Ֆամիլյար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վհուկները և նրանց ֆամիլյարները Մեթյու Հոփքինսի ճակատային ֆրոնսփիսը, 1647

Ֆամիլյար՝ (անգլ.՝ familiar, ֆր.՝ familier), կախարդական երկրային ոգի, որը, համաձայն միջնադարյան արևմտաեվրոպական հավատալիքների, ծառայել է վհուկներին, կախարդներին և կախարդանքի այլ կիրառողների[1]։

Համարվում է, որ ֆամիլյարները ծառայել և օգնել են կախարդներին գյուղատնտեսության մեջ, տարբեր կենցաղային գործերում, բայց անհրաժեշտության դեպքում կարող էին օգնել կախարդել որևէ մեկին։ Ֆամիլյարը ունեցել է մարդուն համարժեք մտածողություն, ունեցել է սեփական անուն և շատ հաճախ ընդունել է որևէ կենդանու արտաքին։ Քանի որ նրանք երևում էին որպես հասարակ կենդանիներ, ապա ամբողջությամբ կարող էին լրտեսել տիրոջ թշնամիներին։ Որոշ հրաշագործներ իրենց հույսը ամբողջությամբ դնում էին ֆամիլյարի վրա, ինչպես իրենց ամենամոտ ընկերոջ։

Ֆամիլյարները հիշատակվում են Շեքսպիրի «Մակբեթում» և այլ հայտնի գրական ստեղծագործություններում։ Նրանց մեծամասնության մեջ ֆամիլյարները ներկայանում եմ կատվի (հատկապես սև), բվի, շան և հաճախ գորտի կամ դոդոշի կերպարով։ Որոշ ֆամիլյարներ հազվադեպ ներկայանում են կենդանաբանության հետ ուղիղ կապ չունեցող այլ կերպարներում։

Օրինակ՝ Անտոնի Պոգորոլսկու «Լաֆերտովյան կակաչուհի» (1825) պատմության մեջ պառավ կախարդուհու առջև «ամեն առավոտ երևում էր սև կատուն՝ փայլփլուն աչքերով և վեր բարձրացրած պոչով», ի դեպ «մյուսները նույնիսկ երդվում էին, որ սիրելի սև կատուն, որն ամեն օր պառավին ճանապարհում էր դարպասների մոտ և ամեն երեկո նրան դիմավորում էր, ոչ այլ ոք է, քան պիղծ ոգին»։ Մի անգամ զարմուհին «պատահական հայացք գցելով սև կատվի վրա՝ տեսավ, որ նրա վրա կար կանաչ համազգեստային սերթուկ, իսկ նախկին կլոր գլխի փոխարեն նրան մարդկային դեմք թվաց, որը, աչքերը լայն բացած, հայացքներ էր գցում նրա վրա»։

Կախարդության մեջ ֆամիլյարները հանդիսանում են կենդանի արարածներ, որի մեջ մոգը մասամբ պատկերել է իր հոգին, որպեսզի հնարավորություն ունենա իր վրա կախարդանք դնել առանց ոգին վնասելու (բացի այդ կան և այլ առավելություններ ֆամիլյարի անձնականում)։ Առանց ֆամիլյարի առկայության մոգը սեփական ցանկությունների համար կարող է օգտագործել միայն այն կախարդանքները, որոնք չեն փոփոխում մոգին, օրինակ, մոգը չի կարող բուժել իրեն առանց ֆամիլյարի, բայց կարող է կարող է օգտագործել այդ նույն կախարդանքը նույն բուժման համար։ Ֆամիլյար չի կարող լինել ավելի խելացի, ավելի զարգացած քան մոգը։

Հանրային մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • MMORPG-ի Lineage II - տարբեր ռասաներ ունեն տարբեր ֆամիլյարներ, որոնք ունեն մեկը մյուսից լավ ունակություններ։ Մարդիկ (Human) - Դժոխքի ասպետ (Գորշ հովազ), Փյունիկի աասպետը (Փոքր Փյունիկ), Գրբաց (տարբեր Կատուներ, Կաթսաներ):

Մռայլ Էլֆեր (Dark Elf) - Ստվերների տիրակալ (Ստվերներ), Տաճարական Շիլիենը, Էլֆեր (Elf) Տարերի վարպետ (Տարբեր միաեղջյուրներ), Եվայի տաճարականը, նաև Թզուկ (Dwarf) - Մաեստրոյի դաս (կանչում է, տարատեսակ մեխանիկական մինյոնների, որոնք օգնում են նրան ճակատամարտում, վաճառքում, շրջափակումներում)

