Գարեգին Նժդեհ կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարեգին Նժդեհ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԳարեգին Նժդեհ
Ստեղծվեց1988
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՄ. Բատիկյան

Գարեգին Նժդեհ կամավորական ջոկատ, կազմավորվել է 1988 թվականին, Երևանում։ Ունեցել է շտաբ, մարտական դրոշ։ 1989-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Իջևանի (Կիրանց), Ճամբարակի (Վահան) և Արցախի Հանրապետության Շահումյանի, Մարտակերտի (Հաթերք, Դրմբոն, Զագլիկ), Հադրութի (Բլութան, Խրմանջուղ, Մելիքաշեն), Շուշիի (Քարինտակ), Կուբաթլուի, Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների, Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Մ. Բատիկյան, շտաբի պետեր՝ Գ. Առաքելյան և Ջ. Աբելյան։ Ջոկատից զոհվել է 5 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։