Գուստավ Մորցինեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուստավ Մորցինեկ
լեհ.՝ Augustyn Morcinek
Gustaw Morcinek - Film nr 27 - 1947-11-15.JPG
Ծննդյան անունլեհ.՝ Augustyn Morcinek
Ծնվել էօգոստոսի 25, 1891(1891-08-25)[1][2][3]
ԾննդավայրԿարվինա, Կարվինայի շրջան
Վախճանվել էդեկտեմբերի 20, 1963(1963-12-20)[1][2][3] (72 տարեկան)
Վախճանի վայրԿրակով, Q9377185?, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4]
ԳերեզմանMunicipal cemetery in Cieszyn
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ, դպրոցի ուսուցիչ և լրագրող
Լեզուլեհերեն[1]
ՔաղաքացիությունFlag of Poland (1928–1980).svg Լեհաստան
Ուշագրավ աշխատանքներQ20035170?
ԱնդամակցությունPolish PEN Club?
ԿուսակցությունDemocratic Party? և Front of National Unity?
ՊարգևներԼեհաստանի Վերածննդի շքանշան «Աշխատանքի դրոշ» 1-ին աստիճանի շքանշան Աշխատանքի դրոշ 2-րդ աստիճանի շքանշան և Q30907553?
Gustaw Morcinek Վիքիպահեստում

Գուստավ Մորցինեկ (լեհ.՝ Gustaw Morcinek, օգոստոսի 25, 1891(1891-08-25)[1][2][3], Կարվինա, Կարվինայի շրջան - դեկտեմբերի 20, 1963(1963-12-20)[1][2][3], Կրակով, Q9377185?, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4]), լեհ գրող: 1952-1977 թվականներին Լեհաստանի Հանրապետության Սեյմի անդամ: Համարվում է Սիլեզիայի գլխավոր գրողներից մեկը[5]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1891 թվականին Կարվինայում՝ աղքատ ընտանիքում, եղել է չորս եղբայրներից ու քույրերից փոքրը: 1892 թվականին, հոր մահից հետո, մայրը միայնակ է հոգ տանել ընտանիքի մասին: Ավգուստինը 16 տարեկանից սկսել է աշխատել ածխահանքում: Երբ եղել է 19 տարեկան, հանքափորները գումար են հավաքել նրա կրթության համար, և Մորցինեկը սկսել է հաճախել Բելսկո Բյալա քաղաքի վարժարանը, որն ավարտել է 1914 թվականին: Նույն թվականին զորակոչվել է ավստրո-հունգարական բանակ, իսկ 1918 թվականից հետո որոշ ժամանակ ծառայել է լեհական բանակում: 1920 թվականին, երբ Թեշինյան Սիլեզիան բաժանվել է Լեհաստանի և Չեխոսլովակիայի միջև, նրա ծննդավայր Կարվինան անցել է Չեխոսլովակիայի կազմի մեջ: Մորչինեկը եղել է եհամետ ակտիվիստ, ուստի որոշել է մնալ Լեհաստանում: 1920-1930-ական թվականներին Սկոչովում աշխատել է որպես ուսուցիչ:

Միջպատերազմյան ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջպատերազմյան շրջանում Մորչինեկը մեծ թվով հոդվածներ տպագրեց սիլեզիական տարբեր թերթերում: Իր ամենանշանակալից ստեղծագործությունները գրել է 1920-ականների վերջին և 1930-ականների սկզբին՝ դառնալով միջսպատերազմյան ժամանակաշրջանի միակ հայտնի սիլեզիական լեհախոս արձակագիրը:

Նրա աշխատանքների թեմաները հիմնականում կենտրոնացած են ածխի արդյունահանման և Սիլեզիայի տեղական պատմության թեմաների վրա: Մորչինեկը իրատեսորեն ցույց է տալիս հանքափորների աշխատանքն ու կյանքը և շեշտում լեհ բանվորների ազգային ճնշման դասակարգային բնույթը[6]: 1936-1939 թվականներին Մորչինեկն ապրել է արտերկրում՝ Արևմտյան Եվրոպայում:

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերադարձել է Լեհաստան Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից անմիջապես առաջ: Ձերբակալվել է Գեստապոյի կողմից 1939 թվականի սեպտեմբերի 6-ին: Սկզբնապես, բանտարկվել է Սիլեզիայից լեհ մտավորականության այլ ներկայացուցիչների հետ միասին: Գուստավը անցկացրել է ամբողջ պատերազմը գերմանական համակենտրոնացման ճամբարներում[7]: Ձերբակալման ենթադրյալ պատճառը պատերազմից առաջ նրա «հակագերմանական գործունեությունն» էր և այն փաստը, որ նա իր վեպերից մեկում («Wyrąbany chodnik») շանը անվանել է«Բիսմարկ»:

Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ արձակման պահից մինչև 1946 թվականի նոյեմբերը, Մորցինեկն ապրել է Ֆրանսիայում, Իտալիայում և Բելգիայում և համագործակցել է լեհական գաղթական մամուլի հետ[8]: Հետո վերադարձել է Սիլեզիա և բնակություն հաստատել Կատովիցեում: Նրան ակտիվորեն աջակցել են երկրի նոր իշխանությունները: Մորիցնեկը վերսկսել է իր գրական կարիերան և իր աշխատանքում շարունակել կենտրոնանալ Սիլեզիայի խնդիրների վրա:

Նրա շատ գրքեր թարգմանվել և հրատարակվել են արտերկրում:

Գուստավ Մորցինեկը մահացել է Լեյկեմիայից 1963 թվականի դեկտեմբերի 20-ին Կրակովում և հետագայում թաղվել Ցեշինի համայնքային գերեզմանատանը։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովելներ և նովելների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Noc listopadowa (1927)
  • W kwietniową noc (1928)
  • Zgaszony płomyk (1928)
  • O te świętą ziemeczkę (1929)
  • Serce za tamą (1929)
  • Cisza (1930)
  • Miód w sercu (1930)
  • Chleb na kamieniu (1931)
  • Na bieda-szybie (1932)
  • Sześć dni (1932)
  • Dzieje węgla (1933)
  • Kataryniarz (1933)
  • W zadymionym słońcu (1933)
  • Uśmiech na drodze (1935)
  • Gołębie na dachu (1936)
  • Po kamienistej drodze (1936)
  • W najmłodszym lesie (1937)
  • Maszerowa (1938)
  • Miasteczko nad rzeką (1938)
  • Królewski dług (1939)

Պատմվածքների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Byli dwaj bracia (1930)
  • Wyrąbany chodnik (1931–32)
  • Inżynier Szeruda (1937)
  • Wyorane kamienie (1939)
  • Dziewczyna z Pól Elizejskich (1946)
  • Listy z mojego Rzymu (1946)
  • Wróżbita (1946)
  • Dwie korony (1948)
  • Zagubione klucze (1948)
  • Pod gongiem (1949)
  • Pokład Joanny (1951)
  • W Nysie na rynku (1952)
  • Odkryte skarby (1953)
  • Ondraszek (1953)
  • W Wiergulowej dziedzinie (1953)
  • Viktoria (1954)
  • Wskrzeszenie Herminy (1956)
  • Z mojej ziemi (publicystyka) (1956)
  • Judasz u Monte Sicuro (1957)
  • Czarna Julka (1959)
  • Siedem zegarków kopidoła Joachima Rybki (1960)
  • Opowieści o ludziach z pociągu (1963)
  • Górniczy zakon (1964)

Հեքիաթների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jak górnik Bulandra diabła oszukał (1961)
  • Przedziwne śląskie powiarki (1961)
  • Przedziwna historia o zbójniku Ondraszku (1963)

Գիրք երեխաների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Narodziny serca (1932)
  • Gwiazdy w studni (1933)
  • Łysek z pokladu Idy (1933)
  • Ludzie są dobrzy (1935)
  • Miasteczko nad rzeką (1938)

Այլ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Śląsk (1933)
  • Listy spod morwy (1945)
  • Listy spod morwy (1946)
  • Zabłąkane ptaki
  • Urodzaj ludzi
  • Ziemia cieszyńska

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=ola200201970
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Польский биографический онлайн-словарь (польск.)
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118986902 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. Hierowski 1947, 97.
  6. Hierowski 1947, 81.
  7. Hierowski 1947, 193.
  8. Hierowski 1947, 79-80.