Գաբրիել Վիտկոպ
Գաբրիել Վիտկոպ ֆր.՝ Gabrielle Wittkop | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Gabrielle Ménardeau |
Ծնվել է | մայիսի 27, 1920[1][2] |
Ծննդավայր | Նանտ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[3] |
Վախճանվել է | դեկտեմբերի 22, 2002[1][2] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[3] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, լրագրող, թարգմանչուհի և բանաստեղծուհի |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ժանրեր | պոեզիա |
Ամուսին | Justus Franz Wittkop? |
Գաբրիել Վիտկոպ (օրիորդական ազգանունը՝ Մենարդո (ֆր.՝ Gabrielle Wittkop), (մայիսի 27, 1920[1][2], Նանտ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[3] - դեկտեմբերի 22, 2002[1][2], Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[3]), ֆրանսիացի գրող։ Նրա հայտնի ստեղծագործություններից է «Դիասերը» (1972 թվական), որում առաջին դեմքով պատմվում է հերոսի՝ դիակների հետ սեռական հարաբերությունների մասին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաբրիել Վիտկոպը ծնվել է 1920 թվականի մայիսի 27-ին Ֆրանսիայի Նանտ քաղաքում։ 4 տարեկան հասակում սովորել է կարդալ, իսկ 6 տարեկանում սկսել է կարդալ ֆրանսիացի դասականներին։ Հայրն ունեցել է հարուստ գրադարան։ Գաբրիելը դպրոց չի հաճախել, զբաղվել է ինքնակրթությամբ մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը։ Հատուկ հետաքրքրություն էր առաջացնում նրա մոտ 18-րդ դարի գրականությունը։
Շրջափակման տարիներին Գաբրիելը Ֆրանսիայում ծանոթանում է Յուստաս Ֆրանց Վիտկոպի ՝ գերմանացի դասալիքի հետ և օգնում նրան խուսափել բանտից։ Չնայած նրա սեռական կողմնորոշման և նրանց միջև 20 տարվա տարբերության, նրանք ամուսնանում են և պատերազմի ավարտից հետո՝ 1946 թվականին տեղափոխվում են Գերմանիա։
1966 թվականին Գաբրիել Վիտկոպը հրատարակում է իր առաջին՝ « E. T. A. Hoffmann in Selbstzeugnissen und Bilddokumente» գիրքը գրված գերմաներենով, որը նվիրված էր Հոֆմանին և այդ ժամանակից ի վեր նա սկսում է ակտիվ համագործակցել թերթերի և ամսագրեր հետ ներառյալ Frankfurter Allgemeine Zeitung-ը։ 1972 թվականին լույս է տեսնում նրա առաջին ստեղծագործությունը՝ «Դիասեր»-ը, որտեղ գրողը անդրադառնում է մահվանը։ Վիտկոպը շատ է ճանապարհորդում աշխարհով մեկ, որի արդյունքը դարձավ «Ս.-ի մահը» (1975) ստեղծագործությունը և «Սպիտակ ռաջաներ» վեպը։ «Ս.-ի մահը» համահունչ է Թովմաս Մաննի «Մահ Վենետիկում»-ի հետ։ «Ս.-ի մահը» պատմություն է բրիտանացի հոմոսեքսուալի մասին, ով մեռնում է Բոմբեյի պոռնկատանը։
1986 թվականին կյանքից հեռանում է Գաբրելի ամուսինը՝ Յուստաս Վիտկոպը, որը երկար ժամանակ տառապում էր Պարկինսոնի համախտանիշով։ Այս միջադեպը Գաբրիել Վիտկոպը նկարագրում է իր «Մոլախինդ կամ թույն» (1988) գրքում։ 2001 թվականի իր ծննդյան օրը Վիտկոպը, ով հիվանդ էր թոքերի քաղցկեղով որոշում է ինքանասպանություն գործել։ Իր նամակում նա այսպես է խոսում իր որոշման մասին.- «Ես պատրաստվում եմ մեռնել այնպես ինչպես ապրել եմ՝ ինչպես ազատ մարդը...ես ազատ մարդ եմ, իսկ մեր ժամանակներում այդպիսինները քիչ են։ Ազատ մարդը չի վազում փառքի ետևից»։ Գաբրել Վիտկոպը հեռացել է կյանքից 2002 թվականի դեկտեմբերի 22-ին Ֆրանկֆուրտում սեփական կամքով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դիասեր / Le Nécrophile
- Ս.-ի մահը / La Mort de C.
- Les rajahs blancs
- Hemlock, ou, Les poisons
- Les départs exemplaires
- Sérénissime assassinat
- Le Sommeil de la raison
- La Marchande d’enfants
- Chaque jour est un arbre qui tombe
- Carnets d’Asie
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Մայիսի 27 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Նանտ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 22 մահեր
- 2002 մահեր
- Ֆրանկֆուրտ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի գրողներ
- Ինքնասպան գրողներ
- Ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսիացի լրագրողներ
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