Արևմտյան գորիլա
Արևմտյան գորիլա | |
![]() Արևմտյան գորիլա (արու) | |
![]() Արևմտյան գորիլա (էգ) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուններ (Mammalia) |
Կարգ | Պրիմատներ (Primates) |
Ընտանիք | Հոմինիդներ (Hominidae) |
Ցեղ | Գորիլա (Gorilla) |
Տեսակ | Արևմտյան գորիլա (G. gorilla) |
Միջազգային անվանում | |
Gorilla gorilla | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Կրիտիկական վիճակում գտնվող ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Արևմտյան գորիլա[1] (լատ.՝ Gorilla gorilla), հոմինիդներ (Hominidae) ընտանիքի գորիլա ցեղի պրիմատների տեսակ:
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևմտյան գորիլան տարածված է Կամերունում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, Հասարակածային Գվինեայում, Գաբոնում, Նիգերիայում, Անգոլայում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Ապրում են ցածրադիր արևադարձային անտառներում, խիտ կանաչ բուսականությամբ հարուստ և ճահճացած վայրերում[2]։
Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևմտյան գորիլան պատկանում է կաթնասունների բարձր կարգին: Արուների մարմնի երկարությունը հասնում է 1,7 մետրի, իսկ քաշը կարող է հասնել մինչև 160 կիլոգրամի: Էգերը համեմատաբար ավելի փոքր են, նրանց մարմնի երկարությունը չի գերազանցում 1.4 մետրը, իսկ քաշը՝ 80 կիլոգրամը: Այս գորիլաները ամենափոքրն են գորիլաների ցեղատեսակի մեջ: Ունեն խոշոր գլուխ, միջին չափի ականջներ, փոքր աչքեր, մարմինը ճարպոտ է՝ պատված շատ մուգ, համարյա սև բրդով, չունեն պոչ: Վերջույթները, դեմքը և ականջները պատված չեն բրդով: Ժամանակի ընթացքում մեջքի մազերը թափվում են[3]։ Թաթերը լայն են, մատերը՝ հաստ, եղունգները՝ ամուր: Գորիլայի մաշկը սև գույնով է պատված ողջ կյանքի ընթացքում: Արևմտյան գորիլաները քայլում են չորեքթաթ, սակայն երբեմն ընդունում են նաև ուղղահայաց դիրք[1]։
Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Էգերի հղիությունը տևում է 9 ամիս: Նրանք կարող են ծննդաբերել մի ձագ, որին կրում են մեջքի վրա: Մեծանալով ձագը սկսում է շարժվել ինքնուրույն գորիլայի խմբերում, բայց մայրը հոգ է տանում նրա մասին մինչև 5 տարեկանը: Արևմտյան գորիլաների սեռական հասունությունը սկսվում է 12 տարեկանից: Կյանքի միջին տևողությունը 34 տարի է:
Ապրելակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևմտյան գորիլաները ապրում են խմբերով, որոնք կազմված են 2-20 գորիլաներից: Խմբի կառուցվածքն է՝ մեկ արու և մի քանի էգեր: Գլխավորը արուն է, որը առաջնորդում է խումբը: Դեռահասության շրջանում դեռահաս գորիլան լքում է խումբը: Արուները բազմացման շրջանում անցնում են մի խմբից մյուսը: Սովորաբար նրանք բազմանում են 8-9 տարեկան: էգերի հղիությունը տևում է 250-270 օր: Ծնվում է մեկ ձագ: Ձագի հանդեպ խնամքը կատարվում է մինչև 4 տարեկան:
Գորիլաները տեղաշարժվում են շուրջ 1-4 կմ-ի վրա: Նրանց բնակվելու մակերեսը կազմում է շուրջ 30 կմ², բայց նրանք ուշադիր չեն իրենց տարածքների նկատմամբ: Գորիլաների սննդակարգում մեծ տեղ են գրավում մրգերը[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие». Кн. 1 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։ (Ստուգված է 8 Հունվարի 2011)
- ↑ 2,0 2,1 Կաղապար:IUCN (Ստուգված է 7 Հունվարի 2011)
- ↑ ««First Observation of Tool Use in Wild Gorillas»» (անգլերեն)։ 1 октября 2005։ Արխիվացված օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2011-01-07
|