Գետնանոճի թույնման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գետնանոճի թույնման
Գետնանոճի թույնման
Գետնանոճի թույնման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Pinophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Նոճազգիներ (Cupressaceae)
Ցեղ Գետնանոճի (Chamaecyparis)
Տեսակ Գետնանոճի թույնման (C. thyoides)
Միջազգային անվանում
Chamaecyparis thyoides
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Գետնանոճի թույնման (լատ.՝ Chamaecyparis thyoides), նոճազգիների ընտանիքի, գետնանոճի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառ է մինչև 25 մ բարձրությամբ, սակայն մշակության մեջ աճում է որպես փոքր ծառ 6-8 մ բարձրությամբ, նեղ սաղարթով, կարճ ճյուղերով։ Կեղևը մուգ մոխրագույն է կամ գորշավուն, ճաքճքվող, ընձյուղները դասավորված են հովհարաձև, կապտականաչավուն են, շփելիս սուր հոտ են արձակում։ Տերևները նեղ-ռոմբաձև են, ամուր հպված ընձյուղներին, ատամնաեզր։ Արական հասկիկները կազմված են 5-6 զույգ օվալաձև, շագանակագույն առէջներից։ Կոները կարճ կոթուններ ունեն, գնդաձև են, 5-6 մմ տրամագծով, խիտ խավով։ Թեփուկները 6-8 հատ են, բազմանկյուն։ Սերմերն ունեն նեղ, ալիքաձև թևիկներ։ Ունի բազմաթիվ պարտիզային ձևեր։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի վիճակում հանդիպում հյուսիսային Ամերիկայում, Մերձատլանտյան նահանգներում, Մասսաչուսետս նահանգից մինչև Հյուսիսային Ֆլորիդա, Իլլինոյսից և Լուիզիանայից դեպի արևմուտք։ Աճում է ճահճուտ, ցուրտ հարթավայրերում, որոնք տարվա ընթացքում մի քանի ամիս ծածկված են լինում ջրով։ Լեռներն են բարձրանում մինչև 400-500 մ։ Աճում է խիստ դանդաղ։ Եվրոպա է բերված 1736 թվականին, Հայաստան է ներմուծված 1965 թվականին (Իջևան

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միանգամայն ցրտադիմացկուն է։ Էկոլոգիական խումբը՝ V: Մշակության հավանական շրջանները՝ 9բ, 10ա, 20:[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (91)։