Գայանե Մկրտչյան (մանկավարժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայանե Մկրտչյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 4, 1958(1958-07-04) (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոց
Գիտական աստիճանՄանկավարժական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունմանկավարժ

Գայանե Վոլոդյայի Մկրտչյան (հուլիսի 4, 1958(1958-07-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, մանկավարժական գիտությունների թեկնածու, Հայաստանի «Կրթության ազգային ինստիտուտի» հայագիտական և սոցիալ-մշակութային առարկաների բաժնի գլխավոր մասնագետ (2008-2019 թվականներ)։ Երևանի մի քանի դպրոցների տնօրեն է եղել։ Այժմ Երևանի «Այբ» դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է։ 2021-2022 թվականներին աշխատել է «Կրթության նորարարությունների և զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամում որպես հայոց լեզվի և գրականության գլխավոր մասնագետ։ 2022 թվականից ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի պետ։

Շուրջ 11 ուսումնական ձեռնարկի, 7 աշխատանքային տետրերի և մոտ 21 գիտամանկավարժական հոդվածների, ուսուցիչների վերապատրաստման ձեռնարկների և մոդուլների հեղինակ (համահեղինակ) է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայանե Մկրտչյանը ծնվել է Երևանում 1958 թվականի հուլիսի 4-ին, ծառայողի ընտանիքում։ 1976-1981 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 2008-2012 թվականներին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ։ 2014 թվականին պաշտպանել է ատենախոսություն «Մայրենիի դասավանդման փուլերի հաջորդայնության հիմնախնդրի գիտամեթոդական հիմունքները տարրական դասարաններում» թեմայով՝ ստանալով մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Աշխատել է տարբեր դպրոցներում՝ որպես ուսուցիչ և տնօրեն։ 1981-1994 թվականներին Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցում[Ն 1] որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի աշխատելու ընթացքում նաև նրա ջանքերի շնորհիվ դպրոցում հիմնվել է հայագիտական թեքումով դասարան։ 1994-1997 թվականներին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի տնօրենն է եղել, այնուհետև, Երևանի Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցի տնօրեն (1998-2004): Որից հետո եղել է «Արեգնազան» կրթահամալիրի փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։

Աշխատել է Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ (1997-1998), Հայաստանի ԿԳՆ Կրթության պետական տեսչության մասնագետ (2006-2007): 2008 թվականից եղել է Հայաստանի ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի հայոց լեզվի և գրականության գլխավոր մասնագետ մինչև 2019 թվական՝ մինչև կառույցի լուծարումը։

Տարիներ շարունակ Ազգային ռադիոյով վարել է մանկապատանեկան հաղորդումների շարք։ 2019 թվականին ԿԳՄՍ նախարարության և Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հետ համատեղ նախաձեռնել և իրականացրել է համաքաղաքային միջոցառում «Թումանյանական աշուն» խորագրով[2]։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Հայագիտական դասարանի հիմնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին Գրողների միության հովանու ներքո Երևանի թիվ 10 դպրոցում բացվել է հայագիտական թեքումով դասարան, որի ծրագիրը Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատվելուց հետո կյանքի է կոչվել։ Այդ դասարաններում դասավանդվել են բանահյուսություն, գրաբար, արևմտահայերեն, գորգագործություն, կարպետագործություն, և դասավանդել են այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Արուսյակ Սահակյանը, Գեղամ Սևանը, Գևորգ Թոսունյանը, Լալա Մնեյանը։ Ամսվա մեջ երկու օր հայոց լեզվի և գրականության դասերը վարել են հայ գրողներն ու լեզվաբանները։ Մինչև 1994 թվականը այդ դասարաններում դասավանդել և կազմակերպչական աշխատանքներն համակարգել է Գայանե Մկրտչյանը։ Հայագիտական դասարանի սաներից են՝ Արտակ Մովսիսյանը, Սաթիկ Սեյրանյանը, Կարին Տոնոյանը, Կարեն Արիստակեսյանը, «Մատենադարան»-ի ավագ գիտաշխատող Անահիտ Մխիթարյանը և այլք։

Տարիներ անց արժանացել է Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցի անվանական «Պատվավոր Խրիմյանց» կոչմանը։

Նա առաջին մանկավարժն է Անկախության տարիներից ի վեր, որին 1992 թվականից սկսած աշակերտները դիմում են Հարգելի պատվանունով։

Գիտամանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերապատրաստման դասընթացավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել և վարել է մի շարք կրթական վերապատրաստման դասընթացներ.

