Գագիկ Գյանջումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագիկ Գյանջումյան
Ծնվել էփետրվարի 3, 1955(1955-02-03) (69 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ և պետական գործիչ
ԱշխատավայրՀայաստանի հանրային ռադիո, Կենտրոն վարչական շրջան, Հայաստանի դատախազություն և Հայաստանի սփյուռքի նախարարություն
Ծնողներհայր՝ Սուրեն Գյանջումյան
ԵրեխաներԷդգար Գյանջումյան

Գագիկ Սուրենի Գյանջումյան (փետրվարի 3, 1955(1955-02-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և ՏԻՄ գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977-1978 թթ. - աշխատել է Երևանի «Հրազդան» գործարանում որպես տնտեսագետ։
  • 1978-1982 թթ. - եղել է Երևանի «Հրազդան» գործարանի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, ապա՝ Երևանի ՀԼԿԵՄ Սպանդարյանի շրջկոմի կազմակերպչական բաժնի վարիչ և քարտուղար։
  • 1982-1990 թթ. - ՀԼԿԵՄ Կենտկոմի գործերի կառավարիչ, 1988 թ. դեկտեմբերից՝ երկրաշարժի հետևանքների վերացման շտաբի պետ։
  • 1990-1991 թթ. - աշխատել է «Հայպետգյուղշիննախագիծ» ինստիտուտում որպես տնօրենի տեղակալ։
  • 1991-1995 թթ. - «Արարատ» ՄՓԿ գլխավոր տնօրեն։
  • 1995-2002 թթ. - աշխատել է Հայաստանի Ազգային ռադիոյում որպես խմբագիր, ապա՝ բաժնի պետ, տնօրենի տեղակալ։
  • 2002-2009 թթ. - Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի տեղակալ։
  • 2009 թ. մարտի 5-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի պաշտոնակատար[1]։
  • 2009 թ. հունիս - 2012 թ. փետրվար[2]- Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։
  • 2012-2013 թթ. - եղել է Հայաստանի գլխավոր դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետ։
  • 2015 թ. մայիսի 8-ից եղել է Հայաստանի սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու որդի և չորս թոռ։ Գագիկ Գյանջումյանը անվանի պարուսույց Սուրեն Գյանջումյանի որդին է և երգահան Էդգար Գյանջումյանի հայրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գ. ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  2. «Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից | Epress.am». 2012 թ․ փետրվարի 13. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  3. ««2018-ը «Արի տուն» ծրագրի համար հոբելյանական է». Գագիկ Գյանջումյան».