Հանդիպում անցյալի հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանդիպում անցյալի հետ
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1966
Լեզուռուսերեն և վրացերեն
ՌեժիսորՍեմյոն Դոլիձե
Սցենարի հեղինակՍեմյոն Դոլիձե
ԴերակատարներԼեյլա Աբաշիձե
ՕպերատորՖելիքս Վիսոցկի
ԵրաժշտությունԴավիդ Թորաձե
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա

Հանդիպում անցյալի հետ (վրաց.՝ შეხვედრა წარსულთან), 1966 թվականին նկարահանված գեղարվեստական ֆիլմ։ Նախնական աշխատանքային անվանումը եղել է «Երկու կյանք»[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ական թվականների սկիզբն է, խորհրդային կարգերի հաստատումից հետո Վրաստանի լեռնային գյուղում սկսվել է կոլեկտիվացման դժվարին գործընթացը։ Նինոն հեռանում է հայրենի գյուղից։ Անցնում են տարիներ։ Նինոն դարձել է հայտնի վիրաբույժ և վերադառնում է գյուղ՝ մասնակցելու կոլխոզի հիմնադրման երեսնամյակի միջոցառմանը։ Նրա ժամանման օրը գետի ափին գտնում են անծանոթ թափառականի, որ ծանր վիճակում է։ Սկսելով վիրահատությունը՝ Նինոն ճանաչում է այդ մարդուն, որ իր նախկին ամուսինն է, Ակիան։ Վիրաբույժ կինը մտքով վերադառնում է այն հեռավոր ժամանակներին։ Ակիան՝ հարուստ Ալմասխանի որդին, բռնաբարում է Նինոյին և ստիպված է լինում ամուսնանալ նրա հետ։ Որոշ ժամանակ անց, պայքարելով խորհրդային կառավարության դեմ, Ակիան փախչում է Թուրքիա։ Երբ գալիս են Ալմասխանին կուլակաթափ անելու, նա հրդեհում է իր տունը։ Հրդեհում զոհվում է Նինոյի ու Ակիայի մանկահասակ որդին։ Նինոն ընդմիշտ լքում է հայրենի գյուղը, որտեղ ինքն այնքան դառնություններ է կրել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Սեմյոն Դոլիձե
  • Օպերատոր՝ Ֆելիքս Վիսոցկի
  • Կոմպոզիտոր՝ Դավիթ Տորաձե
  • Հնչյունային օպերատոր՝ Լեոն Կան
  • Հագուստների նկարիչ՝ Մ. Մանջգալաձե

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967 Անդրկովկասի երկրների ու Ուկրաինայի կինոփառատոն (Թբիլիսի)
    • «Պրոմեթևսի գավաթ» (գլխավոր մրցանակ) և I կարգի դիպլոմ խաղարկային լավագույն ֆիլմի համար
    • Դիպլոմ դերասանուհուն (Լեյլա Աբաշիձե)
    • «Սաբչոտա խելով նեբա» ամսագրի մրցանակ (Մեգի Ցուլուկիձե)
  • 1968 Երրորդ համամիութենական կինոփառատոն (Լենինգրադ)
    • Առաջին մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (Լեյլա Աբաշիձե)
    • Երկրորդ մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (Մեգի Ցուլուկիձե)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Две жизни (Грузия-фильм) // Советский экран : журнал. — М.: Правда, 1966. — № 1 (217). — С. 2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]