Գարեգին Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարեգին Սիմոնյան
Ծնվել էմարտի 10, 1904(1904-03-10)
ԾննդավայրՔյուրուկդարա
Մահացել էդեկտեմբերի 21, 1984(1984-12-21) (80 տարեկան)
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունփիլիսոփա
ԿուսակցությունԽՄԿԿ

Գարեգին Հարությունի Սիմոնյան (մարտի 10, 1904(1904-03-10), Քյուրուկդարա - դեկտեմբերի 21, 1984(1984-12-21)), հայ խորհրդային փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1965

Ավարտել է Մոսկվայի Վ․ Ի․ Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության ֆակուլտետը (1932)։ Եղել է Ադրբեջանի կոմկուսի ԿԿ դասախոսական խմբի ղեկավար (1944-19461943-1946 թվականներին և 1950-1966 թվականներին՝ Բաքվի Վ․ Ի․ Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի, 1946-1950 թվականներին Բաքվի ժողովրդական տնտեսության ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի վարիչ։ 1949-1952 թվականներին Ադրբեջանի ԽՍՀ լուսավորության մինիստրի տեղակալ։ 1970-1974 թվականներին Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի վարիչ։ 1974 թվականից դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Զբաղվել է մտավոր և ֆիզիկական, աշխատանքի փոխհարաբերության, անձի բազմակողմանի զարգացման պրոբլեմներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 376