Հնդկաստանի անկախության օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնդկաստանի անկախության օր

Տեսակpublic holidays in India?, ազգային տոն, պետական տոն և անկախության օր
ԱմսաթիվՕգոստոսի 15[1]
Տոնվում է Հնդկաստան[2]
Ի հիշատակՀնդկաստանի ազգային-ազատագրական շարժում և independence of India?

Հնդկաստանի անկախության օր (հինդի՝ स्वतंत्रता दिवस), Հնդկաստանի պետական տոն, որը նվիրված է 1947 թվականին Միացյալ թագավորությունից երկրի անկախության ձեռքբերմանը։ Տոնը նշվում է օգոստոսի 15-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականի փետրվարի 20-ին Միացյալ Թագավորության վարչապետ Կլեմենտ Էտլին հայտարարել է, որ բրիտանական կառավարությունը բրիտանական Հնդկաստանին անկախություն կշնորհի ամենաուշը 1948 թվականի հունիսին։ Բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկումից հետո Հնդկաստանի գեներալ նահանգապետ Լուիս Մաունդբետենը 1947 թվականի հունիսի 3-ին ներկայացրել է Բրիտանական Հնդկաստանի` երկու անկախ պետությունների բաժանման ծրագիրը։ Այս պլանի հիման վրա Բրիտանիայի խորհրդարանը մշակել և ընդունել է Հնդկաստանի անկախության մասին հռչակագիրը, որն արքայական հավանություն է ստացել 1947 թվականի հուլիսի 18-ին։ 1947 թվականի օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը Հնդկաստանը դարձել է անկախ պետություն։

Տոնակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 15-ը Հնդկաստանի պետական տոնն է։ Հիմնական ծիսակատարությունները տեղի են ունենում Նյու Դելիում, որտեղ Հնդկաստանի վարչապետը կարմիր ֆորտի վրա բարձրացնում է ազգային դրոշը և դրա պատերից արտասանում է ամբողջ երկրով հեռարձակվող խոսքը, որում պատմում է վերջին տարիներին կառավարության ունեցած ձեռքբերումների մասին, կարևոր հարցեր է բարձրացնում և խոսում հետագա զարգացման ուղղությունների մասին։ Հնդկաստանի անկախության օրվա տոնակատարության կարևոր մաս է կազմում գունագեղ երթը, որը ցույց է տալիս Հնդկաստանի մշակութային բազմազանությունը, երկրի ձեռքբերումները գիտության և տեխնիկայի ոլորտում, նրա ռազմական հնարավորությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]