  • Ֆամիլյարը հիշատակվում է Սերգեյ Լուկյանենկոյի մոտ «Տհասը» վեպում։ Որպես ֆամիլյար հանդես է գալիս ծաղիկների փերու՝ Աննետի կերպարով, որը կախարդվել էր Թրիքսի կողմից, ով վեպի գլխավոր հերոսն է։
  • «Ողջույն, եսզձեր կախարդն եմ» Տատյանա Անդրիանովա։ Ֆամիլյարին (տվյալ դեպքում կատուն) անվանում են Վասկա և երեք գրքերի ընթացքում նա օգնում է իր կախարդին՝ Վիկտորիային։ Վիկտորիան գտել էր նրան Մաիլե Կուզմինկի գյուղում։
  • World of Warcraft խաղում ֆամիլյարը (Իմպա) կարող է կանչել գրբացի։ Իմպը ունի հրեշի կերպարանք, առանց տիրոջ հրամանի ոչ մի գործողություն չի կատարում։
  • Runes of Magic խաղում ֆամիլյարը կարող է կանչել Պահապանին։ Սկզբնական վիճակում նրա ֆամիլյարը՝ կաղնու ոգի է, որը ջինն է հիշեցնում։
  • Լայթ նովել և անիմե Zero no Tsukaima սերիայում գլխավոր հերոսը Հիրագա Սայտոյի երկրից է և հանդիսանում է գլխավոր հերոսուհու՝ Լուիզի ֆամիլյարը։
  • Kagetsu Tohya վիզուալ նովելում Լենը հանդիսանում է Արքվեյդ Բրյունսթադի նախկին ֆամիլյարը։
  • Գերբնականը հեռուստասերիալում (8-րդ եթերաշրջանի 15-րդ սերիա) ֆամիլյարները կարող են իրենց կամքով ընդւոնել մարդու կամ կենդանու կերպարանք։
  • Dota 2 խաղում ֆամիլյար կանչելը Visage և Warlock կերպարների գլխավոր ուժն է, նաև շատ այլ կերպարներ ունեն ֆամիլյար կանչելու ունակություն։ Lycanthrope-ը կանչում է գայլի ոգի։
  • Prime World խաղում հերոսուհի վհուկը՝ Մոյրան ունի ֆամիլյար՝ սև կատու, որի մարմինը կազմված է սև ծուխից և ունի միայն գլուխ։
  • «Սև գուշակ» խաղում հերոսներից մեկը՝ Վերնը, կանչում է ֆամիլյարի (2 եթերաշրջան, սերիա 7)։
  • «Գերբնականը» հեռուստասերիալի ութերորդ եթերաշրջանում մոգի և ֆամիլյարի հարաբերություններ մասին պատմում է, որ «Շունը մարդու ընկերն է․․․ և ոչ միայն»։ Ըստ սյուժեի, ոստիկանության սպա Ջեյմս Ֆրեմփթոնը,ով հրաշագործ էր դարձել Սեմի և Դինի հետ համատեղ գործ վարելու ժամանակ, տանջվում է մղձավանջներից, որոնցում նա սպանում է անմեղ մարդկանց։ Ինչպես պարզվեց հետազոտությունների արդյունքում, մրցակից մոգի՝ Ֆիլիպ ԼեՉատի ֆամիլյարը օգնեց իր տիրոջը, որպեսզի նա կեղծիքով մատնի Ջեյմս Ֆրեմփթոնին[2]։
  • Հմայվածները հեռուստասերիալում Հալիուել քույրերը նվեր են ստանում ֆամիլյար կատու։ Մյուս կախարդները նույնպես ցուցադրվում են կատվի արտաքին ունեցող ֆամիլյարներով։
  • Ֆամիլյարներ ցուցադրել է նաև NetflixՍաբրինայի սարսափազդու արկածները հեռուստասերիալում։ Սաբրինայի ֆամիլյարը սև կատվի կերպարանքով գոբլին է։
  • Ֆանտաստիկ գազաններ․ Գրինդևալդի հանցագործությունները ֆիլմում նույնպես կա հոգևոր կապվածություն ունեցող ոգի՝ ֆամիլյար։
  • Sugar Sugar Rune մանգայի հիման վրա նկարահանված անիմեում, երկու գլխավոր կերպարները ունեն ֆամիլյարներ, որոն օգնում են նրանց դառնալ Թագուհի։ Շոկոլադը ունի գորտ Դյուք անվանումով, իսկ Վանիլլան ունի մուկ Բիանկա անվանումով։
  • Վհուկը ֆիլմում վհուկը որպես ֆամիլյար ունի կենդանի (այծ)։
  • Գաղտնի նյութեր հեռուստասերիալում կա սերիա "Ֆամիլյար" անվանումով, Մուլդերը և Սքուլին հանդիպում են դև ֆամիլյարի, որն ընդունում է երեխաների համար հեռուստաշոուների կերպարների արտաքին։
  • FX հեռուստաալիքը Իրական արնախումներ հեռուստասերիալում ֆամիլյարները վամպիրներին ծառայում են մարդկանց նման, հիպնոզի ազդեցության տակ, կամ խոստանում են վերափոխվել վամպիրի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Davies Owen (2003)։ Cunning-Folk: Popular Magic in English History։ London: Hambledon Continuum։ ISBN 1-85285-297-6 
  • Maple Eric (December 1960)։ «The Witches of Canewdon»։ Folklore Vol 71, No 4 
  • Thomas Keith (1973)։ Religion and the Decline of Magic: Studies in Popular Beliefs in Sixteenth and Seventeenth Century England։ London: Penguin 
  • Wilby Emma (2005)։ Cunning Folk and Familiar Spirits: Shamanistic Visionary Traditions in Early Modern British Witchcraft and Magic։ Brighton: Sussex Academic Press։ ISBN 1-84519-078-5 
  • Norton Mary Beth (2002)։ In the Devil's Snare։ New York: Vintage Books։ ISBN 0375706909 
  • Murray Margaret (1921)։ The Witch-Cult in Western Europe։ London: Oxford University Press 
  • Briggs Robin (1996)։ Witches and Neighbors։ New York: Penguin 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]