Սաթիկ Սեյրանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաթիկ Սեյրանյան
Satik Seyranyan 01.jpg
Ծնվել էփետրվարի 20, 1974(1974-02-20) (46 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող և հաղորդավար
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Սաթիկ Գերասիմի Սեյրանյան (փետրվարի 20, 1974(1974-02-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, հաղորդավար: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ (2017 թ.)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաթիկ Սեյրանյանը ծնվել է 1974 թվականին Երևանում: Սովորել է Երևանի թիվ 10 հայագիտական թեքումով դպրոցում, ավարտել Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 1989-1991 թթ. եղել է «Պիոներ կանչ» թերթի «Շավիղ» պատանեկան խմբագրության անդամ և թերթի թղթակից: 1994-1997 թթ. աշխատել է «Շրջան», 1997 թվականից՝ «Հայկական ժամանակ» թերթերում, 2000 թվականից՝ «Ազատություն» ռադիոկայանում, 1997-2003 թթ.` «Առավոտ» օրաթերթում: Թղթակցել է «Գարուն», AIM, IN VITRO, մոսկովյան «S» ամսագրերին, ինչպես նաև սփյուռքում հրատարակվող տարբեր պարբերականների: 2001-2002 թթ. եղել է ՀՀ-ում իտալական «Renco» ընկերության տեղեկատվության և հասարակայնության հետ հարաբերությունների ղեկավար, 2003-2004 թթ. եղել է «Արսօյլ» ընկերության տեղեկատվության և հասարակայնության հետ հարաբերությունների ղեկավար: 2004 թվականին հիմնադրել է «Անկախ տեղեկատվական միջոցների աջակցության» հիմնադրամը[2], 2004 թվականին հիմնադրել և խմբագրում է «168 ժամ» թերթը և www.168.am կայքը, 2007 թվականին հիմնադրել է «3 միլիոն» ամսագիրը, 2008 թվականին ստեղծել է «Pressing» քաղաքական-հասարակական վերլուծական փակ ակումբը: 2013 թվականից վարում է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարը:

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարվա լավագույն լրագրող, «Ար» հեռուստաընկերության մրցանակաբաշխություն, 1999 թ.
  • Սեյրանյանի սցենարով պատրաստված «Ծարաված մարդը» հեռուստաֆիլմն արժանացել է «Շողակաթ» հեռուստաընկերության կողմից անցկացվող հոգևոր ֆիլմերի մրցանակի, 2000 թ.
  • ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հատուկ մրցանակ «Առավոտ» օրաթերթում տպագրված հակակոռուպցիոն հոդվածաշարի համար, 2002 թ.: Հոդվածաշարն արժանացել է նաև Երևանի մամուլի ակումբի «Լավագույն հրապարակում» մրցանակին
  • Մովսես Խորենացու մեդալ, 2018 թ.[3]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որդի՝ Արամ Շահինյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]