Գորշ Գայլ էնդ Կարմիր Գլխարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գորշ Գայլ էնդ Կարմիր Գլխարկ
Տեսակպլաստիլինային անիմացիոն ֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ և մանկական ֆիլմ
ՌեժիսորԳարրի Բարդին
ՍցենարիստԳարրի Բարդին
ՀնչյունավորումԱրմեն Ջիգարխանյան, Սվետլանա Ստեպչենկո, Եվդոկիա Ուրուսովա, Վլադիմիր Վինոգրադով և Գարրի Բարդին
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն27 րոպե
Թվական1991
Պարգևներ

«Գորշ Գայլ էնդ Կարմիր Գլխարկ» (ռուս.՝ Серый Волк энд Красная Шапочка), 1990 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում նկարահանված տիկնիկային-պլաստիլինային մուլտֆիլմ։ Տևողությունը 27 րոպե 15 վայրկյան է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից երաժշտական կատակերգություն է, որ ստեղծվել է հայտնի հեքիաթի հիման վրա։

Մայրը Կարմիր գլխարկին ուղարկում է Մոսկվայից Փարիզ՝ Թերեզա տատիկին հասցնելու ռուսական տոնական կարկանդակ։ Անցնելով անտառով՝ Կարմիր գլխարկը հանդիպում է վտանգավոր հանցագործին՝ Գորշ գայլին, որն այդ ժամանակ արդեն կերել էր բժիշկ Այբոլիտին (որը գայլի համար պատրաստել էր պողպատե ատամներ «դատավճռով» հեռացված ծնոտի փոխարեն) և նապաստակին։ Թագավորական բանակի հայտնվելը փրկում է Կարմիր գլխարկին։

Մոխրագույն գայլն ուտում է նաև կոկորդիլոս Գենային և Չեբուրաշկային, իսկ կաշառք տալով սահմանն անցնելուց հետո՝ նաև երեք խոզուկներին և յոթ թզուկներին Ուոլթ Դիսնեյի «Սպիտակաձյունիկ» մուլտֆիլմից։ Նա հասցնում է Կարմիր գլխարկից ավելի արագ վազել Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող Թերեզա տատիկի տան մոտ և ուտել նրան։ Կարմիր գլխարկը բերում է զգալիորեն քարթուացած կարկանդակը, և Գորշ գայլը կոտրում է իր պողպատե ատամները։

Հետո գայլի փորը ուռչում է, և դրանից դուրս են գալիս հեքիաթի ցնծացող հերոսները։

Հերոսների ցնծությունը հեռուստացույցով նայում է Կարմիր գլխարկի մայրը և երգում։

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արմեն Ջիգարխանյան՝ Մոխրագույն Գայլ
  • Սվետլանա Ստեպչենկո՝ Կարմիր Գլխարկ
  • Ելիզավետա Ռազինովա՝ Կարմիր Գլխարկի մայրը
  • Էդա Ուրուսովա՝ Թերեզա տատիկ
  • Վլադիմիր Վինոգրադով՝ Այբոլիտ
  • Գարրի Բարդին՝ Հաղորդավար, Կոկորդիլոս Գենա

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Գարրի Բարդին
  • Սցենարի հեղինակ՝ Գարրի Բարդին
  • Բեմադրող նկարիչ՝ Արկադի Մելիք-Սարգսյան
  • Երաժշտական ձևավորում՝ Գարրի Բարդի, Վ. Չերեպանով
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Յուրի Էնտին
  • Նկարիչ-անիմատորներ՝ Լիդիա Մայատնիկովա, Իրինա Սոբինովա-Կասիլ, Նատալյա Ֆեդոսովա
  • Տիկնիկներն ու դեկորացիաները պատրաստել են՝ Վիկտոր Գրիշին, Վ. Ալիսով, Մ. Կոլտունով, Ա. Գորբաչով, Ա. Ուտկին, Ս. Զնամենսկայա, Ա. Բելյաև, Վլադիմիր Մասլով, Ա. Մաքսիմով, ն. Սոկոլովա, Վ. Կոնոբեև, Ս. Պոպով, Ա. Լունև, Ն. Զակլյակով
  • Օպերատորներ՝ Վ. Ստրուկով, Վ. Պրուդնիկով, Ս. Խլեբնիկով
  • Հնչյունային օպերատորներ՝ Վ. Վինոգրադով, Ս. Կարպով
  • Մոնտաժող՝ Գ. Ֆիլատովա
  • Խմբագիր՝ Տ. Պապորովա
  • Նկարահանող խմբի տնօրեն՝ Գ. Խմարա

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի երաժշտական ձևավորումը կազմված է խորհրդային և արտասահմանյան մեղեդիներից, որոնց համար գրվել են օրիգինալ տեքստեր։

  • Իսահակ Դունաևսկի – «Կուբանի կազակները» ֆիլմից (Днем и ночью тесто месим…)
  • Tea for Two (Айболит, мой путь к тебе был долог…)
  • Բալադ Մեքի-Նոժայի մասին (Не летите в небе гуси…)
  • «Ой, цветёт калина» (Ой, на огороде вызрела морковь…)
  • Մերձմոսկովյան երեկոներ (Я без мамочки и без папочки…)
  • Յոհան Շտրաուս – Tritsch-Tratsch-Polka
  • La Vie en rose
  • Давно мы дома не были (տեքստը՝ Ա. Ֆատյանովի, երաժշտությունը՝ Վասիլի Սոլովյով-Սեդոյ)
  • Էնդրու Լլոյդ Ուեբեր – Հիսուս Քրիստոս գերաստղ
  • Auld Lang Syne (Чтоб мир всегда был солнечным…)
  • Որսորդների երգչախումբը Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայից

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գրան պրի»՝ Լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար, Ֆրանսիայի մշակույթի նախարարության մրցանակ, «Տարվա մարդ» մրցանակ, հանդիսատեսի համակրանք մրցանակ՝ Անսիի (Ֆրանսիա) անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում (1991 թվական)[1],
  • Լոս Անջելեսի միջազգային կինոփառատոնի ժյուրիի առաջին մրցանակը (ԱՄՆ), 1991 թվական,
  • Բրատիսլավայի միջազգային կինոփառատոնի դիպլոմ (Սլովակիա), 1991 թվական,
  • Նիկա մրցանակ, Մոսկվա (ՌՍՖՍՀ), 1992 թվական։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բանվոր և կոլտնտեսուհին» քանդակի կատակային դեկորացիան, որը հայտնվում է ֆիլմի սկզբում (նմանակելով «Մոսֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերի էկրանապահը), ցուցադրվում է Մոսկվայի պոլիտեխնիկական թանգարանում։
  • Սա Բարդինի վերջին մուլտֆիլմն է, որը նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմում»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]