Գյուրեր Այքալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուրեր Այքալ
թուրքերեն՝ Gürer Aykal
Դիմանկար
Ծնվել էմայիսի 22, 1942(1942-05-22) (81 տարեկան)
ԾննդավայրԷսքիշեհիր, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունՀաջեթեփե համալսարանի Անկարայի պետական կոնսերվատորիա և Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա
Մասնագիտությունդիրիժոր
ԱշխատավայրԲիլքենթ համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
 Gürer Aykal Վիքիպահեստում

Գյուրեր Այքալ (թուրքերեն՝ Gürer Aykal; մայիսի 22, 1942(1942-05-22), Էսքիշեհիր, Թուրքիա), թուրք դիրիժոր։ Բիլքենթի համալսարանի ադյուտանտ- պրոֆեսոր։ 1999- 2009 թվականներին եղել է Ստամբուլի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ 

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այքալը ծնվել է թուրքական Էսքիշեհիր քաղաքում։ Սովորել է Հաջեթեփայի անվան Անկարայի պետական կոնսերվատորիայում։ 1963 թվականին սովորել է ջութակ՝ Նեդջեթ Ռեմզի Աթաքի մոտ, իսկ 1969 թվականին՝ կոմպոզիցիա՝ Ահմեդ Ադնան Սայգունի մոտ։ Այնուհետև սովորել է դիրիժորություն Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոցում, որտեղ նրան դասավանդել են այնպիսի դիրիժորներ, ինչպիսիք են Անդրե Պրևին և Ջորջ Հյորսթը։ Այնուհետև մեկնել է Իտալիա, որտեղ շարունակել է ուսումը և 1973 թվականին Սուրբ Սեսիլի ազգային ակադեմիայում ստացել է երաժշտական արվեստների դոկտորի գիտական աստիճան։ Ահմեդ Ադնան Սայգունի խորհրդով մնացել է Իտալիայում, որտեղ Սրբազան երաժշտության պապական ինստիտուտում սովորել է գրիգորիանական երգեցողություն և պոլիֆոնիական երաժշտություն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այքալը դիրիժորություն է արել Ստամբուլի պետական սիմֆոնիկ նվագախմբում, Անգլիայի կամերային նվագախմբում, Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբում, Համբուրգի սիմֆոնիկ նվագախմբում, Անկարայի կամերային նվագախմբում և Կոնսերտգեբաուի նվագախմբում։ 1974 թվականին դարձել է Անկարայի նախագահական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։

1987- 1991 թվականներին Այքալը ղեկավարել է Տեխասի Լաբբոկ քաղաքի սիմֆոնիկ նվագախումբը, իսկ 1992- 2004 թվականներին ղեկավարել է Էլ Պասոյի սիմֆոնիկ նվագախումբը։ 2014 թվականին Անթալիայում գլխավորել է Ֆորտեպիանոյի միջազգային փառատոնի ժյուրիի կազմը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Maestro Gürer Aykal responds to piano festival criticism». Today's Zaman. 2014 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.