Գիտություն և տեխնոլոգիա Իտալիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալիլեո Գալիլեյ, ժամանակակից գիտության, ֆիզիկայի և աստղագիտության հիմնադիրը:[1]
Ալեսանդրո Վոլտա, էլեկտրական մարտկոցի մեթանի հայտնագործող:
Էնրիկո Ֆերմի, Էմիլիո Սեգրե և Ֆրանկո Ռազետի, միջուկային զենքի ստեղծման հիմնական գործիչները:
Ֆրանցեսկո Ռեդի, փորձարարական կենսաբանության հիմնադիրը, համարվում է ժամանակակից պարազիտոլոգիայի հայրը:

Գիտությունը և տեխնոլոգիան Իտալիայում, ունեն երկարատև պատմություն, սկսած Հին Հռոմից և Վերածննդից։ Դարեր շարունակ Իտալիան ներկայացրել է գիտական հասարակություն, որը ստեղծել է կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, աստղագիտության և այլ գիտությունների բազմաթիվ նշանակալից գյուտեր և հայտնագործություններ։

Հռոմեական տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոսից հետո առաջին դարում, Հռոմը դարձել է աշխարհի ամենամեծ և առաջավոր քաղաքներից մեկը։ Հին Հռոմեացիները հայտնագործել են նոր տեխնոլոգիաներ՝ քաղաքային սանիտարական համակարգերի, ճանապարհների և շենքերի բարելավման համար։ Նրանք զարգացրել են ջրային խողովակների համակարգ, որը քաղաքին քաղցրահամ ջուր էր մատակարել։ Կառուցվել է կոյուղագծեր, որոնք հեռացրել են քաղաքի թափոնները։ Ամենահարուստ հռոմեացիներն ապրում էին մեծ այգիներով տներում։ Բնակչության մեծ մասը ապրում էր քարից, բետոնից կամ կրաքարից պատրաստված բնակելի շինություններում։ Հռոմեացիները մշակեցին նոր մեթոդներ և օգտագործեցին այնպիսի նյութեր, ինչպիսիք են հրաբխային աղը՝ Նեապոլի մոտակայքում գտնվող Պոզուոլի գյուղից, որը ցեմենտը ավելի ամուր դարձնելու համար էր։ Դա կոնկրետ թույլ է տվել նրանց կառուցելու բնակելի շենքեր, որոնք կոչվում են բազմաբնակարանային շինություն։

Վերածննդի գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերածննդի ժամանակ Իտալիան գիտական «ոսկե դար» է ապրել։ Լեոնարդո դա Վինչիին սովորեցրել են նկարիչ լինել, բայց նրա հետաքրքրություններն ու ձեռքբերումները տարածվել են մի շարք զարմանալի ոլորտներում, որոնք այժմ համարվում են գիտական մասնագիտություններ։ Իր գաղափարների շնորհիվ նա ժամանակակիցներից մի քանի քայլ առաջ էր։ Բացի այդ, նա մեծապես զարգացրեց իր գիտելիքները՝ անատոմիայի, աստղագիտության, քաղաքային ճարտարապետության, օպտիկայի և հիդրոդինամիկայի ոլորտներում։

Գիտնական Գալիլեո Գալիլեին համարվում է առաջին ժամանակակից գիտնականը[2]։ Նրա աշխատանքը նշանակալի բեկում է Արիստոտելի և միջնադարյան փիլիսոփաների համար (որոնք հետագայում անվանվում էին «բնափիլիսոփաներ»։ Գալիլեոյի ձեռքբերումներից է համարվում աստղադիտակի բարելավումը, տարբեր աստղադիտական դիտարկումները և շարժման առաջին և երկրորդ օրենքների նախնական ձևակերպումը։ Գալիլեոն ճնշվեց կաթոլիկ եկեղեցու կողմից, սակայն համարվեց ժամանակակից գիտության հիմնադիրը։

