Գիլանչայ (Ազագիրան, Ազատ Գիրան, Բելև, Բելեչայ, Բիլեչայ, Բլավ, Բստաձոր, Բստաչայ, Բստի ձոր, Գելան, Գիլան, Գիլյան, Գիրան, Էազատ Ջիրան, Էզատ Ջիրան, Կիլան, Կիլյան, Կիլյանչայ, Փառակայի գետ), գետ և ձորահովիտ Հայկական լեռնաշխարհում, Արաքսի ավազանում, նրա ձախակողմյան վտակը։ Ղևոնդ Ալիշանը կոչում Բիստ գյուղի մոտակայքի հատվածը Բուստ[1]։ Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի ձորակներից, որոնք ունեն ծովի մակարդակից 2700 մ բարձրություն։ Արաքս գետի ձախափնյա այս գետը սնում են Մեսրոպավան, Փառակա, Շրջու և այլ վտակներ։ Ունի 53 կմ երկարություն։ Այն հոսելով Գիրան կամ Բստաձորով, Ներքին Ազա գյուղի մոտ թափվում է Արաքս գետը[2][3]։