Գարո Եփրեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարո Եփրեմյան
Քաղաքացիությունը  ԱՄՆ և  Կիպրոս
Ծննդյան ամսաթիվ հունիսի 2, 1944(1944-06-02)
Ծննդավայր Լարնակա, Կիպրոս
Մահվան ամսաթիվ մայիսի 15, 2015(2015-05-15)[1] (70 տարեկան)
Մահվան վայր Media, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]
Հասակ 1,7 մետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք placekicker

Գարաբեդ «Գարո» Եփրեմյան (անգլ.՝ Garabed «Garo» Yepremianհունիսի 2, 1944(1944-06-02), Լարնակա, Կիպրոս - մայիսի 15, 2015(2015-05-15)[1], Media, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]), հայկական ծագումով ամերիկացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հիմնականում հանդես է եկել հարձակման գծում։ Անցկացրել է տասնչորս մրցաշրջան Ազգային Ֆուտբոլային Լիգայում՝ երկու անգամ հաղթելով Սուպերբոուլում «Մայամի Դոլֆինս»-ի կազմում։ Չնայած իր ձեռքբերումներին, նա ավելի շատ հիշվում է Սուպերբոուլ VII-ի վերջնամասում թույլ տված սխալի պատճառով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարոն ծնվել է 1944 թվականի հունիսի 2-ին, Լառնակայում՝ հայկական ընտանիքում։ Տասնվեց տարեկանում տեղափոխվել է Լոնդոն, որտեղ աշխատել է պահեստում և խաղացել կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմում։ 1965 թվականին եղբոր՝ Գրիգորի հրավերով, ով սովորում էր Ինդիանայի համալսարանում և ուսանողական ֆուտբոլային թիմի ավագն էր, տեղափոխվել է ԱՄՆ։ Գրիգորը համոզում է Գարոյին, որ ինքն էլ կարող է խաղալ ֆուտբոլ և անվճար կրթություն ստանալ։ Գարոն, որն այդ ժամանակ քսաներկու տարեկան էր, մեկնում է նրա համար նոր երկիր՝ լեզվին վատ տիրապետելով և մտածելով, որ խոսքը եվրոպական ավանդական ֆուտբոլի մասին է։ Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի ղեկավարությունը հայտարարում է, որ նա չի կարող մասնակցել ուսանողական առաջնությանը և ստանալ սպորտային կրթաթոշակ։ Պրոֆեսիոնալ թիմերի մի քանի հանդիպումներ հեռուստատեսությամբ դիտելուց հետո Եփրեմյանը համոզվում է, որ կարող է փորձել դառնալ Ֆուտբոլի ազգային լիգայի խաղացող։

Նրա համար օրինակ են դարձել հունգարացի ներգաղթյալներ Փիթ և Չարլի Գոգոլակ եղբայրները, ովքեր հարձակվողներ էին և «կոկերային ոճով» էին հարվածում գնդակին։ Մինչ այդ, լիգայի հարձակվողները վազում էին և ուղիղ հարվածում գնդակին[2][3][4][5][6]։

1966 թվականի հոկտեմբերի 12-ին Գարոն գնացել է «Ատլանտա Ֆալկոնս» ակումբի ճամբար՝ նախադիտման։ Հաջորդ օրը նա մարզումներ է անցկացրել «Դետրոյթ»-ի հետ։ Նույն օրը երեկոյան Եփրեմյանը պայմանագիր է կնքել թիմի հետ, ևս մեկ օր էլ պահանջվել է աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար։ Հոկտեմբերի 16-ին Գարոն մտել է Բալթիմորի մարզադաշտ՝ իր դեբյուտը նշելով ԱՖԼ-ում։ Մինչ այդ նա երբեք հանդիպման ժամանակ ներկա չի եղել մարզադաշտում և չի իմացել, թե ինչպես պատշաճ կերպով հագնել համազգեստը։ Այդ մրցավեճում «Լայոնս»-ը 14:45 հաշվով պարտվել է «Կոլտս»-ին։ Հանդիպման երկրորդ խաղակեսում Դետրոյտի ֆուտբոլիստները տաչդաուն կատարել են, որից հետո Եփրեմյանը լրացուցիչ միավոր է վաստակել։ Դուրս գալով խաղադաշտից՝ նա ձեռքերը թափահարելով տոնել է իր հաջողությունը։ Պահեստայինների նստարանի իր թիմակից Ալեքս Կարրասը Գարոյին հարցրել է, թե ինչն է նա այդքան բուռն կերպով տոնում։ Նրան Եփրեմյանը պատասխանել է, որ ինքը տաչդաուն է կատարել։ The Tonight Show-ի հաղորդավար Ջոնի Քարսոնը մի քանի տարի կատակել է այդ արտահայտության հետ կապված[2][3][4]։ Մի քանի շաբաթ անց «Մինեսոտա»-ի դեմ խաղում նա վեց ֆիլդ-գոլ է խփել՝ սահմանելով լիգայի ռեկորդ և ցնցելով պրոֆեսիոնալ ֆուտբոլային աշխարհը[7]։

