Jump to content

Գիուլի Ճոխոնելիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիուլի Ճոխոնելիձե
վրաց.՝ გიული ჭოხონელიძე
Ծնվել էապրիլի 10, 1929(1929-04-10)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 27, 2008(2008-12-27) (79 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ (1951) և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ և մրցանակներ

Գիուլի Յասոնի Ճոխոնելիձե (վրաց.՝ გიული ჭოხონელიძე, 10 ապրիլի, 1929[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ24 դեկտեմբերի, 2008, Թբիլիսի, Վրաստան), վրացի դերասան և կինոռեժիսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիուլի Ճոխոնելիձեն ծնվել է 1929 թվականի ապրիլի 10-ին Թբիլիսիում։

1951 թվականին ավարտել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտը, ապա սովորել է Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտում՝ Սերգեյ Գերասիմովի մոտ։ Որպես դերասան աշխատել է Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնում։

Իր կարիերայի սկզբում նկարահանվել է «Վրացֆիլմ» կինոստուդիայում և միութենական հանրապետությունների կինոստուդիաներում։ Հատկապես հայտնի է «Ֆաթիմա» ֆիլմում կատարած Իբրահիմի դերով։

Կինոյում պատերազմի թեմատիկային Գիուլի Ճոխոնելիձեն առաջին անգամ առնչվել է Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմում, որտեղ խաղացել է Բագրատիոնի դերը։ Վերջինիս կինոյում առաջին անգամ մարմնավորել է Սերգո Զաքարիաձեն, ով զորավարին ներկայացել է որպես էմոցիոնալ, բուռն խառնվածքով անձնավորություն։ Գիուլի Ճոխոնելիձեն այլ կերպ է կերտել նրան՝ մարմնավորելով լրջախոհ, քաջ զորավարի, ով երբեմն դժվարանում էր որոշումներ կայացնել իր շրջապատի պահպանողականության պատճառով։

1983 թվականին արժանացել է Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման[2]։

Գիուլի Ճոխոնելիձեն մահացել է 2008 թվականի դեկտեմբերի 24-ին։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1954 — Անդրիեշ — էպիզոդ
  • 1958 — Ֆաթիմա — Իբրահիմ, բատրակ
  • 1958 — Ա. Պ. - արտակարգ պատահար — Ջավախիա
  • 1959Օր վերջին, օր առաջին
  • 1960 — Լուսաբացից առաջ
  • 1961 — Մի երկնքի ներքո
  • 1964 — Ապրում էին ծերունին ու պառավը — ինժեներ
  • 1966Հանդիպում անցյալի հետԳոգիա, հակահեղափոխական
  • 1966 — Խաղ առանց ոչ ոքիի — մայոր
  • 1968 — Պատերազմ և խաղաղություն — իշխան Բագրատիոն
  • 1976 — Գլխի ընկար, շնորհավորում եմ — Սուխիաշվիլի, ոստիկանության գնդապետ
  • 1977Գիշեր Չիլիի վրա
  • 1979Մեր հայրերի հողըԲետկիլ
  • 1985 — Բագրատիոն — իշխան Բագրատիոն
  • 1988 — Շատ ձանձրալի պատմություն — հայր
  • 1989 — Սուլթան Բեյբարս — ԲԱրատ
  • 1990 — Պարույր — Զուրաբ Տորաձե
  • 2001 — Անտիմոզ Իվերիելի — Անտիմոզ Իվերիելին ծեր հասակում
  • 1979Մեր հայրերի հողըԲետկիլ
  • 1985 — Բագրատիոն — իշխան Բագրատիոն
  • 1990 — Պարույր — Զուրաբ Տորաձե
  • 2001 — Անտիմոզ Իվերիելի — Անտիմոզ Իվերիելին ծեր հասակում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. В ряде интернет-источников ошибочно указан год рождения Чохонелидзе как 1924 — в частности, на сайтах «Роскино» Արխիվացված 2009-12-31 Wayback Machine, киностудии им. Довженко, а также в статье Дианы Кесснер(չաշխատող հղում). Однако более надёжные источники указывают 1929 год рождения — в энц. словарь «Кино»(չաշխատող հղում), в сообщение о смерти актёра(չաշխատող հղում) на канале «Культура», а также практически все грузинские сайты о кино.
  2. Գիուլի Ճոխոնելիձեն kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]