Ծնվել է Հոլիվուդում Գերբերտ և Ֆլորենս (1914-1965) Ադլենդների ընտանիքում[4]։ Առաջին անգամ կինոէկրաններին հայտնվել է 1951 թվականին 9 տարեկանում։ 8 տարիների ծավալած գործունեության ընթացքում Ադլենդը նկարահանվել է 5 կինոնկարներում, այդ թվում նաև` «Խաղաղ օվկիանոսի հարավում» (1958 թվական) և «Կուբայի ապստամբները» (1959 թվական) ֆիլմերում։ Վերջինս նկարահանումների ժամանակ սիրավեպ է սկսել դերասան Էրոլ Ֆլինի հետ[4][5][6]։ Այս ամենը շարունակվել է մինչև Ֆլինի հանկարծակի մահը (1959 թվական)[7]։ Նրանց սիրավեպի հիման վրա նկարահանվել է «Վերջին Ռոբին Հուդը» ֆիլմը և Ադլենդի դերը խաղացել է Դակոտա Ֆենինգը[8]։ 1959 թվականից հետո Ադլենդն այլևս չէր նկարահանվում։
1960 թվականին էլ Ադլենդը սիրավեպ է սկսել Ուիլյամ Ստանչի հետ, որը մահացել է՝ Ադլենդի հետ վիճաբանության ժամանակ իր վրա կրակելով[9]։ Հետագայում դերասանուհին երեք անգամ ամուսնացել է և վերջին ամուսնուց՝ Ռոնալդ Ֆիշերից դուստր է ունեցել[9]։ Բևեռլի Էլեյն Ադլենդը մահացել է 2010 թվականին շաքարախտից առաջացած բարդություններից և սրտային անբավարարությունից՝ 67 տարեկանում[9]։