Գամալ Ադբել-Ռահիմ
Գամալ Ադբել-Ռահիմ | |
---|---|
Ծնվել է | 1924[1][2] Կահիրե, Եգիպտոս |
Երկիր | Եգիպտոս |
Մահացել է | նոյեմբերի 23, 1988[2] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, ուսուցիչ և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Կահիրեի համալսարան և Ֆրայբուրգի բարձրագույն երաժշտական դպրոց |
Գամալ Ադբել-Ռահիմ (արաբ․՝ جمال عبد الرحيم 1924[1][2], Կահիրե, Եգիպտոս - նոյեմբերի 23, 1988[2]), եգիպտացի կոմպոզիտոր, երաժշտագետ, դաշնակահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Նրա հայրը մի քանի ավանդական երաժշտական գործիք է նվագել, այդ թվում՝ նայ, ուդ և ջութակ, մայրը դաշնամուր է նվագել։
1940-1944 թվականներին սովորել է Կահիրեի համալսարանում պատմության բաժնում։
Երաժշտություն սովորել է Գերմանիայում։ 1950 թվականին Հայդելբերգի համալսարանում սովորել է երաժշտագիտություն։ 1952–1957 թվականներին եղել է Հարալդ Գենցմերի աշակերտը։
1959 թվականին Աբդել-Ռահիմը նշանակվել է Կահիրեի նորաստեղծ կոնսերվատորիայի տեսության և ներդաշնակության դասախոս։
Աբդել–Ռահիմը եգիպտացի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկն է, սովորել է Կահիրեի կոնսերվատորիայում։
Իր ստեղծագործություններում համադրել է ավանդական արաբական երաժշտության տարրերը և կոմպոզիցիայի ժամանակակից եվրոպական տեխնիկան։ Նվագախմբի համար ստեղծագործությունների հեղինակ է (շարանվագ, 1961, սիմֆոնիկ վարիացիա, 1967, սիմֆոնիկ պոեմ, 1972), շարանվագ «Օսիրիս» տաղի համար, հարվածային և կամերային օրկեստոր (1974), կանտատա, կամերային-գործիքային ստեղծագործություն, ֆիլմերի համար երաժշտություններ։
Կոմպոզիցիայի համար արժանացել է պետական մրցանակի, պարգևատրվել է Եգիպտոսի կառավարության կողմից գիտության և արվեստի շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- 1924 ծնունդներ
- Կահիրե քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 23 մահեր
- 1988 մահեր
- Կահիրեի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Եգիպտացի կոմպոզիտորներ
- Եգիպտացի երաժիշտներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Մանկավարժներ այբբենական կարգով
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Հայդելբերգի համալսարանի շրջանավարտներ
- Երաժշտական մանկավարժներ