Մթերատվություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անասնագոմ Հայաստանում

Մթերատվություն, որոշակի ժամանակահատվածում կենդանուց, թռչունից, փեթակից, լճակային ձկնաբուծական և որսորդական տնտեսություններում 1 հա-ից միջին քանակի սննդամթերքի կամ հումքի ստացում։ Մթերատվությունն արդյունք է բոլոր հյուսվածքների, օրգանների ու համակարգերի ֆիզիոլոգիական փոխազդեցությամբ պայմանավորված կենսագործունեության և կենդանիների տնտեսական օգտակար հատկություն է։ Ըստ ստացված արդյունքի տարբերում են՝ կաթնատվություն, մսատվություն, բրդատվություն, ձվատվություն և մթերատվության այլ ձևերը։ Գործնականում կիրառվում են կենդանիների առանձին տեսակների համար մթերատվության հաշվառման ու գնահատման հրահանգներ։ Դրանք տոհմային, մասամբ նաև ապրանքային տնտեսություններում նոր ցեղերի, գծերի, հիբրիդների ստացման աշխատանքների պարտադիր մասերից են։ Մթերատվության ավելացումն իրականացվում է աշխատանքի ճիշտ կազմակերպման և անասնաբուծության հիմունքների կիրառման միջոցով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 516