Գանդի (գլխի հանդերձանք)
Գանդի (հինդի՝ गांधी टोपी), սպիտակ գլխարկ, որը պատրաստված է հնդկական բամբակյա գործվածքից՝ կհադիից։ Անվանվել է ի պատիվ Մահաթմա Գանդիի, որը հայտնի է դարձել Հնդկական ազգային-ազատագրական շարժման ժամանակ։ Սովորաբար կրում են Հնդկաստանի անկախության համար մարտնչող ակտիվիստները։
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմականորեն նման ոճով գլխարկներ կրում էին Գուջարաթ, Ուտար Պրադեշ, Ռաջաստան, Բիհար, Արևմտյան Բենգալիա, Մահարաշտրա, Կառնատակա և Հնդկաստանի այլ նահանգներում[1]։
Հադի նյութը օգտագործվել է սատյագրահայի համար կենցաղային նյութեր ստեղծելու համար։ Գույնն ընտրվել է որպես «բարձրագույն մաքրության» գույն, ըստ որի՝ գլխարկը հեշտ էր լվանալ[2]։
Հարավային Աֆրիկայի բանտերում «նեգրեր» համարվող (նրանց մեջ մտնում էին նաև հնդիկներ, ինչպիսին Գանդին էր Հարավային Աֆրիկայում) բանտարկյալները պետք է կրեին գլխի նմանատիպ հանդերձանք։ Հենրի Պոլակը՝ Գանդիի մոտ ընկերը, գրել է, որ իր՝ հարավաֆրիկյան բանտում բանտարկված լինելու ժամանակ Գանդին այն կրողների թվում էր[3]։
Գլխի նմանատիպ սև գույնի հանդերձանքները մտնում էին Ակհիլ բհարատիա հինդու մահասաբայի և Ռաշտրիա սվայամսևակ սանգխի համազգեստի մեջ։ Սուբհաս Չանդրան կրում էր նմանատիպ գլխի հանդերձանք՝ որպես ռազմատենչության համոզմունքների և Հնդկական ազգային բանակի ղեկավարության նշան։
1930 թվականին գրանցվել է գանդիի կրելու արգելքի առնվազն մեկ դեպք[4]։ Ընդհանուր առմամբ, անգլիական կառավարությունը փորձել է վարկաբեկել խորհրդանիշը[5]։
Անկախության հռչակումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Գանդիի մահից հետո՝ 1948 թվականին, այդպիսի գլխարկները կրում էին հնդկական առաջնորդները, այդ թվում՝ Ջավահառլալ Ներուն՝ Հնդկաստանի առաջին վարչապետը։ Ավանդույթը շարունակել են հաջորդ վարչապետները՝ Լալ Բահադուր Շաստրին և Մորարջի Դեսային։ Հնդկաստանի պառլամենտի մեծամասնությունը (մասնավորապես, Հնդկական ազգային կոնգրեսի քաղաքական գործիչները և ակտիվիստները) կրել է հադի և գանդի։ Շատերը գանդի կրում են օգոստոսի 15-ին՝ Հնդկաստանի անկախության օրը, կամ հունվարի 26-ին՝ Հնդկաստանի հանրապետության օրը[6]։
Հետագայում գանդին կորցրել է իր հասարակական և քաղաքական գրավչությունը, թեպետ կոնգրեսի շատ անդամներ շարունակում են ավանդույթը[7]։ Նշանակալիության նվազումը կապված է նաև հնդիկների հագուստի եվրոպականացման հետ։
Ավանդույթի վերածնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին Գանդին ժողովրդականացվել է Հնդկաստանում Աննա Հազարի կողմից, որը գլխավորել է Հնդկաստանի հակակոռուպցիոն շարժումը։ Շարժման կենտրոնը Դելին էր։ 2011 թվականին Հնդկաստանում հազարավոր մարդիկ կրում էին գանդի՝ ի պաշտպանություն Աննայի պահանջների կատարման[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Indian Headdress» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Jafar Maḥmūd Mahatma Gandhi : A Multifaceted Person. — APH Publishing, 2004. — С. 101. — 125 с. — ISBN 9788176486545
- ↑ H.S.L Polak Mahatma Gandhi (London: Odham’s Press, 1949) pg. 61
- ↑ Lisa Trivedi Clothing Gandhi's nation: homespun and modern India. — Indiana University Press, 2007. — С. 131. — 205 с. — ISBN 9780253348821
- ↑ Emma Tarlo Clothing matters: dress and identity in India. — C. Hurst & Co. Publishers, 1996. — С. 99-100. — 360 с. — ISBN 9781850651765
- ↑ Lalit K. Jha. «Gandhi topi: from politicians' wardrobe to drama costume» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Khadi back in fashion, `Gandhi topi' in oblivion» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Bahre (27.12.2011). «Mumbai Traffic Beats Anna as Protest Ground Awaits» (անգլերեն). Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
{{cite news}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Katherine Frank Indira: The Life of Indira Nehru Gandhi. — 2002.
- Rajmohan Gandhi Patel: A Life. — 1992.
- Ошо (Бхагван Шри Раджниш) Glory Of Freedom (Sufis : The People Of The Path, Vol -Ii, Ch 1-8). — Diamond Pocket Books (P) Ltd.. — P. 192-193. — 212 p. — ISBN 9788171821549