Վաճառականի մահը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վաճառականի մահը

«Վաճառականի մահը» (անգլ.՝ Death of a Salesman), Արթուր Միլլերի պիեսը՝ գրված 1949 թվականին: Այն համարվում է հեղինակի ամենակարևոր աշխատանքը, որը արժանացել է Պուլիտցերյան մրցանակի և մի շարք այլ մրցանակների:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսի սյուժեն պատմում է անհաջողակ վաճառականի՝ Ուիլի Լոմանի մասին: Նա ստանում է բավականին համեստ աշխատավարձ և, ինչպես Ամերիկայի մյուս բնակիչները, իր ամբողջ կյանքի ընթացքում ստիպված է վճարել շատ վարկեր:

Քանի որ Ուիլին մանկուց ապրել է առանց հայր, նա կյանքում իրեն զգում է որպես «ժամանակավոր հյուր»: Նրա միակ հեղինակությունը՝ ավագ եղբայր Բենը, նույնպես վաղուց հեռացել էր ընտանիքից:

Ուիլին բացահայտ կասկածելի արժեքներ է ներշնչում իր երեխաների մեջ և նույնիսկ սովորեցնում է նրանց գողություն անել: Երբ ավագ որդին՝ Բիֆը, որը խոստումնալից մարզիկ էր, ավարտում էր դպրոցը, նա բռնացնում է հորը սիրուհու հետ: Այս իրադարձությունը ընդմիշտ փչացնում է Ուիլիի և նրա որդու հարաբերությունները, ինչպես նաև խարխլում որևէ բանի հասնելու Բիֆի ցանկությունը: Բիֆը հեռանում է տանից, գլուխը պահում ժամանակավոր վաստակով, երբեմն էլ գողություն անելով: Ուիլիի խիղճը տանջում էր, իսկ ժամանակի ընթացքում նրա հոգեկան վիճակը սկսում է վատթարանալ:

Ավելի քան տասը տարի անց Բիֆը վերադառնում է տուն և գտնում է իր հորը հուսահատ վիճակում. աշխատավայրում նրա գործերը վատթարանում են, նա ավելի հաճախ է սկսում խոսել ինքն իր հետ և նույնիսկ անում է ինքնասպանության մի քանի փորձ: Փառամոլությունը ճնշում է մեղքի զգացողությունը, և Ուիլին, չնայած իր սրտում հասկանում է, որ ինքը չի կարողացել որևէ բանի հասնել, և «իր երկիրը լիովին ամուլ է», հերքում է իր դիրքն ու վատ ազդեցությունը որդու վրա:

Բիֆը ցանկանում է ամեն ինչ սկսել սկզբից, բայց նրա հույսերը, որոնք հիմնականում հիմնված են պատրանքների և ինքնահիպնոսի վրա, փշրվում են: Ուիլիին ազատում են աշխատանքից: Բիֆը գիտակցում է իր անարժեքությունը, բայց այլևս այն չի համարում արատ: Նա հորը հորդորում է դադարել ապրել ստի մեջ, բայց նա, ինչպես միշտ, պաշտպանվում է մեղադրանքներով: Հյուծված Բիֆը լաց է լինում հոր կրծքին: Տեսնելով որդու հոգեկան ապրումները՝ Ուիլին որոշում է քսան հազար դոլարով «պարգևատրել» որդուն, նա նստում է մեքենայի ղեկին և վթարի է ենթարկվում:

Հուղարկավորության ժամանակ Բիֆը ամփոփում է իր հոր կյանքը. «Նա այդպես էլ չհասկացավ, թե ինչ է ինքն իրենից ներկայացնում»: Բիֆը որոշում է հեռանալ և ապրել հասարակ կյանքով, իսկ նրա եղբայր Հեպպին այդպես էլ չի հրաժարվում իր հոր ներշնչած արժեքներից:

Թատերական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ պիեսը բեմադրվել է 1949 թվականին Մորոսկո թատրոնում, և նույն թվականին ստացել է «Թոնի» մրցանակ հինգ անվանակարգում:

1950 թվականի նոյեմբերի 18-ին 742 ներկայացումից հետո, ներկայացումը փակվել է: Բայց չորս անգամ վերակենդանացել է[1]: 1975 թվականին (71 ներկայացում), 1984 թվականին Դաստին Հոֆմանի հետ՝ Ուիլիի դերում, ով ավելի ուշ կրկնեց դերը 1985-ի կինոնկարի ադապտացման մեջ (97 ներկայացում), իսկ 1999 թվականին Բրայան Դեննեխիի հետ՝ Ուիլիի դերում (272 ներկայացում, «Թոնի» հինգ անվանակարգ և յոթ անվանակարգ՝ «Դրամա Դեսկ»), 2012 թվականին Ֆիլիպ Հոֆմանի հետ՝ Ուիլիի դերում, և Էնդրյու Գարֆիլդի՝ Բիֆի դերում[2]:

Հիշում եմ, թէ ինչպես եմ ժամանակին դիտել «Վաճառականի մահը» պիեսը Լի Կոբբի հետ: Երբ ներկայացումն ավարտվեց, հանդիսատեսներից ոչ մեկը նույնիսկ չշարժվեց: Միայն կարելի էր լսել մարդկանց շնչառությունը: Դա թատրոնի ուժի ցնցող ցուցադրություն էր: Կարծում եմ, որ դա երբեք չեմ մոռանա:

«
»

Քրիստոֆեր Լլոյդը Ուիլիի դերը խաղացել է Վեստոնում[4]:

Ֆիլմի ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խուրելլ, Ջոն Դ. Երկու ժամանակակից ամերիկյան ողբերգություն: Վաճառողի մահվան ակնարկները և քննադատությունները և Տրամվայ «Ցանկություն»:. — Նյու Յորք: (англ.), 1961. — С. 82 - 8..
  • Սանդաժ, Սկոտ Ա. Ծնված պարտվողներ: Аնհաջողությունների պատմությունները Ամերիկայում:. — Քեմբրիջ: Հարվարդի համալսարանի մամուլ, 2005. — ISBN 0-674-01510-X

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Death of a Salesman»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-23-ին։ Վերցված է 2011-03-06 
  2. Gans, Andrew.«Starry Revival of Arthur Miller’s 'Death of a Salesman' Opens on Broadway» Archived 2012-03-17 at the Wayback Machine. playbill.com, March 15, 2012
  3. Правила жизни Лесли Нильсена | Журнал Esquire.ru
  4. Itzkoff Dave (2010-08-25)։ «Christopher Lloyd stars in 'Death of a Salesman'»։ The New York Times։ Վերցված է 2010-09-08 
  5. Michael Blachut (2017-01-09)։ «Death of a Salesman 1985»։ Վերցված է 2018-12-01 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]