Գուրամ Սաղարաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուրամ Սաղարաձե
Ծնվել էհունվարի 12, 1929(1929-01-12)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 17, 2013(2013-01-17) (84 տարեկանում)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Georgia.svg Վրաստան
Ազգությունվրացի
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1951—2013
Ամուսին(ներ)Իրինա Կեբաձե
Պարգևներ և մրցանակներԽՍՀՄ պետական մրցանակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ
IMDbID 0756005
ԿինոՊոիսկID 343859

Գուրամ Սաղարաձե (վրացերեն՝ გურამ საღარაძე, 12 հունվարի, 1929, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - 17 հունվարի, 2013, Թբիլիսի, Վրաստան), կինոյի և թատրոնի վրացի դերասան, ասմունքող։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1973)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրամ Սաղարաձեն ծնվել է 1929 թվականի հունվարի 12-ին Թբիլիսիում, դերասանի ընտանիքում։ Նրա հայրը՝ Գեորգի Սաղարաձեն, եղել է հայտնի դերասան։

Գուրամ Սաղարաձեն 1951 թվականին ավարտել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտը և նույն թվականին դարձել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան, որտեղ խաղացել է իր ամբողջ կյանքում։ Խաղացել է ավելի քան 100 բեմադրություններում[1]:

Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1956 թվականին՝ Լեո Էսակիայի «Բաշի Աչուկ» պատմական ֆիլմում խաղալով Փեիքար Միրզայի դերը։ Առավել հայտնի են նրա դերերը «Մամլուք» և «Դաթա Թութաշխիա» ֆիլմրում (ըստ Ճաբուա Ամիրեջիբիի «Դաթա Թութաշխիա» վեպի) ֆիլմերում։

2006 թվականի նոյեմբերի 13-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի դիմաց տեղադրվել է Գուրամ Սաղարաձեի աստղը։

Գուրամ Սաղարաձեն մահացել է 2013 թվականի հունվարի 17-ին Թբիլիսիում. քնած ժամանակ նրա սիրտը կանգ է առել[2]: Դա տեղի է ունեցել ընկերոջ՝ Մարջանիշվիլու անվան թատրոնի ռեժիսոր Ռևազ Միրցխուլավի թաղման արարողությունից վերադառնալուց հետո[3]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը - Գեորգի Սաղարաձե (1906-1986), դերասան, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ
  • Կինը - Իրինա Կեբաձե, բալետի պարուհի (ամուսնալուծվել են, 1965 թվականին ամուսնացել է Վախթանգ Կիկաբիձեի հետ)
  • Դուրստ - Մարիա Սաղարաձե (ծնվել է 1956 թվականին), Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի դերասանուհի
  • Թոռ - Գեորգի Արեշիձե (ծնվել է 1979 թվականին)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1973)
  • Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի դափնեկիր
  • ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Միջամառնային գիշերվա երազ» (Վիլյամ Շեքսպիր) - Տեզեյ
  • «Հուլիոս Կեսար» (Վիլյամ Շեքսպիր) - Հուլիոս Կեսար
  • «Կովկասի կավճե շրջան»
  • «Արքա Լիր» (Վիլյամ Շեքսպիր) - ծաղրածու

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1956 - Բաշի Աչուկ (Վրացֆիլմ) - Փեյքար Միրզա
  2. 1956 - Էթերիի երգը (Վրացֆիլմ) - Պետրե
  3. 1958 - Մամլուք (Վրացֆիլմ) - Իբրահիմ
  4. 1963 - Պալիաստոմի (Վրացֆիլմ)
  5. 1965 - Արտակարգ հանձնարարություն (Հայֆիլմ) - эпизод
  6. 1966 - Ինչպես զինվորը հետ մնաց զորքից (Վրացֆիլմ) - էպիզոդ (տիտրերում նշված չէ)
  7. 1971 - Շատ վաղուց (նովել «Նուցա», Վրացֆիլմ)
  8. 1973 - Կամոյի վերջին սխրանքը (Վրացֆիլմ) - դեսպան
  9. 1977 - Դաթա Թութաշխիա (4-րդ սերիա, Վրացֆիլմ) - Իրակլի Խուրցիձե, փաստաբան, իշխան
  10. 1982 - Դիմիտրի Երկրորդ (Վրացֆիլմ) - Բուգա Նոին
  11. 1987 - Արքա Լիր - Բուրգունդիայի հերցոգ
  12. 1990 - Պարույր (Վրացֆիլմ) - ռեկտոր
  13. 1992 - Ոսկե սարդ (Վրացֆիլմ) - պրոֆեսոր Զուբաշվիլի
  14. 1996 - Մակբեթ (Վրաստան) - առաջին կախարդ
  15. 2004 - Կովկասի կավճե շրջան - Ղազբեգի/ եֆրեյտոր/ հարբեցող վանական Նիկիֆոր
  16. 2005 - Եվ գնում է գնացքը (Վրաստան, Ռուսաստան) - ուղևոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]