1967 թվականի մրցաշրջանի ավարտից հետո Եփրեմյանն ընդհատել է կարիերան՝ զինվորական ծառայության զորակոչվելու պատճառով։ Մեկ տարի ծառայել է բանակի բժշկական կենտրոնում որպես խոհարար, իսկ հետո ևս չորս տարի եղել է Ազգային գվարդիայի պահեստազորում։ Երբ վերադարձել է բանակից, «Դետրոյտ»-ը նրա հետ նոր պայմանագիր չի կնքել։ Նա պայմանագիր է կնքել մայրցամաքային ֆուտբոլային լիգայի «Միչիգան Էրրոուզ»-ի հետ։ Գարոն չի հասցրել խաղալ թիմի կազմում, ակումբը լուծարվել է, և Եփրեմյանը բաց է թողել մի ամբողջ տարի, այդ ընթացքում նա բնակվել է Դետրոյթի արվարձանում և միջոցներ է վաստակել փողկապ կարելով[2][3]։

1970 թվականին «Մայամի Դելֆինս»-ը Գարոյին հրավիրել է ուսումնամարզական հավաքի, որից հետո նա պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Նա ակումբի հետ անցկացրել է ինը մրցաշրջան, 1971 թվականին դարձել է լիգայի առաջատարը վաստակած միավորներով։ Նույն մրցաշրջանում Եփրեմյանի խփած ֆիլդ-գոլը «Դոլֆինս»-ին հաղթանակ է պարգևել «Կանզաս Սիթի Չիֆս»-ի նկատմամբ՝ ՖԱԼ-ի պատմության ամենաերկար խաղում։ Կանզաս Սիթիի Քաղաքային ստադիոնում կայացած հանդիպումը տևել է 7 ժամ 20 րոպե և ավարտվել է 27։24 հաշվով՝ հօգուտ «Մայամի»-ի[8]։

1972 թվականի Սոպերբոուլ VII-ի մրցաշրջանի վերջին խաղում Եփրեմյանը սխալ է թույլ տվել, որը ստվերել է նրա ամբողջ լիգայի կարիերան։ Խաղի ավարտին մնացել է 2 րոպե 7 վայրկյան, «Դոլֆինս»-ը 14-0 հաշվով հաղթել է։ Գարոն խաղադաշտ է մտել 41 յարդ նշակետից ֆիլդ-գոլ խփելու համար։ Հարվածը կասեցրել է «Ռեդսկինս»-ի պաշտպան Բիլ Բրունդեյջը։ Գնդակի վրա ուղղակի ընկնելու և այն ֆիքսելու փոխարեն Եփրեմյանը փորձել է փոխանցում կատարել, գնդակը սայթաքել է, նա հարվածել է այն օդ, որից հետո հակառակորդի պաշտպան Մայք Բասը ընդհատել է և տաչդաուն հարված է կատարել, որի արդյունքում հաշիվը դարձել է 14:7։ Հետագայում Գարոն հարցազրույցներից մեկում ասել է, որ այդ պահին զգացել է, որ իր կյանքն ավարտվել է[3]։ 1973 թվականին նա երկրորդ անգամ է դարձել Սուպերբոուլի հաղթող՝ «Դոլֆինս»-ի՝ «Մինեսոտա Վիկինգս»-ի նկատմամբ 24։7 հաշվով հաղթանակից հետո[9]։

