Գուլշան Կումար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուլշան Կումար
անգլ.՝ Gulshan Kumar
Դիմանկար
Ծնվել էմայիսի 5, 1956(1956-05-05)
ԾննդավայրՆյու Դելի, Հնդկաստան
Մահացել էօգոստոսի 12, 1997(1997-08-12) (41 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
ԿրթությունDeshbandhu College?
Մասնագիտությունգործարար, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր
ԵրեխաներԲհուշան Կումար, Tulsi Kumar? և Khushali Kumar?

Գուլշան Կումար (անգլ.՝ Gulshan Kumar, մայիսի 5, 1956(1956-05-05), Նյու Դելի, Հնդկաստան - օգոստոսի 12, 1997(1997-08-12), Մումբայ, Հնդկաստան), «T-Series» ձայնագրման լեյբլի հիմնադիրը, ինչպես նաև Բոլիվուդի ֆիլմերի պրոդյուսեր։ 1990-ականներին «T-Series» ձայնագրման լեյբլը դարձել է ամենահաջողակներից մեկը Հնդկաստանում[1][2][3]։

1997 թվականին սպանվել է Մումբայում կազմակերպված «D-Company» հանցավոր խմբի անդամների կողմից։ Հիմնադրի սպանությունից հետո «T-Series» ընկերությունն անցել է նրա կրտսեր եղբոր՝ Քրիշան Կումարի և որդու՝ Բհուշան Կումարի վերահսկողության տակ[4]։ Թուլսի Կումարի և Հուշալի Կումարի դուստրերը արտակադրային հայտնի կատարողներ են[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուլշան Կումարը ծնվել է 1956 թվականի մայիսի 5-ին Նյու Դելիում՝ փանջաբցի հնդիկների ընտանիքում։ Նրա հայրը Չանդրաբհան Կումար Դուան էր։ Վերջինս Դելի քաղաքի Դարյագանջի շրջանի փողոցներում մրգային հյութեր էր վաճառում։ Գուլշանը վաղ տարիքից աշխատել է հոր հետ, մեծարել Շիվային և Փարվատիին, քանի որ նրա ընտանիքը շիվաիզմի ուղղության հետևորդ էր։ Այնուհետև նրա ընտանիքը ձեռք է բերել կեղծ սկավառակների և ձայնասկավառակների վաճառքի խանութ, ինչը դարձել է Գուլշանի կարիերայի սկիզբը ապագա երաժշտական կայսրության ստեղծման գործում[6]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի օգոստոսի 12-ին Գուլշան Կումարը գնդակահարվել է Մումբայի Անդհերիի շրջանում գտնվող հինդուիստական մանդիրի մոտ[7]։ Պրոդյուսերի սպանությանը մասնակցել է «D-Company» կազմակերպված հանցավոր խումբը[8]։ Մումբայի ոստիկանությունը մեղադրանք է ներկայացրել նաև կոմպոզիտոր Նադիմ Սայիֆիին (Նադիմ-Շրավանի երաժշտական դուետի անդամ) այն հարցով, որ նա վճարել է Գուլշան Կումարի սպանության համար նրա հետ անձնական կոնֆլիկտի պատճառով, իսկ հետո լքել է երկիրը։ 2001 թվականի հունվարի 9-ին Աբդուլ Ռաուֆ Մերչանտը (հայտնի «Ռաջա» մականունով) խոստովանել է պրոդյուսերի սպանությունը։ 2002 թվականի ապրիլի 29-ին դատավոր Մ.Լ. Թահիլյանին ցմահ ազատազրկման է դատապարտել Աբդուլ Ռաուֆին՝ հայտարարելով, որ մահապատիժ չի նշանակել, քանի որ մեղադրող կողմը բավարար ապացույցներ չի ունեցել, որ Ռաուֆը ոչ միայն կատարող է եղել, այլ նաև հանցագործության կազմակերպիչ։ Ոստիկանության տվյալներով՝ Նադիմ Սայֆին Գուլշան Կումարի սպանության համար վճարել է «D-Company» կազմակերպված հանցավոր խմբի անդամ Աբու Սալեմին (որն աշխատել է Դավուդ Իբրահիմի համար), իսկ նա վարձել է կատարող Աբդուլ Ռաուֆին։ Դավուդ Իբրահիմը և Աբու Սալեմը արդեն պլաններ են ունեցել Գուլշան Կումարի սպանության վերաբերյալ, քանի որ նա ավելի վաղ հրաժարվել էր իրենց վճարել պաշտպանության համար։ Գուլշան Կումարի մարմինը Դելիում դիակիզվել է շմաշանում[9]։

Այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրա դեմ մեղադրանքներ Է առաջադրել, Նադիմ Սայիֆին փախել Է Մեծ Բրիտանիա։ 2001 թվականին գործը փոխանցվել է Լոնդոնի բարձր դատարան, որը մերժել է հնդկական կառավարության խնդրանքը կասկածյալին արտահանձնելու վերաբերյալ այն հիմքով, որ նրա դեմ լուրջ ապացույցներ չեն եղել։ 2001 թվականի օգոստոսին մեղադրանքի գլխավոր վկա Մոհամեդ Ալի Հուսեյն Շեյխը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Նադիմ Սայֆին մասնակցել է պրոդյուսերի սպանության կազմակերպմանը, հայտարարել էր, որ երբեք չի տեսել Նադիմ Սայֆիին և չգիտի, թե ով է նա[10]։ Աբու Սալեմը նաև հրապարակավ հերքել է Նադիմ Սայֆիի մասնակցությունը Գուլշան Կումարի սպանությանը։ Այնուհետև Նադիմ Սայֆիի վրայից հանվել են ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ Հնդկաստանի դատարանների մեղադրանքները։ Ի վերջո, Նադիմ Սայֆին Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն է ստացել և տեղափոխվել Դուբայ, որտեղ հաջողությամբ սկսել է օծանելիքի բիզնես վարել[11][12]։

Հայտնի մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին «T-Series» ձայնագրման լեյբլը հայտարարել է Գուլշան Կումարի՝ «Մոգուլ» կենսագրական ֆիլմ նկարահանելու պլանների մասին[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Killing of Gulshan Kumar Reveals Mumbai Underworld's Nexus with Bollywood is Turning Nasty». India Today (անգլերեն). 1997 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  2. [1]Gulshan Kumar Արխիվացված 2013-08-30 Wayback Machine British Film Institute.
  3. http://www.atimes.com/atimes/South_Asia/FE29Df05.html Արխիվացված 2012-09-25 Wayback Machine Indian film financing comes of age, 29 May 2004
  4. About Us Արխիվացված 2009-03-05 Wayback Machine T Series Official website.
  5. The daughter of the legendary Gulshan Kumar of T Series Tulsi Kumar comes out with her maiden solo album
  6. Gulshan! Rediff.com, 12 July 1997
  7. Gulshan Kumar shot dead, scare in filmdom Արխիվացված 5 Մայիս 2009 Wayback Machine The Indian Express, 13 August 2001.
  8. The Mafia Calls The Shots (und) // Outlook. — 1997.
  9. Stunned silence at Super Cassettes' Delhi factory The Indian Express, 13 August 2001.
  10. «Gulshan murder: Approver denies knowing anything about the case». 2001 թ․ օգոստոսի 8.
  11. Farooqui, Mazhar (2016 թ․ մայիսի 11). «Exclusive: 'I request Narendra Modi to help me get justice'». Gulf News.
  12. Bollywood exile Nadeem Saifi seeks government apology, BBC, 19 February 2014
  13. «Mogul first look: Akshay Kumar to play Gulshan Kumar. Who was Gulshan Kumar?». Indian Express. 2017 թ․ մարտի 15.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]