Գերմանիայի քաղաքացու արտասահմանյան անձնագիր
Գերմանիայի քաղաքացու արտասահմանյան անձնագիրը փաստաթուղթ է, որը տրվում է Գերմանիայի տարածքից դուրս Գերմանիայի քաղաքացու անձի հաստատման համար։
Այն պետք է տարբերել Գերմանիայի քաղաքացիության վկայականից։
Ընդհանուր տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայի քաղաքացու անձնագիրը տրվում է միայն երկրի քաղաքացիներին։ Գերմանիայի անձնագրերի վերաբերյալ օրենքի համաձայն դրանք կարող են տրվել հետևալ երեք տեսակի անձնագրեր՝
- բորդո գույնի եվրոպական անձնագիր (գերմ. ePass) կենսաչափական տվյալների պահպանման սարքով[1],
- բորդո գույնի մանկական անձնագիր առանց տվյալների պահպանման սարքի մինչև 12 տարեկան երեխաների համար,
- կանաչ գույնի ժամանակավոր անձնագիր, որը տրվում է կարճաժամկետ,
- պաշտոնատար անձնագրեր՝
- կապույն դիվանագիտական անձնագիր, որը սովորաբար տրվում է բացառապես դիվանագիտական կամ բարձրաստիճան ունեցող պետական ծառայողներին, ինչպես նաև այլ անձանց՝ համաձայն Գերմանիայի անձնագրերի մասին օրենքի (օրինակ բունդեսթագի պատգամավորներին կամ առանձին նախարարությունների աշխատակիցներին),
- կարմիր ծառայողական անձնագիր, որը նախատեսված է տրամադրել դիվանագետ չհանդիսացող, պետության ներկայացուցիչներին,
- ժամանակավոր դիվանագիտական կամ ծառայողական անձնագիր։
Գերմանիայի յուրաքանչյուր քաղաքացի կարող է ստանալ անձնագրեր։ Բացառություն են կազմում անչափահասները, ում անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է պաշտոնական ներկայացուցիչների համաձայնություն։ Գերմանիայի քաղաքացու անձնագիրը Գերմանիայի սեփականությունն է[2]։
2007 թվականի մայիսի դրությամբ Գերմանիայում տրվել է մոտ 28,2 մլն եվրոպական անձնագիր, ամեն տարի տրվում է մոտ 400 000 ժամանակավոր անձնագիր[3]։
Եվրոպական անձնագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական անձնագիրը բաղկացած է մուգ կարմիր գույնի շապիկից, որի վրա առկա է ոսկեգույն տառերով տեքստ, ներքին էջերից, ինչպես նաև տիրոջ մասին էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող էջերից։ Ներկայիս տեսքով անձնագիրը պատրաստում է 1988 թվականից Բեռլինի դաշնային տպարանում։ Մեկ վայրում կենտրոնացված արտադրության և անձնագրում սեփականատիրոջ մասին շատ տվյալների ավելացման հետևանքով անձնագրի արտադրությունը ավելացել է այն երկրների համեմատ, որտեղ անձնագիրն արտադրվում է անմիջապես այն մարմնի կողմից, որն ընդունում է ազատ արձակման դիմումը։
Անձնագրի վավերականությունը կախված է դիմողի տարիքից, մինչև 24 տարեկան դիմողների համար փաստաթղթի վավերականությունը կազմում է 6 տարի, 24-ից բարձր՝ 10:
2003 թվականի հուլիսի 1-ից այն անձինք, որոնք շատ են ճանապարհորդում կարող են դիմել 48 էջանոց անձնագիր ստանալու համար (սովորական անձնագիրը բաղկացած է 32 էջից)։
Անձնագրի պատրաստման և տրամադրման գործընթացը տևում է երեքից վեց շաբաթ։ Լրացուցիչ վճարա դեպքում հնարավոր է արագացված ձևակերպու մինչև 2 աշխատանքայի օր։
Սերիական համարը բաղկացած է երեք մասից՝
- քառանիշ թիվ - մամնի կոդ,
- հնգանիշ ընթացիկ թիվ;
- միանիշ հսկող թիվ.
