատոիդ արտրիդը[6][7]:

Նոսալը 7 գրքերի և ավելի քան 500 հոդվածների հեղինակ է,որոնք թարգմանվել են այլ լեզուներով:

Ամուսնացած է 1955 թվականից, ունի երեխաներ, թոռներ:

Պարգևներ ու մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969 — Phi Beta Kappa Award in Science
  • 1970 — Մարբուրգի համալսարանի Էմիլ ֆոն Բերինգի մրցանակ
  • 1970 — CBE
  • 1982 — ANZAAS մեդալ
  • 1989 — Ավստրալիայի օրդենի կոմպանիոն
  • 1990 — Ալբերտ Էյնշտեյնի մրցանակ[6]
  • 1996 — Ռոբերտ Կոխի անվան ոսկե մեդալ
  • 2001 — Հարյուրամյակի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]