Փառակայի գետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փառակա (այլ կիրառումներ)
Փառակայի գետ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 15 կմ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Զանգեզուրի լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Գիլանչայ |
Տեղակայում | |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Օրդուբադի շրջան |
Փառակա, Բատաջուր, Փառակաց, Փառնակ, Փառակա ջուր, Փարագա, գետակ Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում։ Գիլանչայ գետը սնող ձախակողմյան վտակներից է[1]։ Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռների մոտ 2700 մ բարձրության ձորակներից ու աղբյուրաջրերից։ Ունի 15 կմ երկարություն և Բոհրուտ գյուղի մոտ միախառնվում է Գիլանչայ գետին[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 237 — 916 էջ։
- ↑ Արգամ Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ, Երևան, ««Հուշարձան»», 1995 — 368 (+ 48 էջ նկարներ) էջ. — 2700 հատ։