Ժամանակակից շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղագետ Ջովաննի Դոմենիկո Կասինին շատ կարևոր հայտնագործություններ արեց Արեգակնային համակարգի վերաբերյալ։ Ֆիզիկոս Ալեսանդրո Վոլտան, որը հորինել է էլեկտրական մարտկոցը, առաջին անգամ ստացավ կայուն էլեկտրաէներգիայի աղբյուր։ Մաթեմատիկոսներ Ջուզեպպե Պեանոն, Լագրանժը, Ֆիբոնաչին և Գերոլամո Կարդանոն, որոնց ստեղծած Արս Մագնան, ընդհանուր առմամբ, ճանաչվել է որպես մաթեմատիկայի առաջին ժամանակակից «մշակումը», որը կատարել է հիմնական առաջընթաց գիտական ասպարեզում։ Բժիշկ Մարչելլո Մալպիգի միկրոսկոպիկ անատոմիայի հիմնդիրն է։ Կենսաբան Լուձարո Սպալանցանին մարմնամարզական ֆունկցիաների, կենդանիների վերարտադրության և բջջային տեսության մեջ կարևոր հետազոտություններ է իրականացրել։ Բժիշկ, պաթոլոգ, գիտնական և Նոբելյան դափնեկիր Կամիլո Գոլջիի բազմաթիվ ձեռբերումներից են համարվում Գոլջիի ապարատի հայտնաբերումը և նրա դերը Նեյրոնի մասին ուսմունքի ընդունման ճանապարհին։ Ջուլիո Նատա ստացել է Նոբելյան մրցանակ պլազմայի պոլիմերացման համար։

Ֆիզիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուլիելմո Մակրոնին ստացել է Նոբելյան մրցանակ ֆիզիկայի բնագավառում, անլար հեռագիր ստեղծելու համար։

Նշանավոր գործիչներից է նաև ֆիզիկոս Էնրիկո Ֆերմին, որը հայտնաբերել է Ֆերմի-Դիրակի վիճակագրությունը, որը ներառում է Բետա-տրոհումը, դանդաղ նեյտրոնների հատկությունները և կառուցում է առաջին ատոմային ռումբը։ Առաջին ատոմային ռումբի ստեղծման գործում նա մեծ դեր է խաղացել[3]։ Բրունո Պոնտեկորվոնի օգնականներից մեկը Խորհրդային միության գործակալ էր, որը շարունակեց իր աշխատանքը մինչև 1950 թվականը, որտեղ էլ շարունակեց իր գործունեությունը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Weidhorn, Manfred (2005). The Person of the Millennium: The Unique Impact of Galileo on World History. iUniverse. էջ 155. ISBN 0-595-36877-8.
  2. Rowland, Wade. Galileo's mistake: a new look at the epic confrontation between Galileo and the Church. Arcade Publishing, 2003. p. 43. Web. 29 Sep. 2011.
  3. Dan Cooper, Enrico Fermi: And the Revolutions of Modern Physics (1998)
  4. Simone Turchetti, The Pontecorvo Affair: a cold war defection and nuclear physics (University of Chicago Press, 2012).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cocco, Sean. Watching Vesuvius: A History of Science and Culture in Early Modern Italy (2012)
  • Cocco, Sean. "Locating the Natural Sciences in Early Modern Naples," ch 20 in A Companion to Early Modern Naples (2013) pp: 453+.
  • Galdabini, Silvana, and Giuseppe Giuliani. "Physics in Italy between 1900 and 1940: The universities, physicists, funds, and research." Historical studies in the physical and biological sciences (1988): 115-136. in JSTOR
  • Miele, Aldo, ed. Gli Scienziati Italiani dall'Inizio del Medio Eno ai Nostri Giorni. Vol. 1, Part 1 (Nardecchia, 1921)
  • Orlando, Lucia. "Physics in the 1930s: Jewish Physicists' Contribution to the Realization of the" New Tasks" of Physics in Italy." Historical studies in the physical and biological sciences (1998): 141-181. in JSTOR
  • Pancaldi, Giuliano. "Vito volterra: Cosmopolitan ideals and nationality in the Italian scientific community between the belle époque and the first world war." Minerva (1993) 31#1 pp: 21-37.
  • Schmitt, Charles B. Science in the Italian universities in the sixteenth and early seventeenth centuries (Macmillan, 1975)
  • Turchetti, Simone. The Pontecorvo Affair: A Cold War Defection and Nuclear Physics (University of Chicago Press, 2012)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]