Գեորգի Ասլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեորգի Ասլանյան
Ծնվել էհունվարի 18, 1938(1938-01-18) (86 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Լեհաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
 Georgie Aslanian Վիքիպահեստում

Գեորգի Ասլանյան (հունվարի 18, 1938(1938-01-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Լեհաստանում ապրող հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Ասլանյանը ծնվել է 1938 թվականի հունվարի 18-ին՝ Երևանում, որտեղ ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Մասնագիտությամբ նկարիչ և հուշարձանների վերականգնող է։ 1961 թվականին սկսել է աշխատել Էրմիտաժի ազգային թանգարանում՝ Սանկտ Պետերբուրգում։ Գեորգին հայտնի է դարձել Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Պետերհոֆում և Լեհաստանում՝ եկեղեցիների ներսում ֆրեսկոներ նկարելով։ Ընտանիքի հետ միասին տեղափոխվել և հաստատվել է Լեհաստանում։ Մեծ մասամբ նկարում է բնապատկերներ, ճարտարապետական կառույցներ և ծաղիկներ[1]։

Mansarda թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Ասլանյանի Mansarda թանգարանի ակվարելային նկարները հայտնի են աշխարհի զբոսաշրջիկներին։ Գեորգիի արվեստի գործերը հայտնի են Լեհաստանում, Բրազիլիայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Չիլիում, Կանադայում, Գերմանիայում, Շվեդիայում և Նորվեգիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]