Ագալակտիա (վարակիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ագալակտիա (Aalactica infectiosa` կաթնատություն վարակիչ), մանր եղջերավորների վարակիչ հիվանդություն։ Հարուցիչը քամվող վիրուսն Է։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագալակտիան լինում է`

  • կրծային
  • հոդային
  • ակնային
  • խառը

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծային ագալակտիայի դեպքում առաջանում է կրծի բորբոքում, կաթն ընդհատվում Է, կուրծը՝ ապաճում։ Հոդայինի դեպքում՝ հոդերի բորբոքում, ապա՝ հոդերի անշարժություն։ Ակնային ագալակտիաի ժամանակ բորբոքվում է աչքի եղջերաթաղանթը, առաջանում միակողմանի կուրություն։

Ախտականխիչ միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանր հիվանդներին ենթարկում են սպանդի, մնացածներին բուժում պենիցիլինով, նորսուլֆազոլով, 3 տոկոսանոց սպիրտ–գլյուկոզայով։ Հիվանդ կենդանիների կաթը ոչնչացնում են, հիվանդների հետ շփվածներինը՝ օգտագործելուց առաջ եռացնում։ Վարակված մորթիները և ոչխարանոցները ախտահանում են 10 և 20 տոկոսանոց կրակաթի լուծույթով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Абрамченко В. В. Нарушение лактации (гипогалактия) у женщин в послеродовом периоде и пути ее коррекции //Беременность и роды высокого риска. Ст-Петербург. – 2004. – С. 375-390.
  • Петрова В. Н. и др. Факторы риска развития гипогалактии у женщин //Здоров'я України. – 2008. – Т. 8. – №. 6. – С. 61-63.
  • Шаталова М. В. Профилактика и лечение нарушений лактации у женщин с невынашиванием беременности и фетоплацентарной недостаточностью ։ дис. – 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png