Jump to content

Գալակտորեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Galactorrhea
առողջական խնդիր Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիալակտացիայի խաթարում, Ժառանգական հիվանդություններ Խմբագրել Wikidata
Բժշկական մասնագիտությունմանկաբարձություն Խմբագրել Wikidata

Գալակտորեա (կաթնահոսություն) (<հուն. gala, սեռ. հոլ.՝ galaktos – կաթ և rheo – հոսում եմ) կամ լակտոռեա(lacto- +- -rrhea), կաթի ինքնաբուխ արտահոսքը կրծքից, որը կապված չէ ծննդաբերության կամ կերակրման հետ։

Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է, որ գալակտորեա հանդիպում է կանանց 5-32%-ի մոտ։ Հայտնաբերված դեպքերի տարբերության վրա հիմնվելով մեծ մասը կարելի է վերագրել գալակտորեայի տարբեր սահմանումների[1]։ Չնայած հիվանդությունը մեծամասամբ բարենպաստ է, այն նաև կարող է առաջանալ հիմքում ընկած լուրջ պայմանների պատճառով և պետք է պատշաճ կերպով հետազոտվի[2]։ Գալակտորեան հանդիպում է նաև արական սեռի, նորածինների և երկու սեռերի դեռահասների մոտ[3]։

Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալակտորեան կարող է առաջանալ որոշ հորմոնալ խանգարումների հետևանքով։ Հորմոնալ պատճառները, որոնք առավել հաճախ կապված են գալակտորեայի հետ, հիպերպրոլակտինեմիան և վահանաձև գեղձի պայմաններն են ՝ թիրոտրոպ հորմոն (TSH) կամ թիրեոլիբերինի (TRH) բարձր մակարդակով[Ն 1]: Մոտ 50% դեպքերում ակնհայտ պատճառ չի հայտնաբերվում[4]։

Լակտացիան պահանջում է պրոլակտինի առկայություն, իսկ գալակտորեայի գնահատումը ներառում է տարբեր դեղամիջոցների կամ սննդամթերքի ( մեթիլդոպա, օփիոիդներ, հակահոգեբուժական միջոցներ, սերոտոնինի[5]) և վարքագծային պատճառների (սթրես, կրծքագեղձի և կրծքավանդակի պատի խթանում) անամնեզի հավաքագրում։ Ինչպես նաև հղիության թեստի, հիպոֆիզի ադենոմաների պրոլակտինի գերարտադրությամբ կամ հիպոֆիզի ադենոմաի և հիպոթիրեոզի հետազոտում։ Հիպոֆիզի առաջային հատվածում հանդիպող ադենոմաները առավել հաճախ պրոլակտինոմաներ են։ Պրոլակտինի գերարտադրությունը հանգեցնում է դաշտանային ցիկլի դադարեցման և անպտղության, ինչը կարող է ախտորոշիչ նշան լինել։ Գալակտորեան կարող է նաև առաջանալ հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելու պատճառով առաջացած հորմոնալ դիսբալանսի հետևանքով։

Գալակտորեան նաև կողմնակի ազդեցություն է, որը պայմանավորված է երկրորդ սերնդի H2 հակահիստամինային դեղերի (Tagamet) օգտագործման հետ։ Գալակտորեայի պատճառ կարող են լինել նաև հակահոգեբուժական դեղամիջոցները, որոնք առաջացնում են հիպերպրոլակտինեմիա՝ արգելափակելով դոֆամինային ընկալիչները, որոնք պատասխանատու են պրոլակտինի արտազատման վերահսկման համար։ Դրանցից ռիսպերիդոնը ամենահայտնին է այս բարդության առաջացման համար[6]։ Դեպքերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պրոտոն-պոմպի ինհիբիտորները նույնպես կարող են գալակտորեա առաջացնել։

Նորածինների կաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորածինների կաթը կամ կախարդի կաթը նորածինների մոտավորապես 5%-ի կրծքից արտազատվող կաթն է։ Այն համարվում է նորմալ ֆիզիոլոգաիական վիճակ այդ շրջանում, և բուժման կամ թեստավորման կարիք չկա։ Բանահյուսության մեջ ենթադրվում էր, որ կախարդի կաթը սնուցման աղբյուր է վհուկների ծանոթ հոգիների համար[7]։

Տես տաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Որը նույնպես կարող է ցույց տալ հիպոֆիզի հիվանդություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sakiyama, R.; Quan, M. (1983). «Galactorrhea and hyperprolactinemia». Obstetrical & Gynecological Survey. 38 (12): 689–700. doi:10.1097/00006254-198312000-00001. PMID 6361641. S2CID 2846310.
  2. Whitman-Elia, G. F.; Windham, N. Q. (2000). «Galactorrhea may be clue to serious problems. Patients deserve a thorough workup». Postgraduate Medicine. 107 (7): 165–168, 171. doi:10.3810/pgm.2000.06.1129. PMID 10887453.
  3. Rohn, R. D. (1984). «Galactorrhea in the adolescent». Journal of Adolescent Health. 5 (1): 37–49. doi:10.1016/s0197-0070(84)80244-2. PMID 6420385.
  4. Sakiyama, R.; Quan, M. (1983). «Galactorrhea and hyperprolactinemia». Obstetrical & Gynecological Survey. 38 (12): 689–700. doi:10.1097/00006254-198312000-00001. PMID 6361641. S2CID 2846310.
  5. Karimi, H; Nourizad, S; Momeni, M; Rahbar, H; Momeni, M; Farhadi, K (2013). «Burns, hypertrophic scar and galactorrhea». Journal of Injury and Violence Research. 5 (2): 117–9. doi:10.5249/jivr.v5i2.314. PMC 3683415. PMID 23456048.
  6. Popli, A (1998 թ․ մարտ). «Risperidone-induced galactorrhea associated with a prolactin elevation». Ann Clin Psychiatry. 10 (1): 31–3. doi:10.3109/10401239809148815. PMID 9622047.
  7. Potts, Malcolm (1999). Ever Since Adam and Eve: The Evolution of Human Sexuality. Cambridge University Press. էջ 145. ISBN 0-521-64404-6.