Գեորգի Սաղարաձե
Արտաքին տեսք
Գեորգի Սաղարաձե վրաց.՝ გიორგი საღარაძე | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24 (հոկտեմբերի 7), 1906 կամ հոկտեմբերի 25, 1906 |
Ծննդավայր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1986 կամ ապրիլի 12, 1980 (73 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Գեորգի Սաղարաձե (վրաց.՝ გიორგი საღარაძე, 24 սեպտեմբերի (7 հոկտեմբերի), 1906 - 1986, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի վրացի դերասան, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1950)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի Սաղարաձեն ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 24-ին (հոկտեմբերի 7-ին)։ 1925 թվականին ընդունվել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնին կից թատերական ստուդիա (ներկայում՝ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ)։ Ուսումն ավարտելուց հետո սկսել է աշխատել թատրոնում։
1928 թվականից հանդես է եկել էստրադային ժանրում, նկարահանվել է կինոյում։ Հայտնի են նրա կատարած դերերը «Երդում» (1946) և «Ծեր զուռնաչիները» (1972) ֆիլմերում։
Գեորգի Սաղարաձեն մահացել է 1986 թվականին Թբիլիսիում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Որդի - Գուրամ Սաղարաձե (1929-2013), դերասան, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ
- Թոռ - Մարինա Սաղարաձե (ծնվել է 1956 թվականին), Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի դերասանուհի
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1950)
- Ստալինյան մրցանակ գրականության և արվեստի բնագավառում, Իլո Մոսաշվիլիի «Ջրասույզ քարեր» պիեսի բեմադրության մեջ Շուկրիի դերակատարման համար (1951)
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անզոր» (Սանդրո Շանշիաշվիլի) - Լարբի
- «Արսեն» (Սանդրո Շանշիաշվիլի) - Արսեն
- «Սալտե» (Սամսոնիձե) - Ամիրան
- «Երեկվանը» (Շալվա Դադիանի) - Կիլորդավա
- «Հիմար» (Շիուկաշվիլի) - Գերցինսկի
- «Հերոսների սերունդը» (Սերգո Կլդիաշվիլի) - Կախիանի
- «Հայրենիք» (Գեորգի Էրիսթավի) - Խիմշիաշվիլի
- «Կայարանապետը» (Իլո Մոսաշվիլի) - Կուզմա
- «Ջրասույզ քարեր» (Իլո Մոսաշվիլի) - Շուկրի (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951)
- «Բեկում» (Բորիս Լավրենյով) - Բերսենև
- «Դավաճանություն» (Սումբատով) - Դաթո
- «Էդիպ արքա» (Սոֆոկլես) - Կրեոնտ
- «Համլետ» (Վիլյամ Շեքսպիր) - Կլավդի
- «Արքա Լիր» (Վիլյամ Շեքսպիր) - Էդմունդ
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1937 - Կորուսյալ դրախտ (Թբիլիսիի կինոստուդիա)
- 1938 - Մեծ հրացոլք (Թբիլիսիի կինոստուդիա) - Ծերեթելի, նախարար
- 1946 - Երդում (Թբիլիսիի կինոստուդիա) - Գեորգի
- 1960 - Ասք մի աղջկա մասին (Վրացֆիլմ) - պրոֆեսոր
- 1972 - Ծեր զուռնաչիները (վրաց.՝ ბებერი მეზურნეები; Վրացֆիլմ) - Բուտխուզա
- 1973 - Աշնան տաք արև (Վրացֆիլմ) - Բիձինա
- 1977 - Դաթա Թութաշխիա (1-ին, 5-րդ և 6-րդ սերիաներ, Վրացֆիլմ) - Մաղալի Զարանդիա, Կոստայի ու Մուշնիի հայրը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեորգի Սաղարաձեն Internet Movie Database կայքում (անգլ.)
- САГАРАДЗЕ, Георгий Илларионович Արխիվացված 2007-08-16 Wayback Machine
|
Կատեգորիաներ:
- Հոկտեմբերի 7 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Հոկտեմբերի 25 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- 1986 մահեր
- Ապրիլի 12 մահեր
- 1980 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Դիդուբեի պանթեոնում թաղվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Վրացի դերասաններ