Գունվոր Հոֆմո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գունվոր Հոֆմո
Ծնվել էհունիսի 30, 1921(1921-06-30)[1][2]
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա
Վախճանվել էհոկտեմբերի 14, 1995(1995-10-14)[1] (74 տարեկան)
Վախճանի վայրՕսլո, Նորվեգիա
ԳերեզմանՎեստրե գրավլունդ
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Քաղաքացիություն Նորվեգիա
Պարգևներ
Համատեղ ապրողAstrid Tollefsen?

Գունվոր Հոֆմո, ինչպես նաև Հոֆմու (նորվ.՝ Gunvor Hofmo, հունիսի 30, 1921(1921-06-30)[1][2], Քրիստիանիա, Նորվեգիա - հոկտեմբերի 14, 1995(1995-10-14)[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի բանաստեղծուհի, արձակագիր։ Նորվեգիայի ազգային գրականության մոդեռնիզմի ամենամեծ ներկայացուցիչներից մեկն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունվոր Հոֆմոն ծնվել է 1921 թվականի հունիսի 30-ին Քրիստիանիայում՝ ներկայիս Օսլո մայրաքաղաքում։ Ընկերություն էր անում Ռութ Մայերի հետ, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հոլոքոստի զոհը դարձավ և մահկանացուն կնքեց Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում 1942 թվականին (շատ տարիներ անց հրապարակվեց նրա օրագիրը, որը պահում էր տասներկու տարեկանից. այն մեծ աղմուկ բարձրացրեց ընթերցողների շրջանում)։ Ամենամոտ ընկերոջ մահը ցնցեց Գունվոր Հոֆմոյին։ 1943 թվականին նա ծանր ապրումներից հոսպիտալացվեց ծանր դեպրեսիայի ախտանիշներով։ Ավելի ուշ նրա մոտ ախտորոշեցին շիզոֆրենիա հիվանդություն խելացնոր (պարանոիդ) տիպի։ Կյանքը նվիրեց ընկերոջ՝ Ռութ Մայերի օրագրերի լույս ընծայմանը, բայց ցավոք հաջողություն չունեցավ։

Գունվոր Հոֆմոն գրականությա մեջ հանդես է գալիս որպես հրապարակախոս, էսսեիստ։

1953 թվականից սկսում է բանաստեղծություններ գրել։ Իսկ 1955-ից 1971 թվականներն ընկած ժամանակաշրջանում Գունվոր Հոֆմոն անց է կացրել հոգեբուժարանում և ձեռքը գրիչ չի վերցնում։

Բանաստեղծուհին կրկին գրականություն մուտք է գործում հիվանդանոցից դուրս գրելուց հետո։ Սակայն, 1977 թվականից Օսլոյի Նորդսթրանդ թաղամասի իր բնակարանից երբեք դուրս չի գալիս։

Գունվոր Հոֆմոն իր մահկանացուն կնքում է 1995 թվականի հոկտեմբերի 14-ին յոթանասունչորս տարեկան հասակում մայրաքաղաք Օսլոյում։

Բանաստեղծուհու պոեզիան լայնորեն կիրառվում է նորվեգական ռոք-երաժշտության մեջ։ Երգչուհի Սուսաննա Վալումրյոդը բանաստեղծուհու գրվածքներով սկավառակ է ձայնագրել [1]):

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ես ուզում եմ տուն վերադառնալ՝ մարդկանց մոտ/ Jeg vil hjem til menneskene (1946)
  • Ուրիշ աշխարհից/ Fra en annen virkelighet (1948)
  • Կույր սոխակները/ Blinde nattergaler (1951)
  • Անքուն գիշերին/ I en våkenatt (1954)
  • Հավերժության կտակը/ Testamente til en evighet (1955)
  • Երրորդություն/ Treklang (1963, համահեղինակ է Աստրիդ Անդերսենի և Աստրիդ Թոլեֆսենի հետ)
  • Հյուրը երկրի վրա/ Gjest på jorden (1971)
  • Նոյեմբեր/ November (1972)
  • Խոչընդոտներ ճանապարհին/ Veisperringer (1973)
  • Միջերգանք/ Mellomspill (1974)
  • Ինչը գողացավ գիշերը/ Hva fanger natten (1976)
  • Չափազանց / Det er sent (1978)
  • Եվ ահա ինձ դիպան ինչ-որ մեկի ձեռքերը/ Nå har hendene rørt meg (1981)
  • Տուր ինձ վիշտ/ Gi meg til berget (1984)
  • ЗԱստղերն ու մանկությունը/ Stjernene og barndommen (1986)
  • Nabot (1987)
  • Գրառումներ նկարների տակ/ Ord til bilder (1989)
  • Թռչուն/ Fuglen (1990)
  • Վերջերգ/ Epilog (1994)
  • Վանաստեղծությունների ժողովածու/ Samlede dikt (1996)
  • Բանաստեղծություններ, որոնգ գրքերի մեջ չեն ներառվել/ Etterlatte dikt (1997)
  • Ես երբեք չմոռացա/ Jeg glemmer ingen (1999)

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1971 թվականին Գունվոր Հոֆմոն Նորվեգիայի քննադատների ասոցիացիայի կողմից ստանում է մրցանակ «Մեծերի համար լավագույն գրքի համար» ( «Gjest på jorden») անվանակարգում
  • Դոբլուգա մրցանակ 1982 թվականին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Vold J.E. Mørkets sangerske: en bok om Gunvor Hofmo. Oslo: Gyldendal, 2000
  • Karlsen O. En Vei som skumrer mine bilder frem: om Gunvor Hofmos forfatterskap. Oslo: Unipub, 2002
  • Furuseth S. Mellom stemme og skrift: en studie i Gunvor Hofmos versifikasjon. Trondheim: NTNU, 2003
  • Sigrell B. Att dikta sig fri från verkligheten: Tove Ditlevsen, Edith Södergran, Gunvor Hofmo. Möklinta: Gidlund, 2009

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]