Գյուղատնտեսական կենդանիների բուծում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղատնտեսական կենդանիների բուծում, գիտություն գյուղատնտեսական կենդանիների գենետիկ որակի բարելավման, կենդանիների նոր ցեղերի, տիպերի, գծերի և ընտանիքների ստեղծման և եղածների լավացման գործընթացների կառավարման մասին։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անասնաբուծություն գիտության (զոո տեխնիա) բաժին է, անասնապահության բնագավառում տոհմային ընտրասերման աշխատանքների տեսական հիմքը։ Ծագել է վաղնջական ժամանակներից։ Ժամանակակից ընտանի կենդանիների վայրի նախահայրերի ընտելացման ժամանակներից մարդն աստիճանաբար փոփոխել և կատարելագործել է դրանց մթերատվության տարբեր ուղղությունների համար։ Ընտանի կենդանիների բարելավման փորձնական եղանակները հայտնի էին վաղուց և փոխանցվում էին սերնդեսերունդ գործնական խորհուրդների ձևով։ Հազարամյակներ առաջ մշակված բազմաթիվ արժեքավոր խորհուրդներ արտացոլված են անտիկ և միջնադարյան գրականության մեջ։ Միջին դարերում ձևավորվել է «ցեղ» հասկացությունը` ժամանակակից իմաստով։ XVIII դ-ում տոհմային անասնապահության ինտենսիվ զարգացման շնորհիվ ստեղծվել և լայնտարածում է ստացել կենդանիների բուծման հիմնական մեթոդը՝ մաքուր կամ ներցեղային բուծումը։ Ֆրանսիացի գիտնական Ժ. Լ. Բյուֆոնը (XVIII դ.) մշակել է տրամախաչման տեսությունը։

Բուծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական կենդանիների բուծման տեսության վրա մեծ ազդեցություն է թողել Չ. Դարվինի էվոլյուցիոն տեսությունը, որը բացահայտել է արհեստական ընտրության հսկայական դերը ցեղերի ստեղծման և էվոլյուցիայի մեջ։ XIX դ-ի 2-րդ կեսին և XX դ-ի սկզբին Ռուսաստանում ռուս գիտնականների կատարած անասնաբուծական աշխատանքներով դրվել է Գյուղատնտեսական կենդանիների բուծման ժամանակակից տեսության ու կիրառության հիմքը։ Ն. Պ. Չիրվինսկին բացահայտել է կենդանիների աճի և զարգացման հիմնական օրինաչափությունները։ Պ. Ն. Կուլեշովը մշակել է գըուղատնտեսական կենդանիների մարմնակազմվածքի, կենդանիների ընտրության և զույգ ընտրության մասին տեսությունը։ XX դ-ի ընթացքում գըուղատնտեսական կենդանիների բուծման հիմունքները մշակվել և ներառվել են շատ երկրների գիտնականների աշխատություններում։ ԽՍՀՄ-ում դրանք Ե. Ֆ. Լիսկունի (1873–1958)՝ գյուղատնտեսական կենդանիների արտակազմվածքի և մարմնակազմվածքի, տոհմային գործի և կաթնատու ու մսատուկենդանիների մթերատվության բարձրացման խնդիրների մասին, Դ. Ա. Կիսլովսկու (1894 -1957)՝ օնտոգենեզի, ֆիլոգենեզի, ընտանի կենդանիների էվոլյուցիայի և ինբրիդինգի խնդիրների, Ն. Ա. Յուրասովինի` ինբրիդինգի և ըստ գծերի բուծման հարցերի, Վ. Օ. Վիտի՝ ձիաբուծության մասին աշխատանքներն են։ Խեկ-ների բուծման հիմունքների վերաբերյալ արժեքավոր աշխատանքներ են կատարել շվեյցարացի գիտնական Ու. Դյուրստը, անգլիացի գիտնական Ու. Համոնդը` գյուղատնտեսական կենդանիների աճի և զարգացման, բազմացման կենսաբանության, լակտացիայի և այլնի, ամերիկացիներ Յու. Դավենպորտը՝ տոհմաբուծության հիմունքների մասին, Ս. Ռայտը, Ջ. Լաշը, Վ. Ռայսը` կենդանիների գենետիկայի մասին։ Ժամանակակից փուլում գյուղատնտեսական կենդանիների բուծումը մշակում է կենդանիների ընտրության տեսությունն ու պրակտիկան, դրանց առավել ինտենսիվ տոհմային օգտագործման մեթոդները։ Հետազոտական աշխատանքներում զգալի տեղ են գրավում կենդանիների գենոտիպի ճշգրիտ և օբյեկտիվ գնահատման խնդիրները։ Կատարելագործվում են գյուղատնտեսական կենդանիների գենոտիպի որոշման մեթոդները` ըստ ծագման, կողմն գծով ազգակիցների սերնդի որակի։ Ստեղծվում են կենդանիների համալիր գնահատման համակարգեր՝ ըստ ընտրասերման ցուցիչների։ Կենդանիների գնահատման մեթոդների ուսումնասիրության հիմքում դրված են պոպուլ յացիայի գենետիկայի սկզբունքները՝ հաշվի առնելով արհեստական ընտրության պայմաններում զարգացող գյուղատնտեսական կենդանիների պոպուլյացիաների առանձնահատկությունները։

Զուգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրասերման արդյունավետ մեթոդների մշակման համար օգտագործում են կարևորագույն պարամետրեր,որոնք բնութագրում են քանակական հատկանիշների փոփոխականության և ժառանգելիության զարգացումը, որոնց հետազոտությունը թույլ է տալիս գնահատել և որոշել գյուղատնտեսական կենդանիների պոպուլյացիաների գենետիկ հիմքը և նպատակահարմար ձևով պլանավորել ընտրասերման տոհմային աշխատանքները։ Հատկանիշների միջև գենետիկական համահարաբերակցության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ընտրության ժամանակ վերահսկել այն հատկանիշների զարգացումը, որոնք կապակցված են ընտրասերվողների հետ։ Մեծ նշանակություն է տրվում ցեղի ներսում կենդանիների զույգըն տրությանը և տարբեր ցեղերի զուգակցելիությանը։ Ստեղծված է տեսություն գյուղատնտեսական կենդանիների բուծման մեթոդների մասին, որի հիման վրա պլանավորում են նոր ցեղային բուծումն ու միջ ցեղային տրամախաչման տարբեր տեսակները։ Այդ մեթոդներն օգտագործվում են տոհմի և պահանջմունքները անասնապահության մեջ։ Հետերոզիսի երևույթի ուսումնասիրության արդյունքները լայնորեն ներդրվում են թռչնաբուծության, խոզաբուծության մեջ, դրանք օգտագործվում են նաև անասնապահության այլ ճյուղերում։ Գյուղատնտեսական կենդանիների բուծման հիմնական բաժիններից է ցեղի՝ որպես փոխկապակցված կենդանիների ամբողջական խմբի մասին տեսությունը։ Ուսումնասիրվում են ցեղի թվաքանակի և գենետիկ կատարելագործման տեմպերի փոխկապվածությունը, լայնագոտիական խոշոր և տեղական ցեղերի էվոլյուցիան, ինչպես նաև ցեղի կառուցվածքը, հատկապես լայնամասշտաբ ընտրասերման մեթոդների ներդրման առումով։ Անասնաբուծության մեջ կարևորագույն ներդրում է գյուղատնտեսական կենդանիների նոր, բարձր մթերատու ցեղերի ստացման մեթոդների մշակումը։ Լայնամասշտաբ ընտրասերման ներդրման և արժեքավոր գենոտիպով կենդանիների արագ բազմացման հնարավորությունների աճով պայմանավորված՝ Մ. Ֆ. Իվանովի մշակած նոր ցեղերի ստացման սկզբունքներն ավելի մեծ նշանակություն ստացան։ Ցեղերի կատարելագործմանը նպաստում է նոր, բարձր մթերատու, որոշակի պայմանների բավարարող, կենդանիների գծերի ստացումը։ Զարգանում է կենդանիների մարմնակազմվածքի մասին տեսությունը։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակվում են օնտոգենեզի վաղ փուլերում կենդանիների մթերատվության կանխատեսման մեթոդներ, որոնց շնորհիվ ավելանում է ընտրության արդյունավետությունը։ Գյուղատնտեսական կենդանիների բուծում հեռանկար ուղղություն է կենդանիների հիվանդությունների հանդեպ կայունության բարձրացման մեթոդների մշակման համար։ Առավել լայնորեն են կիրառվում կենսաչափական և մաթեմատիկական մեթոդները, բարձր տեխնոլոգիական միջոցները, որոնք թույլ են տալիս մոդելավորել տոհմային ընտրասերման աշխատանք գործընթացները և ամբողջությամբ ըստ ցեղերի տոհմային գործի կառավարման համակարգը։ Ուսումնասիրվում է կենդանիների գենոտիպի և արտաքին միջավայրի փոխազդեցության բնույթը, որը թույլ է տալիս գնահատել կենդանիների որակը տարբեր պայմաններում, սերունդների կենսամիջավայրի փոփոխության դեպքում որոշել գնահատման հուսալիությունը և այլն։ Շարունակվում է գյուղատնտեսական կենդանիների ծագման և ընտանեացման ուսումնասիրությունը, որն ունի ոչ մի այն պատմակենսբ., այլև գործընթացի նշանակություն՝ որպես որոշ վայրի կենդանիների (զեբր, բիզոն, որմզդեղն, մորթատու գազաններ և այլն) ընտելացման հեռանկար։ Այս խնդրի հետ սերտորեն կապված են կենդանիների հեռավոր հիբրիդացման վերաբերյալ աշխատանքները։ Զարգանում են իմունագենետիկան և բջջային ճարտարագիտությունը։ Սաղմերի փոխպատվաստումը, ձվաբջջի բեղմնավորումն ու սաղմերի “in vitro” վաղզարգացումը հնարավորություն են տալիս առանձնացնել բլաստոմերներ՝ գենետիկորեն իդեալական առանձնյակներ ստանալու համար։ Հեռանկար են համարվում հոմոզի գյուղատնտեսական կենդանիների ստացման նպատակով պարտենոգենեզի խթանման վերաբերյալ ուսումնասիրությունները։ Գյուղատնտեսական կենդանիների բուծման այդ ուղղությունը թույլ կտա իրականացնել գյուղատնտեսական կենդանիների գենետիկայի պատճենումը (կլոնավորում)։ Աշխատանքներ են կատարվում գենային ճարտարագիտության մեթոդներն անասնաբուծության մեջ կիրառելու ուղղությամբ։ Գյուղատնտեսական կենդանիների բուծումը, որպես ուսումնական առարկա, դասավանդում են գյուղատնտեսական բուհերի և քոլեջների անասնաբուծաճարտարագիտություների և անասնաբուծա տեխնիկական ֆակուլտետներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։