«Դոլֆինս»-ից Եփրեմյանը հեռացել է 1979 թվականին, նրան փոխարինել է նորեկ Ուվե ֆոն Շամանը։ Սա անսպասելի քայլ է եղել թիմի ղեկավարության կողմից, քանի որ Գարոն նախորդ մրցաշրջանն ավարտել է որպես հարվածների ճշգրտությամբ լիգայի լավագույն հարձակվող[9]։ Կարիերայի ավարտին Գարոն մեկ տարի անցկացրել է «Նյու Օռլեանս Սեյնթս»-ում և երկու սեզոն՝ «Տամպա Բեյ Բաքանիրս»-ում։ Ընդհանուր առմամբ, իր կարիերայի ընթացքում նա իրացրել է ֆիլդ-գոլերի 67,1%-ը (210-ը՝ 313-ից) և 464 կարճ տարածությունից ֆիլդ-գոլերից 444-ը[2][10]։ Չնայած առաջնությունում տասնչորս տարվա հաջողություններին և երկու չեմպիոնական տիտղոսներին, Գարո Եփրեմյանն ավելի շատ հիշվում է Սուպերբոլ VII-ում կատարած իր կոպիտ սխալով, որից հետո «Ռեդկինս»-ը հնարավորություն է ստացել հավասարեցնել հաշիվը[6]։

Ընդգրկվել է 1970-ականների ՖԱԼ-ի տասնամյակի հավաքական թիմում[2]։

2001 թվականին, երբ նրա որդու՝ Ազատի կնոջ մոտ գլխուղեղի ուռուցք է ախտորոշվել, Եփրեմյանը հիմնել է բարեգործական հիմնադրամ՝ հիվանդության հետազոտության համար միջոցներ հավաքելու նպատակով։ Նրա կինը՝ Մարիցան, նույնպես տառապել է քաղցկեղով։ Ամեն տարի նա գոլֆի մրցաշար է անցկացրել և բարեգործական ընթրիք կազմակերպել։ Բացի այդ, Գարոն իր տան նկուղում հիմնել է գեղարվեստի արվեստանոց և նկարների վաճառքից ստացված գումարի մի մասը նույնպես փոխանցել հիմնադրամին[2][3][11]։

2014 թվականին Գարոյի մոտ ախտորոշվել է ուղեղի նեյրոէնդոկրին ուռուցք։ Նրան վիրահատել են այն հեռացնելու համար և քիմիաթերապիա են նշանակել։ Չնայած բուժմանը, Եփրեմյանը մահացել է 2015 թվականի մայիսի 15-ին, Փենսիլվանիայի Մեդիա քաղաքի հիվանդանոցում[12][13][14]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rae, Jaci. Winning Points with the Woman in Your Life One Touchdown at a Time. — New York: Simon & Schuster, 2007. — 176 с. — ISBN 978-1-4165-8655-5.
  • Gonsalves, Rick. Placekicking in the NFL: A History and Analysis. — Jefferson, North Carolina: McFarland, 2013. — 372 с. — ISBN 978-1-4766-0051-2.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.kentucky.com/2015/05/16/3854341/former-nfl-kicker-garo-yepremian.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Jackson, Barry (2015 թ․ մայիսի 17). «Miami Dolphins legendary kicker Garo Yepremian dies at 70». miamiherald.com (անգլերեն). Miami Herald. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 D'Ambrosio, Brian (2017 թ․ դեկտեմբերի 6). «Garo Yepremian on Super Bowl Gaffe: "I turned it into a positive"». huffingtonpost.com (անգլերեն). Verizon Media. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  4. 4,0 4,1 Rae, 2007, էջ 124
  5. Gonsalves, 2013, էջ 157
  6. 6,0 6,1 Vankin, Jonathan (2015 թ․ մայիսի 17). «Garo Yepremian Dead At 70: Changed NFL Kicking Game, But Remembered For Bizarre Pass Attempt». inquisitr.com (անգլերեն). Miami Herald. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  7. Gonsalves, 2013, էջ 158
  8. «Former Miami Dolphins kicker Garo Yepremian dies at 70». nfl.com (անգլերեն). NFL Enterprises LLC. 2015 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  9. 9,0 9,1 Gonsalves, 2013, էջ 159
  10. Gonsalves, 2013, էջ 160
  11. Rae, 2007, էջ 128
  12. Report: Legendary Dolphins kicker Garo Yepremian dies
  13. Dolphins Super Bowl kicker Garo Yepremian passes away at 70
  14. Garo Yepremian dies at 70; kicker known for Super Bowl gaffe in 1973
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարո Եփրեմյան» հոդվածին։