  • «Քայլ առ քայլ» ծրագրի շրջանակներում կազմակերպված վերապատրաստման դասընթացներին (2003 թվական)[3]
  • «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչներին վերապատրաստող դասախոս և վարել դասընթացներ տեղի և սփյուռքահայ ուսուցիչների, տնօրենների, վարչական այլ աշխատողների հետ (2007)։
  • Հայաստանի ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի, «Առաքելություն Արևելք» հայաստանյան գրասենյակի և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի համատեղ կազմակերպած «Ներառական կրթություն» ծրագրով վերապատրաստման 18-ժամյա դասընթացի մասնակից (2008 ):
  • ԵՊՄՀ-ում «Կրթական փաստաթղթերի մշակում» և «Մայրենիի դասավանդման հաջորդայնություն» դասընթացավար (2015-2017 )

Ծրագրերի խորհրդատու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011-2016 թվականների ընթացքում եղել է մի շարք ծրագրերի խորհրդատու.
  • Եվրախորհրդի և Հայաստանի ԿԳ նախարարության կազմակերպած «Օտար լեզուների տիրապետման մակարդակների չափորոշիչների մշակում հանրակրթության համար. հայերենը՝ որպես օտար լեզու» ծրագրի համահեղինակ (2011)
  • «Այբ» կրթական հիմնադրամի կրթական ծրագրերի մշակման աշխատանքների անդամ (2014)
  • «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հանրակրթական պետական չափորոշիչների վերանայման խորհրդատու (2016, 2020)։
  • «Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկում Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում վերապատրաստող մասնագետ (2021)[4][5]։

Տեղական գիտաժողովներ և զեկուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է տարբեր գիտաժողովների և հանդես եկել զեկուցումներով։

  1. «Կրթամշակութային կյանքը Հայաստանի առաջին հանրապետության տարիներին» - Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին և Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 90-ամյակին նվիրված գիտաժողով․ զեկուցման թեմա՝ «Ն. Աղբալյանի կրթամշակութային գործունեությունը Առաջին հանրապետության տարիներին» 15-16 մայիս, 2018, ԵՊՀ
  2. «Աբեղյանական ընթերցումներ» - Մ. Աբեղյանին նվիրված գիտաժողով․ զեկուցման թեմա՝ «Մ. Աբեղյանի ավանդը կրթական համակարգում», 2018 թվական, 29 նոյեմբերի, ԵՊՀ, Բանասիրության ֆակուլտետ
  3. «Հանրակրթության հիմնախնդիրները» - Ս. Մկրտչյանի հիշատակին նվիրված գիտաժողով․ զեկուցման թեմա՝ «Բառերի կենսագրությունը» 2018 թվական, 22-23 դեկտեմբերի, «Բյուրակն» կրթահամալիր[6]
  4. «Սյունիքը կրթության և գիտության օջախ» - Գորիսի համալսարանի 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով․ զեկուցման թեմա՝ «Սյունյաց աշխարհի արժեհամակարգի պահապանն ու «Հայաստանոտ» Սահյանը 2018 թվական, 19-20 հոկտեմբերի, Գորիս[7]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկային և հանրակրթության բարեփոխումներին նվիրված 21 գիտամանկավարժական հոդվածների, ուսուցիչների վերապատրաստման ձեռնարկների և մոդուլների հեղինակ (համահեղինակ) է։ Ունի մի շարք հոդվածներ հանրակրթության մեթոդիկայի վերաբերյալ․

  • «Տարրական միջին դպրոց անցման դժվարություններն ու մտահոգությունները»[8]
  • «Մայրենիի դասավանդման հաջորդայնության խնդիրը տարրական դպրոցում»[9]
  • «Կարդալու սկզբնական կարողության ձևավորմանը նպաստող նախադրյալների ստեղծումը»[10]
  • «Տնային հանձնարարությունների դերը դպրոցականների ուսումնական գործունեության մեջ»[11]
  • «Բառերի անցած ճանապարհը»[12]
  • Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» ժողովածուին նվիրված հոդված[13][14]
  • Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հիշում եմ և պահանջում»[15]։

Իրականացրել է վեբինար-դասախոսություններ միջին դպրոցի քերականության ուսուցման («Քերականությունը՝ որպես կամքի ձևավորման գործիք») և գրականության դասավանդման մեթոդիկայի («Տեքստի հասկացման բանալիները», «Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի նախագծային ուսուցում») վերաբերյալ[16][17][18]։

