Գուամի առաջին ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուամի առաջին ճակատամարտ
Երկրորդ համաշխարհային պատերազմը Խաղաղ օվկիանոսում
Թվական 1941 թվականի դեկտեմբերի 8 -10
Վայր Գուամ, Մարիանյան կղզիներ, Խաղաղ օվկիանոս
Արդյունք ԱՄՆ պարտություն կրեց
Ճապոնիան օկուպացրեց Գուամը
Հակառակորդներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ճապոնական կայսրություն Ճապոնական կայսրություն
Հրամանատարներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջորջ մակ Միլան Ճապոնիա Տոմիտարո Հորիի
Ճապոնական զորքերի ափհանումը Գուամում
Ճապոնական զորքերի ներխուժման ուղիներից մեկը

Գուամի առաջին ճակատամարտ, ռազմական ընդհարում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ Խաղաղօվկիանոսյան պատերազմի ժամանակ։ Տեղի է ունեցել 1941 թվականի դեկտեմբերի 8-ին Գուամում՝ Մարիանյան կղզիներում, Ճապոնական կայսրության և ԱՄՆ֊ի միջև։ Ամերիկյան զորքերը պարտություն կրեցին Ճապոնիայի բանակից, որի արդյունքում Ճապոնիան օկուպացրեց Գուամը։ Օկուպացմանը վերջ տրվեց 1944 թվականին՝ Գուամի երկրորդ ճակատամարտի ժամանակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուամը Մարիանյան կղզիների ամենահարավային հատվածն է Խաղաղ օվկիանոսում։ Կղզեխմբում այն ամենամեծն է․ ունի 225 քառակուսի մղոն տարածք։ Կղզու առափնյա շրջանները պատված են ծանծաղուտներով, որը խոչընդոտ է հանդիսանում նավերի մոտեցման համար[1]։ Այն ունի արևադարձային կլիմա, թեպետ ձմեռը բավականին չորային է[2]։

Ամերիկայի Միացյալ Նահանգները գրավել է Գուամը Իսպանիայի կայսրությունից 1898 թվականի հունիսի 21֊ին Իսպանա֊ամերիկյան պատերազմի ընթացքում[2]։ Հաջորդ տարի Իսպանիան կղզու մնացած հատվածը վաճառեց Գերմանիային[3]։ ԱՄՆ֊ի ծովային ուժերը կղզում հիմնվել են 1901 թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ճապոնական ուժերը Մարիանյան կղզիների գերմանական հատվածը գրավել և ստեղծել էին զինված ստորաբաժանում, որը կոչվում էր Հարավային Ծովերի Պաշտպանական Ուժեր։ Արդեն 1920 թվականի դեկտեմբերին Ազգերի լիգայից Ճապոնիան ստացավ կղզիները կառվարելու մադնատ և ստեղծեց համապատասխան վարչակազմ[3]։ 1935 թվականին ճապոնիայի կառավարությունը արգելեց արևմուտքցիներին այցելել իր մադնատի ներքո գտնվող տարածքներ, իսկ 1939 թվականին ստեղծեց Կայսերական նավատորմի 4-րդ ստորաբաժանումը կղզիները պաշտպանելու համար[4]։ 1922 թվականի Վաշինգտոնի ծովային կոնֆերանսի ժամանակ ԱՄՆ֊ը և Ճապոնիան համաձայնության եկան, որ այլևս չեն ամրացնելու իրենց ենթակայության տակ գտվող կղզիները արևմտյան Խաղաղ օվկիանոսում՝ ներառյալ նաև Մարիանյան կղզիներում։ Որպես արդյունք՝ 1920-30-ական թվականներին կղզիներում պաշտպանության ամրապնդմանը միտված կառուցապատումներ և գործողություններ տեղի չուենցան։ Մինչև 1930 թվականը ափամերձ հրետանային մարտկոցները ևս հեռացվեցին։ Ծովային նավատորմը 1938 թվականին փորձում էր ստանալ թույլտվություն համալրումներ կատարելու համար․ սակայն առաջարկը մերժվեց[2]։ 1941 թվականի դրությամբ Գուամը ուներ 23,394 բնակիչ, որի մեծ մասը բնակվում էր մայրաքաղաք Ագանայում։

Նախապատրաստություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղօվկիանոսյան պատերազմի ճապոնական պլանը նախատեսել էր գրավել Գուամը պատերազմի հենց առաջին օրը։ 1941 թվականի մարտից սկսած ճապոնական օդուժը հետախուզական նպատակներով պարբերաբար նկարում էր տեղանքը[5]։ Կղզի ներխուժելու ռազմական պլանը ամբողջացվել էր սեպտեմբեր ամսին։ Հարավային ծովերի ստորաբաժանումը ընտրվել էր որպես պատասխանատու գործողության համար։ Հարավային ծովերի ստորաբաժանումը կազմված էր 4,886 մարտիկից։ Սկզբնապես այն կենտրոնացված էր եղել Կորեայում, ապա կարճ ժամանակով կանգ էր առել ճապոնիայում։ 370 զինվորներից կազմված Ճապոնական հատուկ ծովային ստորաբաժանումը ևս նախատեսված էր ներգրավվել հարձակման մեջ[6]։ Այս ստորաբաժանումները Գուամ կարող էին տեղափոխվել հինգ տրանսպորտային նավերի կողմից՝ «Տսուգարու» ականակիր նավի և չորս կործանիչների ուղեկցությամբ։ Դեսանտային ուժերը և ծովային ստորաբաժանումները աջակցություն էին ստանալու նաև 18֊րդ ռազմածովային կորպուսի կողմից, որը տեղակայված էր Սաիփանում[7]։

ԱՄՆ֊ի կառավարությունը իրատեսական չէր համարում Գուամի պաշտպանությունը առկա հնարավորությունների դեպքում, եթե Ճապոնիան հարձակում իրականացներ։ Կղզին կարևոր դեր չուներ Ֆիլիպիններին աջակցելու տեսանկյունից, քանի որ այն հիմնականում առևտրական նավերի համար հանգրվանելու վայր էր ծառայում, բայց այնտեղով էր անցնում Ֆիլիպինները ԱՄՆ֊ին միացնող հեռագրային մալուխը[8]։ 1941 թվականին կղզու պաշտպանունակությունը սահմանվել էր «F աստիճանի»․ սա նշանակում էր, որ այլևս ռազմական կառուցապատումներ չէին իրականացվելու, իսկ պատերազմի դեպքում պաշտպանվողները պետք է ապամոնտաժեին ռազական արժեք ներկայացնող ինժեներական կառույցները, սպառազինությունը և դուրս բերեին[2]։

Չնայած այս ամենին և զորքերի ոչ բավարար քանակությանը՝ ամերիկյան զորքերի հրամանատար գեներալ Ուիլյամ Մաքնուլթին ամրացրեց պաշտպանական հենակետերը և փորձեց հետ մղել ճապոնական հարձակումը։ Դիմադրությունը ի զորու չեղավ փակել ճապոնական բանակի ճանապարհը․ ամերիկյան զինվորների շուրջ մեկ երրորդը զոհվեց[9]։ Չնայած Գուամի ոչ մեծ ռազմական կարևորությանը՝ ձեռնարվկեցին փորքամասշտաբ միջոցառումներ կղզու պաշտպանունակությունը բարելավելու համար։ Աշխատանքները, համաձայն պայմանագրի, մեկնարկեցին 1941 թվականի մայիսին[2][5]։ Պատերազմի բռնկվելու օրը՝ 1941 թվականի դեկտեմբերի 8֊ին, Գուամը պաշտպանվում էր ամերիկյան փոքրաքանակ ծովային ուժերի կողմից։ Զորքերի հրամանատար և Գուամի փաստացի կառավարիչ կապիտան Մքմիլլինի ենթակայության տակ կար ընդամենը 271 զինվոր և սպա, չորս բուժքույր, որոնց մի մասն անգամ լավ զինված չէր[5]։ Սակրավոր նավ նույնպես առկա էր, սակայն այն մարտունակ վիճակում չէր գտնվում[6]։ Ծովային պաշտպանական հատվածի 145 զինվորները հիմնականում զինված էին հրացաններով․ ինքնաձիգ տիպի զենքերը շատ քիչ էին[5]։ Ամերկյան կողմը չուներ նաև հրետանային միջոցներ, իսկ Գուամի 80 հոգուց բաղկացած ոստիականական ուժերը զինված էին միայն ատրճանակներով։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի դեկտեմբերի 8֊ին՝ ժամը 04։45֊ին, կղզու կառավարիչ Մաքմիլլինը տեղեկացվեց Պիերլ Հարբորի վրա ճապոնական հարձակման մասին։ 08։27֊ի դրությամբ ճապոնական ցամաքային ուժերը Սաիփանից հարձակվեցին Ծովային Բարաքների, «Լիբուգոն» ռադիոկայանի, «Ստանդարտ օյլ» ընկերության և «Պան Ամերիկյան» հյուրանոցի վրա։ Օդային հարձակման ընթացքում ամերիկյան սակրավոր նավը խորտակեց՝ հասցնելով ոչնչացնել միայն մեկ ռազմական ինքնաթիռ[10]։ Օդային հարձակումները շարունակվեցին մինչև ժամը 17։00։ Հաջորդ օրը 08։30 ճապոնական օդուժի հարվածները վերսկսվեցին․ միաժամանակ հարձակվում էին, ոչ ավել քան ինը ինքնաթիռ։ Դրանք շարունակում էին խոցել նախկին թիրախաները, նաև Կառավարության տունը Ագանայում։

