Jump to content

Գալինա Պավլովնա Բրոկ-Բելցովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալինա Պավլովնա Բրոկ-Բելցովա
փետրվարի 12, 1925(1925-02-12)[1] - օգոստոսի 15, 2024(2024-08-15) (99 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Զորատեսակ125-րդ գվարդիական ռմբակոծիչ ավիագունդ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Պարգևներ
Բարեկամության շքանշան Հայրենական պատերազմի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակ» հոբելյանական շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակ» հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակ» հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
Գվարդիական կրծքանշան
և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 25-ամյակի կրծքանշան

Գալինա Պավլովնա Բրոկ-Բելցովա (ռուս.՝ Галина Павловна Брок-Бельцова, փետրվարի 12, 1925(1925-02-12)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - օգոստոսի 15, 2024(2024-08-15)), խորհրդային ռազմական օդաչու, 125-րդ գվարդիական ռմբակոծիչ ավիագնդի էսկադրիլիայի անձնակազմի ղեկապետ, Պե-2 (ռուս.՝ Пе-2) ռմբակոծիչի վերջին կին ղեկապետը[2][3]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա կատարել է 36 մարտական առաջադրանք, որոնք հաստատված են լուսանկարներով։ Պատմական գիտությունների թեկնածու, «Ավիատրիսա» միության փոխնախագահ և պատվավոր անդամ[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալինա Պավլովնան ծնվել է 1925 թվականի փետրվարի 12-ին Մոսկվայում, մեխանիկ Պավել Ալեքսանդրովիչ Բրոկի և ջուլհակ Պրասկովյա Իվանովնա Բիկովայի ընտանիքում[5]։ Ավարտել է Մոսկվայի 3-րդ դպրոցը[6], 14 տարեկանում հանդես է եկել թատրոնում[7]։

1941 թվականի հոկտեմբերին կամավոր մեկնել է է զինկոմիսարիատ (կոմսոմոլի շրջկոմ) և նրան ուղարկել են Մոսկվայի կապի Կարմիր Դրոշի ավիացիոն ուսումնարան, որտեղ սովորել է որպես օդերևութաբան[8]։ 1943 թվական նրան ուղարկել են Յոշկար Օլա՝ վերապատրաստվելու որպես ղեկապետ[9]։ 1944 թվականին անդամակցել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությանը[10]։

1944 թվականի ապրիլին նրան շնորհվել է կրտսեր լեյտենանտի կոչում, որից հետո նրան ուղարկել են Մարինա Ռասկովայի անվան 125-րդ գվարդիական ռմբակոծիչ ավիագունդ[11][12]։ Նա իր առաջին մարտական թռիչքը կատարել 1944 թվականի հունիսի 23-ին՝ Ռիգայի տարածքում հակառակորդին ոչնչացնելու նպատակով։

1944 թվականին մասնակցել է «Բագրատիոն» գործողությանը[13], Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը տոնել է Լիտվայում[14]։

Պատերազմի ժամանակ ծանոթացել է ապագա ամուսնու՝ Գեորգի Բելցովի հետ, ամուսնացել է 1945 թվականի նոյեմբերի 7-ին, պատերազմի ավարտից հետո ծառայել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեում[15]։

Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, պաշտպանել է թեկնածուական թեզ[16], մոտ 60 տարի դասավանդել է Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտում[17]։

2002 և 2003 թվականներին ԱՄՆ-ում մասնակցել է «Կանայք ավիացիայի միջազգային» համաժողովին[18]։ 2005 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է Հաղթանակի 60-ամյակի տոնակատարությանը[19], 2005 թվականից անցել է թոշակի[20]։

2017 թվականին նկարահանվել է «Պայքար երկնքի համար» վավերագրական ֆիլմում[21], 2020 թվականի փետրվարի 12-ին Շչելկովսկի թատրոնում նշվել է նրա 95-ամյակը[22]։ 2023 թվականի փետրվարի 13-ին Մոսկվայի Ավիատիեզերական ուժերի կենտրոնական սպաների ակումբի համերգասրահում տեղի ունեցած «Ես շարունակում եմ թռիչքս» համերգային ծրագիրը նվիրված է եղել Գալինա Պավլովնա Բրոկ-Բելցովային, նույն թվականի մայիսին նա մասնակցել է Հաղթանակի շքերթին[23]։