  • «5-12-րդ դասարանների համար նախատեսված հայոց լեզվի և գրականության թեմատիկ և կիսամյակային գրավոր աշխատանքներ»
  • «Մեզ ծանոթ և անծանոթ գրողները» (3 հատոր, հուշեր գրողների կյանքից) ուսումնական ձեռնարկ 1-ին հատոր-2009 թվական, 2-3-րդ հատորներ-2014 թվական[19]
  • «Թեթև մտավոր հետամնացություն ունեցողների համար ստեղծված առարկայական չափորոշիչ» (հիմնական դպրոցի ծրագիր)
  • «Թեթև մտավոր հետամնացություն ունեցողների համար» (տարրական դպրոցի մեթոդական ձեռնարկ)
  • «Մայրենի-5», «Հայոց լեզու-7», «Գրականություն-7» աշխատանքային տետրեր
  • Գայանե Մկրտչյան, Նաիրա Տողանյան «Մայրենի-5, 6» մեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար,, 2009 թվական
  • Գայանե Մկրտչյան, Թամարա Թովմասյան «Հայոց լեզու-7» ուսումնամեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար, 2015 թվական[20]
  • Գայանե Մկրտչյան, Թամարա Թովմասյան «Հայոց լեզու-8» ուսումնամեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար, 2016 թվական
  • Գայանե Մկրտչյան Թամարա Թովմասյան «Հայոց լեզու-9» ուսումնամեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար, 2021 թվական
  • Գայանե Մկրտչյան, Թամարա Թովմասյան, Լիլիթ Գրիգորյան «Հայոց լեզվի գործնական առաջադրանքների ժողովածու» (5-9-րդ դասարաններ), 2011 թվական
  • «Հայոց լեզվի և գրականության պետական ավարտական և միասնական քննությունների շտեմարան»-ների համահեղինակ[21]
  • Գայանե Մկրտչյան, Թամարա Թովմասյան «Վարժությունների և առաջադրանքների ժողովածու (5-9-րդ դասարաններ), 2016 թվական
  • «Պատկերազարդ քերականություն» (2-4-րդ դասարանների համար), 2017 թվական
  • «Հրաշք տետր» (2-4-րդ դասարանների համար), 2017 թվական
  • «Ճանաչի՛ր քեզ և աշխարհը» (2-4-րդ դասարանների համար), 2019 թվական
  • Թամարա Թովմասյան, Գայանե Մկրտչյան «Փոխադրության նյութերի ժողովածու 5-9-րդ դասարանների համար», 2018 թվական
  • Հասմիկ Մարգարյան, Մարինե Մանուկյան, Գայանե Մկրտչյան «Հայոց եկեղեցու պատմություն» տարրական դպրոցի 2-րդ դասարանի գիրք-տետր, 2015 թվական
  • Արուսյակ Տերչանյան, Հասմիկ Մարգարյան, Գայանե Մկրտչյան «Հայոց եկեղեցու պատմություն» տարրական դպրոցի 4-րդ դասարանի գիրք-տետր, 2014 թվական
  • «Որպես ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին» Հայաստանի ԿԳ նախարարի հրաման /13 հունվարի 2017թ. N 06-Ն/-ի համաձայն՝ առաջադրանքների բանկի ստեղծման համահեղինակ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին արժանացել է «Շնորհալի ուսուցիչ 2000» համաքաղաքային մրցույթի հաղթողի դիպլոմի։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1906 թվականին Խրիմյան Հայրիկի հիմնադրած կրթօջախ, որը հետագայում կոչվել է 26 կոմիսարների անունով, ապա 1989 թվականին վերստացել հիմնադրի անունը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «yerevan.am». www.yerevan.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին. {{cite web}}: Text "Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ" ignored (օգնություն); Text "Պաշտոնական կայք" ignored (օգնություն)
  2. ««Դպրություն». «Թումանյանական աշուն» նախագիծ. նպատակը և խնդիրները». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. Makyan, Igor. ««ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ | Մենթորական ծրագիր». «ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. ԿԳՄՍՆ, ՀՀ. «Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկում. Տավուշում ուսուցիչները կաշխատեն նոր կարգերով». ՀՀ ԿԳՄՍՆ. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
  5. «7 12 րդ ԴԱՍԱՐԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆ ՈՒ ԾՐԱԳԻՐԸ» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
  6. «Կրթություն շաբաթաթերթ».
  7. «ԳՈՐԻՍՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ Է ԸՆԹԱՆՈՒՄ - Սյունիքի մարզպետարան». syunik.mtad.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. «Մանկավարժություն» (PDF). 2011/2.
  9. «Մանկավարժություն 2011/7» (PDF).
  10. «Մանկավարժություն» (PDF). 2013/1.
  11. «Մանկավարժություն» (PDF).
  12. «ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ» (PDF).
  13. «Հայկական կրթական միջավայր». 2015 թվական հ 8.(չաշխատող հղում)
  14. «Հայկական կրթական միջավայր».(չաշխատող հղում)
  15. «Հայոց լեզու և գրականություն» (PDF).
  16. «Edu Armenia». 4.05.2020.
  17. «Edu Armenia». 18.07.2020.
  18. «STEPS Summer school».
  19. Մկրտչյան, Գայանե (2014). Մեզ ծանոթ և անծանոթ գրողներ. Երևան: ՍԵԹ ՍՊԸ. ISBN 9789939009988.
  20. Մկրտչյան, Գայանե; Թովմասյան, Թամարա (2015). Հայոց լեզու 7. Երևան: Աստղիկ գրատուն. ISBN 9789939740034.
  21. «Հայոց լեզու և հայ գրականություն» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 8-ին.