Երեկոյան ճապոնական հարձակումը սկսվեց նոր թափով․ հարձակման մեջ ներգրավվեցին չորս ծանր կրեյսերներ, չորս կործանիչներ, երկու հրետանավակներ, երկու սակրավոր նավեր։ Հետախուզական սխալ տեղեկությունը պատճառ էր դարձել ճապոնական բանակի համար անհամապատասխան ուժեր ներգրավելու տեսանկյունից[11]։ Ճապոնացիները շուրջ 400 զինվոր ափհանեցին Գուամում, որոնց տեղափոխել էին Սաիփանից[10]։ Նրանք հարձակվեցին և շատ արագ պարտության մատնեցին Ագանայի պաշտպանական ուժերին։ Ապա հաղթարշավը շարունակվեց մինչև Ծովային Բարաքներ։ Հիմնական դիմադրությանը ճապոնացիները հանդիպեցին Ագանայում։ Սակայն արդեն 05։45֊ին կառավարիչ Մաքմիլլինը հրամայաեց հանձնվել։ Ամերիկյան կողմը պաշտոնապես անձնատուր եղավ ժամը 06։00֊ին[10]։ Որոշ տեղերում մարտերը շարունակվում էին, մինչև ամերիկյան կողմի անձնատուր լինելու մասին տարածվեց ամբողջ կղզում և ամերիկյան զորքերը զենքերը վայր դրեցին։

Միաժամանակ ճապոնական Հարավային Ծովերի ստորաբաժանումը գեներալ֊մայոր Հորիի գլխավորությամբ զորքեր իջեցերեց Թումոնի ծովածոցում, Մեիրզոյի մոտ և Թալաֆոֆո ծովածոցի արևելյան ափին[10]։ Ամերիկյան ծովայինների կորուստներն էին հինգ զինվոր և տասներեք վիրավոր (ներառյալ ճապոնական առաջին հարձակումը կղզու վրա․ ծովայիններից 13֊ը զոհվեցին, 37֊ը վիրավորվեցին)[12]։ Ճապոնացի մեկ ծովային զիվոր սպանվեց[10], վեցը վիրավորվեցին։ Տասներեք ամերիկյան քաղաքացիներ սպանվեցին ճակատամարտի ընթացքում։ Վեց ամերիկյան կապավորներ խուսափեցին գերվելուց, բայց նրանցից հինգին հայտնաբերեցին և գլխատեցին։ Իսկ նրանցից մեկը կարողացավ խուսափել գերվելուց տեղացիների օգնության շնորհիվ։ Նրանք նրան տեղափոխեցին գյուղից գյուղ՝ վերջինիս փրկելու համար երբեմն վտանգելով նաև իրենց և իրենց ընտանքիների կյանքը։ Ճապոնացիներն անգամ նրան օգնելու մեջ կասկածվողներին ձերբակալեցին և գլխատեցին։ Չնայած նման դաժան գործողություններին՝ կապավորը կարողացավ խուսափել մահապատժից օկուպացման երկու և կես տարիների ընթացքում[13]։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rottman (2004), p. 14
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Rottman (2004), p. 13
  3. 3,0 3,1 Rottman (2004), p. 12
  4. Rottman (2004), pp. 12–13
  5. 5,0 5,1 5,2 5,3 Rottman (2004), p. 18
  6. 6,0 6,1 Rottman (2004), p. 19
  7. Williford (2010), p. 208
  8. Williford (2010), p. 137
  9. Thomas Wilds, "The Japanese Seizure of Guam", Marine Corps Gazette, July, 1955
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 L Klemen (1999–2000)։ «Chronology of the Dutch East Indies, December 1941»։ Forgotten Campaign: The Dutch East Indies Campaign 1941-1942 
  11. Again, Thomas Wilds, "The Japanese Seizure of Guam," Marine Corps Gazette, July 1955
  12. Again, Thomas Wilds, "The Japanese Seizure of Guam", Marine Corps Gazette, July, 1955 (out of copyright) “With the island softened up by 2 days of bombing and strafing (and U.S. Marine machine gun and small arms counter fire, which, remarkably, actually, struck and disabled enemy aircraft), … His (Maj. Gen. Horii’s) assumption that the main resistance would be on Orote was well founded, for the Marines under Lt. Col William K. MacNulty, less 28 men on patrols at scattered points, took up positions at the butts of their rifle range near Sumay. The Insular Force Guard, however, formed in Agana Plaza, and Capt McMillin kept his headquarters at Government House in Agana. … The Hayashi Detachment became the pride of the (Japanese) Imperial Navy (after their seizure of Guam). But their pride lasted no longer than Japan's hold on Guam. When the Marines landed in 1944, the Hayashi Detachment, still on the island, was annihilated.”
  13. War in the Pacific: Outbreak of the War Archived May 19, 2014, at the Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]