Գլիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլիոն
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
ԲԾՄ700 մետր
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ021
Փոստային դասիչ1820
Գլիոն (Շվեյցարիա)##
Գլիոն (Շվեյցարիա)

Գլիոն (ֆր.՝  Glion), գյուղ, տեղակայված Շվեյցարական Ռիվերայի ամենագեղատեսիլ վայրերից մեկում։ Այն դեռևս XVIII դարում տպավորել էր նշանավոր ֆրանսիացի փիլիսոփա, մանկավարժ, կոմպոզիտոր և գրող Ժան-Ժակ Ռուսոյին։ Գյուղը հայտնի է նաև «Գոլին Մոնտրյոյի տակ» (ֆր.՝  Glion-sur-Montreux) անունով, քանի որ գտնվում է ծովի մակարդակից 700 մետր բարձրություն ունեցող բլրի վրա, Մոնտրյոյի արվարձանում։ Տեղի եկեղեցու սյունաշարից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Ժնևի լիճ, Շիլիոն ամրոց և շրջակա լեռնաշղթաներ։

Կուրորտի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլիոնը, որպես էլիտար բնակության վայր և զբոսաշրջային կուրորտ, դարձավ 19-րդ դարի երկրորդ կեսին։ 1854 թվականին ժնևցի մեծահարուստ Ժակ Միրաբոն (ֆր.՝  Jacques Mirabeau) Գլիոնում կառուցեց շալե (Ալպերի շվեյցարական հատվածում հանդիպող տուն՝ փայտի և քարի համադրմամբ)։ Մի քանի տարի հետո մոտակայքում հայտնվեց առաջին հյուրանոցը՝ Ռիգի Վոդուա (ֆր.՝  Righi Vaudois)[1]։

Գլիոնի  «Վիկտորիա» հյուրանոց, 1878

19-րդ դարի վերջում Գլիոնում սկսեցին կառուցվել բազմաթիվ մոդեռն ոճի, էլեգանտ վիլլաներ և հյուրանոցներ, որոնք մեծ համբավ էին վայելում ժամանակի հայտնի մարդկանց շրջանում։ Հյուրանոցների սեփականատերերը, հիմնվելով այցելուների նրբաճաշակության վրա, զարդարում էին իրնեց հյուրանոցները հիասքանչ սրահներով, պատշգամբաձև շինվածքներով, որոնք հնարավորություն են տալիս այցելուներին հիանալ այնտեղից բացվող տեսարաններով։ 1870-ական թվականներին բացված Վիկտորիա հյուրանոցի ինտերիերը ձևավորվել է, ավելի քան 500 բնօրինակ իրերից, որոնք ստեղծում են գեղեցիկ ժամանակաշրջանի (ֆր.՝  Belle Époque) մեջ խորասուզվելու էֆեկտ[2]։

1875 թվականին Գլիոնում է հաստատվել շվեյցարացի նշանավոր հրուշակագործ Հենրի Նեստլեն։

Գլիոնի ֆունիկուլյոր

1883 թվականին Գլիոնի և Մոնտրյոյի միջև կառուցվեց Շվեյցարիայի ամենահին ֆունիկուլյորներից (թեք վերելքով լարավոր երկաթուղի ) մեկը (ֆր.՝  Chemin de fer funiculaire Territet–Glion)։ 1885 թվականին՝ Շվեյցարիայում բուժվող, ռուս բանաստեղծ Նադսոնը գրող Գարշինին ուղված իր նամակում ֆունիկիլյորն անվանել է ««անիծված երկանիվ սայլ», վագոն, որը ինչ որ սարքավորման միջոցով շարժվելով երկաթուղով վեր 888 ոտնաչափ բարձրության վրա, 7 րոպեում հասցրեց Գլիոն գյուղ»[Ն 1][3]։ Գլիոնի բլրի լանջով սիրում էր զբոսնել Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթ Բավարացին։ 1893-ից 1897 թվականներին նա մի քանի անգամ եկել է Շվեյցարական Ռիվերա, և Տերրիտետից Գլիոն է բարձրացել ֆունիկուլյորով։ Նրա պատվին Տերրիտետում 1902 թվականին արձան է տեղադրվել։

Հաշվի առնելով շրջակայքի բնության գեղեցկությունն ու դրա ազդեցությունը հիվանդների վրա՝ դոկտոր Վիդմերը 1905 թվականին Գլիոնում բացեց հոգեկան և նյարդային խանգարումների բուժման կլինիկա[Ն 2][4]։

Երկաթուղի դեպի Ռոշե դը Նայե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլիոնի հյուրանոցային մենեջմենթի միջազգային դպրոց

Գլիոնից ոչ հեռու գտնվում է Շվեյցարական Ռիվերայի՝ զբոսաշրջիկների համար նշանակալի բարձունքներից մեկը՝ Ռոշե դը Նայեն (ֆր.՝  Rochers-de-Naye): Այստեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Ժնևի լիճ, Վո, Վալե կանտոնաներ և Բեռնի Ալպեր։ Այս ուղղության վրա է գտնվում Մոնտրյո-Գլիոն-Ռոշե դը Նայե երկաթուղին (ֆր.՝  Chemin de fer Montreux-Glion-Rochers de Naye): Այն սկսել է գործել 1892 թվականից, սկզբում միայն Գլիոն-Ռոշե դը Նայե հատվածը։ 1909 թվականից աշխատեց նաև երկրորդ հատվածը, որը Գլիոնը կապեց Մոնտրյոյին։ Միագիծ, ատամնավոր երկաթուղու ընդհանուր երկարությունը 7,6 կիլոմետր է։ Գնացքն այս ճանապարհը հաղթահարում է 55 րոպեում, բարձրանալով ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա։

Հյուրանոցային մենեջերների դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականից Գլիոնում գործում է հյուրանոցային մենեջմենթի միջազգային դպրոց (անգլ.՝ Glion Hotel School), որի շրջանավարտները աշխատում են աշխարհի 85 երկրներում։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В середине 1980-х годов фуникулёр был переведён на электрическую тягу.
  2. Уже в 1905 году в клинику доктора Видмера приезжал для консультации М. Пруст-Bogousslavsky J., Hennerici M. G. Neurological Disorders in Famous Artists. Part 2 — Karger Publishers, 2007, 240 p., — p. 101.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «History of Montreux». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  2. «Victoria — Glion sur Montreux». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  3. Вл. Лидин. Друзья мои — книги — М.: Искусство, 1962, 196 с., (էջ 59-61)
  4. Клиника Вальмонт, Glion sur Montreux(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]