Հնդկաստանի քաղաքական համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքականությունը Հնդկաստանում տեղի է ունենում Հնդկաստանի Սահմանադրության շրջանակներում, քանի որ Հնդկաստանը խորհրդարանական ֆեդերացիա է, որտեղ Հնդկաստանի նախագահը պետության գլուխն է և Հնդկաստանի վարչապետը՝ կառավարության գլուխը։ Հնդկաստանը ունի երկբևեռ քաղաքական համակարգ, երկպալատ կառավարություն, որը բաղկացած է կենտրոնական իշխանությունից և նահանգներից։ Սահմանադրությունը որոշում է և կենտրոնական, և նահանգային կառավարությունների իրավունքները, սահմանափակումները և արտոնությունները։ Այն համարվում է երկրի մայր օրենքը։ Երկպալատ կառավարությունը կազմված է Վերին պալատից՝ Ռաջյա Սաբհա, որը ներկայացնում է հնդկական ֆեդերացիայի նահանգները և Ստորին պալատ՝ Լոկ Սաբհա, որը ներկայացնում է Հնդկաստանի ամբողջ ժողովրդին։ Հնդկական սահմանադրությունը ապահովում է դատական պռոցեսը, որը ղեկավարվում է Գլխավոր դատարանի կողմից։ Դատարանի խնդիրն է պաշտպանել սահմանադրությունը, կառավարության և նահանգների միջև առաջացած վեճերի լուծումը, միջնահանգային վեճերի լուծումը և սահմանափակել ցանկացած պետական օրենքները, որ դեմ են սահմանադրությանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. M.Laxmikanth. Public Administration (9th ed.). Tata Mcgraw Hill. էջեր 389–390. ISBN 0071074821.