Գետային գորիլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գետային գորիլա
Գետային գորիլա
Գետային գորիլա
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Պրիմատներ (Primates)
Ընտանիք Հոմինիդներ (Hominidae)
Տրիբա Gorillini
Ցեղ Գորիլա (Gorilla)
Տեսակ Արևմտյան գորիլա (G. gorilla)
Ենթատեսակ Գետային գորիլա (G. g. diehli)
Միջազգային անվանում
Gorilla gorilla diehli
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Կրիտիկական վիճակում գտնվող

Գետային գորիլա կամ Արևմտյան գետային գորիլա (լատին․՝ Gorilla gorilla diehli), կաթնասունների դասին պատկանող արևմտյան գորիլայի (Gorilla gorilla) ենթատեսակ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետային գորիլաները տարածված են Կամերունի և Նիգերիայի սահմանի վրա։ Նախկինում տարածված են եղել նաև ԿԴՀ-ում։ Արևմտյան գետային գորիլաները ապրում են արևադարձային և մերձարևադարձային լայնատերև անտառներում։ Գորիլաների այս տեսակը ամենախոցելին է մյուս տեսակների համեմատությամբ։

Այն տարբերվում է սովորական պրիմատներից իր գանգի և ատամների կառուցվածքով։ Որպես առանձին ենթատեսակ նկարագրվել է 2000 թվականին։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտան գետային գորիլաների թվաքանակը կազմում է մոտ 280 առանձնյակ, որոնք կենտրոնացված են մոտավորոպես 11 վայրում։ Վերջին գենետիկական ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ այդ վայրերը կապված են առանձնին անհատների միգրացիայի հետ[1]։ Հարթավայրային գորիլլաների արեալից նրանց բաժանում է 250 կմ հեռավորություն։ Բնակատեղիների կորուստը և ինտենսիվ որսը նպաստել են այս ենթատեսակի թվաքանակի նվազեցմանը։ Գետային գորիլաների պահպանության ծրագիրը մշակվել է 2007 թվականին[2]։

Կամերունի ղեկավարությունը հենց այս նպատակով Նիգերիայի հետ սահմանին ստեղծել է ազգային պարկ, որտեղ ապրում են այս ենթատեսակի մոտ 115 առանձնյակ[3].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bergl, R. A. & Vigilant, L. «Genetic analysis reveals population structure and recent migration within the highly fragmented range of the Cross River gorilla (Gorilla gorilla diehli)». — 2007. (անգլ.) (Ստուգված է 8 հունվարի 2011)
  2. ««Regional Action Plan for the Conservation of the Cross River Gorilla»» (pdf) (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  3. ««New National Park Protects World's Rarest Gorilla »» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետային գորիլա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետային գորիլա» հոդվածին։