Կյանքի վերջին տարիներին ապրել է Մեդվեդկովոյի շրջանում[24]։

Գալինա Պավլովնա Բրոկ-Բելցովան մահացել է 2024 թվականի օգոստոսի 15-ին 99 տարեկան հասակում[25][26][27]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ռասկովան մեզ հետ է» (2020) (Գալինա Պավլովնան գրքի առաջին օրինակը նվիրել է Վլադիմիր Պուտինին[28])
  • «Ռասկովան նորից է կանչում» (2015)
  • «Հետևելով Մարինա Ռասկովայի օրինակին» (2011)
  • Իոսիֆ Ստալինի շնորհակալագիր՝ «Պիլաու նավահանգիստը և ամրոցը գրավելու համար»
  • Բարեկամության շքանշան (2024)[29]
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան[5]
  • Կարմիր աստղի շքանշան[5]
  • Մեդալ «Քյոնիգսբերգի գրավման համար»[5]
  • Գվարդիական կրծքանշան[5]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://en-m-wikipedia-org.translate.goog/wiki/Galina_Brok-Beltsova?_x_tr_sl=en&_x_tr_tl=it&_x_tr_hl=it&_x_tr_pto=sc
  2. «Сегодня в Брест прибыла легенда военной авиации, единственная из ныне живущих в мире женщин-штурманов пикирующего бомбардировщика—97-летняя Галина Павловна Брок-Бельцова». Արխիվացված է օրիգինալից 2023-05-13-ին. Վերցված է 2023-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «В Подмосковье чествовали ветерана Великой Отечественной войны, штурмана бомбардировщика Галину Брок-Бельцову». Արխիվացված է օրիգինալից 2023-05-13-ին. Վերցված է 2023-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «ЛЕГЕНДАРНАЯ ЛЕТЧИЦА ГАЛИНА БРОК-БЕЛЬЦОВА О ГЕРОИЗМЕ ДЕВЧОНОК, СМЕРТИ ТОВАРИЩЕЙ И АМЕРИКАНЦАХ». Արխիվացված է օրիգինալից 2023-05-13-ին. Վերցված է 2023-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Брок-Бельцова Галина Павловна, часть 2». Արխիվացված է օրիգինալից 2023-05-13-ին. Վերցված է 2023-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Брок-Бельцова Галина Павловна, часть 2». Արխիվացված է օրիգինալից 2023-05-13-ին. Վերցված է 2023-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Брок-Бельцова Галина Павловна, часть 2». Արխիվացված է օրիգինալից 2023-05-13-ին. Վերցված է 2023-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Брок-Бельцова Галина Павловна». Արխիվացված է օրիգինալից 2023-05-13-ին. Վերցված է 2023-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Брок-Бельцова Галина Павловна». Արխիվացված է օրիգինալից 2023-05-13-ին. Վերցված է 2023-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Моя собеседница все бы отдала, чтоб прокатиться по Волге вместе со своими боевыми подругами-авиаторами. — Любое использование материалов допускается только при наличии гиперссылки на k1news (https://k1news.ru/)». Արխիվացված է օրիգինալից 2023-05-13-ին. Վերցված է 2023-05-13-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 104 (օգնություն)
  11. «Брок-Бельцова Галина Павловна». Արխիվացված է օրիգինալից 2023-05-13-ին. Վերցված է 2023-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Брок-Бельцова Галина Павловна, часть 2». Արխիվացված է օրիգինալից 2023-05-13-ին. Վերցված է 2023-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. ««Братство и дружба — вот это сила». Легендарная летчица Галина Брок-Бельцова посетила Брест». Արխիվացված է օրիգինալից 2023-05-13-ին. Վերցված է 2023-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 19 (օգնություն)
  14. ««Хотели одного: быть в строю»». Արխիվացված է օրիգինալից 2023-04-11-ին. Վերցված է 2023-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Моя собеседница все бы отдала, чтоб прокатиться по Волге вместе со своими боевыми подругами-авиаторами. — Любое использование материалов допускается только при наличии гиперссылки на k1news (https://k1news.ru/)». Արխիվացված է օրիգինալից 2023-05-13-ին. Վերցված է 2023-05-13-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 104 (օգնություն)
  16. «Ещё один Герой среди нас — Галина Павловна Брок-Бельцова». Արխիվացված է օրիգինալից 2023-05-13-ին. Վերցված է 2023-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 25 (օգնություն)
  17. ««Братство и дружба — вот это сила». Легендарная летчица Галина Брок-Бельцова посетила Брест». Արխիվացված է օրիգինալից 2023-05-13-ին. Վերցված է 2023-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 19 (օգնություն)
  18. «НАШИ ВЕТЕРАНЫ: Георгий Степанович и Галина Павловна Бельцовы». Արխիվացված է օրիգինալից 2023-05-13-ին. Վերցված է 2023-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «НАШИ ВЕТЕРАНЫ: Георгий Степанович и Галина Павловна Бельцовы». Արխիվացված է օրիգինալից 2023-05-13-ին. Վերցված է 2023-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. «Штурман пикирующего бомбардировщика живёт в Медведкове». Արխիվացված է օրիգինալից 2023-05-13-ին. Վերցված է 2023-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. «Женщина-штурман пикирующего бомбардировщика ПЕ-2 посещает Брест (дополнено)». Արխիվացված է օրիգինալից 2023-05-13-ին. Վերցված է 2023-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. «Легендарная Брок-Бельцова». Արխիվացված է օրիգինալից 2023-05-13-ին. Վերցված է 2023-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. Легендарный штурман из Щелкова Брок‑Бельцова примет участие в Параде Победы 9 мая
  24. «Штурман пикирующего бомбардировщика живёт в Медведкове». Արխիվացված է օրիգինալից 2023-05-13-ին. Վերցված է 2023-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. Новости, Р. И. А. (20240815T1659). «Умерла советская летчица Галина Брок-Бельцова». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2024-08-15-ին.
  26. «Летчица — ветеран войны Галина Брок-Бельцова умерла на 100-м году жизни». РБК (ռուսերեն). 2024-08-15. Վերցված է 2024-08-15-ին.
  27. «В возрасте 99 лет скончалась легендарная советская летчица Галина Брок-Бельцова - Москвич Mag» (ռուսերեն). 2024-08-15. Վերցված է 2024-08-15-ին.
  28. ««2020//Раскова с нами!»». Արխիվացված է օրիգինալից 2023-05-13-ին. Վերցված է 2023-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  29. «Указ Президента Российской Федерации от 5 февраля 2024 года № 90 «» награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2024-02-05-ին. Վերցված է 2024-02-05-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]