Գուննար Վերնես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուննար Վերնես
Ծնվել էնոյեմբերի 22, 1971(1971-11-22)[1] (52 տարեկան)
ԾննդավայրՏրոնհեյմ, Նորվեգիա
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզունորվեգերեն
Քաղաքացիություն Նորվեգիա
Պարգևներ

Գուննար Վերնես (նորվ.՝ Gunnar Wærness, նոյեմբերի 22, 1971(1971-11-22)[1], Տրոնհեյմ, Նորվեգիա), նորվեգացի բանաստեղծ, թարգմանիչ։ Համարվում է «Կանաչ ցեց» (նորվ.՝ Den grønne malen) հրատարակչության առաջին հիմնադիրենրից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուննար Վերնեսը ծնվել է 1971 թվականի նոյեմբերի 22-ին Տրոնհեյմում։ Դպրոցն ավարտելուց հետո, 1994-ից 1995 թվականներին նա սովորում է Բերգենի Գրողների վարպետության դպրոցում։ Համատեղում է ուսումը նաև Տելեմարկի Գրողների վարպետության ավագ դպրոցում։

Թարգմանել սկսել է սովորելու տարիներին։ Նորվեգերեն է թարգմանել է Ելենա Գուրոյի[2], Վելիմիր Խլեբնիկովի[3][4] և Գենադի Այգիի ստեղծագործությունները։ «Աշխարհը, որը գոյություն չունի քարտեզի վրա» («Verden finnes ikke på kartet Արխիվացված 2018-01-14 Wayback Machine») անթոլոգիայի հեղինակն ու խմբագիրն է։

Գուննար Վերնեսը միջազգային բազմաթիվ փառատոնների է մասնակցել[5]։ Առանձին բանաստեղծություններ թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, սերբերեն, շվեդերեն, ֆիններեն, խորվաթերեն, հունգարերեն, լատիշերեն, գերմաներեն, չուվաշերեն, ռուսերեն։

Այսօր բանաստեղծը ապրում և ստեղծագործում է Շվեդիայի հարավում՝ Սկոնեում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թագավորական բեկոր (Kongesplint) — բանաստեղծություններ (1999)
  • Շնորհակալություն(Takk) — բանաստեղծություններ (2002)
  • Քաղաքի դիմագիծը (Byens ansikt) — պիես (2005) համատեղությամբ՝ Aasne Linnestå, Rune Christiansen, Trude Marstein և John Erik Riley
  • Ընկերն ընկերոջ մոտ (Hverandres) — բանաստեղծություններ (2006)
  • Դարձիր խաղաղությամբ (Bli verden) — բանաստեղծություններ կոլաժի տեսքով (2007)[6]
  • եզու և արցունք (Tungen og tåren) — բանաստեղծություններ (2013)

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Velimir Khlebnikov. Tidens ingenkonge / Mikael Nydahl (gjendikter), Gunnar Wærness (gjendikter). — Oslo: Aschehoug, 2011. — 178 S. — (Aschehoug gjendiktning). — ISBN 978-82-03-19971-4
  • Gennadij Ajgi Samtal på avstånd / översättning av Annika Bäckström, Mikael Nydahl, Gunnar Wærness. — Tollarp: Ariel, 2008. — 236 S. — (Ariel skrifter). — ISBN 9789197554060[7]

Ռուսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դարձիր խաղաղությամբ և այլ բանաստեղծություններ / նորվեգերենից թարգմանեց Մարիա Դանովան, Ալեքսեյ Սելնիցինան, Դմիտրի Վորոբյովը, Միքայել Նյուդալը, Լիդա Ստարոդուբցևան,  — Кноппарп/Чебоксары : изд-во Ариэль, 2012. — 80 с. (Серия «Моль»)]. ISBN 978-91-977578-2-9
  2. Բանաստեղծությունների հավաքածու «Воздух» ամսագրի համար № 3 за 2010 год

Պարգևներ ու մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գուննար Վերնեսի «Kongesplint» գիրքը հեղինակեն բերեց Տարյեյ Վեսոսի մրցանակ, որպես նորվեգերեն լավագույն դեբյուտային ստեղծագործություն 1999 թվականին։
  • 2004 թվականին Նորվեգիայի գրականությա փառատոնի ժամանակ Գուննար Վերնեսին շնորհեցին որպես Նորվեգիայի 35 տարեկան հասակի տասը լավագույն բանաստեղծներից մեկը։
  • «Թանկ աղոթք» բանաստեղծությունը «Hverandres» գրքից 2006 թվականին դարձավ տարվա լավագույն բանաստեղծությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. «По данным литературного сайта Audiatur.no». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. «Tidens ingenkonge» (նորվեգերեն). Aschehoug. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. Khlebnikov, 2011
  5. По данным организаторов поэтического фестиваля Pranger в Любляне, Сербия
  6. По данным издательства FORLAGET OKTOBER
  7. По данным на сайте Национальной библиотеки Швеции

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]