Անձնագրման ժամկետը լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում նրա սեփականատերը պահպանում է որոշակի երկրների մուտք գործելու իրավունք (օրինակ՝ Բելգիա, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Լիխտեյնշտայն, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդերլանդներ, Ավտրիա, Պորտուգալիա, Շվեյցարիա, Սլովենիա, Իսպանիա)[4].
Երկրորդ անձնագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատճառների պատշաճ հիմնավորմամբ կարող է տրվել երկրորդ կամ նույնիսկ երրորդ անձնագիր։ Օրինակ, նման անհրաժեշտություն կարող է առաջանալ Իսրայել կատարած այցելությունից հետո արաբական երկրներ մուտք գործելիս կամ մասնագիտական գործունեության (լրագրության և այլն) համար, անհրաժեշտ է պարբերաբար վիզա ստանալու համար դիմում գրել, ընդ որում շատ օրերի ընթացքում անձնագրի բացակայությունը խնդրահարույց է։ Գերմանիայի գործող օրենսդրության համաձայն որոշ դեպքերում միաժամանակ հնարավոր է մինչև տասը անձնագրի տրամադրում։ Սակայն պետք է հաշվի առնել այն, որ լրացուցիչ անձնագրերի վավերականությունը սահմանափակվում է վեց տարի ժամկետով։
Երեխանների մասին տվյալների ներմուծում
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի նոյեմբերի 1-ից երեխաների մասին տեղեկատվության ներմուծման հնարավորությունը բացակայում է[5]։ 2012 թվականի հունիսի 26-ից երեխանների վերաբերյալ բոլոր տվյալները վավերական չեն, իսկ յուրաքանչյուր երեխա անպայման պետք է ունենա սեփական եվրոպական անձնագիր, մանկական անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթը[6][7]։
Ժամանակավոր անձնագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակավոր անձնագիրը ակախ տարիքից վավերական է ամենաշատը մեկ տարի։
2006 թվականի մայիսի 1-ից ժամանակավոր անձնագրի տերերը առանց վիզայի չեն կարող մտնել ԱՄՆ-ի տարածք։
Ժամանակավոր անձնագիրը սովորաբար պատրաստվում է այն մարմինների կողմից, որտեղ տրվել է դիմումը։
Մանկական անձնագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի հոկտեմբերի 26-ից մանկական անձնագիր իրավունք չի տալիս առանց վիզայի մտնել ԱՄՆ-ի տարածք։ Այցելության համար նրանց անհրաժեշտ է ունենալ եվրոպական անձնագիր[8]։
ԳՖԴ-ի և ԳԴՀ-ի անձնագրերը մինչև միացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]ԳՖԴ-ում անձնագրերը մինչև 1988 թիվը եղել են մուգ կանաչ, իսկ ԳԴՀ-ում՝ կապույտ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jöran Beel: ePass – der neue biometrische Reisepass, Shaker Verlag, 2005
- Andreas Reisen: "Der Passexpedient", Nomos Verlag 2012, ISBN 978-3-8329-7471-8
Պաշտոնական տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Reisepass (Գերմանիայի ֆեդերալ ներքին գործերի նախարարության պաշտոնական տեղեկություն)
- Der Reisepass mit biometrischen Merkmalen (Ֆեդերալ տեղեկատվական անվտանգության կառավարման պաշտոնական տեղեկություն)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «BSI: Der elektronische Reisepass (ePass)». www.bsi.bund.de. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «PaßG - Einzelnorm». www.gesetze-im-internet.de. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ Deutscher Bundestag, Drucksache 16/5507, 29. Mai 2007 (PDF; 61 kB)
- ↑ Gotthold, Kathrin (2015 թ․ հուլիսի 19). «Darf ich mit abgelaufenem Pass trotzdem verreisen?». Welt Online. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ Pressemitteilung des BMI Արխիվացված 2016-10-28 Wayback Machine vom 20. März 2012
- ↑ Bundesministerium des Innern: BMI Pressemitteilung Kindereinträge im Reisepass der Eltern ab dem 26. Juni 2012 ungültig Արխիվացված 2016-02-25 Wayback Machine -II 2-23c02.07-01-12/003- vom 20. März 2012
- ↑ Reisepasspflicht für Kinder jeden Alters. Bei: spiegel.de
- ↑ unter US-Botschaft in Berlin Արխիվացված 2010-05-27 Wayback Machine