Բրոմսգրոուվ (դպրոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրոմսգրոուվ
Տեսակդպրոց, անկախ դպրոց և գիշերօթիկ դպրոց
Հիմնադրված էհունվարի 1, 1912
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՎուստերշիր
ՀասցեBromsgrove School, Worcester Road, Bromsgrove, Worcestershire, B61 7DU
Կայքbromsgrove-school.co.uk
Բրոմսգրոուվ (դպրոց)ը գտնվում է Միացյալ Թագավորությունում
Բրոմսգրոուվ (դպրոց)

Բրոմսգրոուվ դպրոց, դպրոց, որը հիմնադրվել է 1553 թվականին[1], հանդիսանում է հանրակրթական անկախ դպրոց, Վուստերշիրի Բրոմսգրոուվ քաղաքում, Անգլիա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոմսգրոուվը հիմնադրվել է 1548 թվականին[2], սակայն այժմյան տարածքում այն գտնվում է 300 տարի։ Դեռ XIX դարում Բրոմսգրոուվի դպրոցը դասվել է Անգլիայում աշակերտներին հետագա կրթությանը պատրաստող լավագույն դպրոցների շարքում։ Դպրոց-ինտերնատին համաշխարհային ճանաչում են բերել այնպիսի շրջանավարտներ, ինչպիսիք են Ալֆրեդ Հաուզմենը և Նիկոլաս Իվենսը։ Ալֆրեդ Հաուսմենը ավարտել է Բրոմսգրոուվը 1877 թվականին և իր կյանքը նվիրել է լատիներենի ուսումնասիրմանը։ Իր աշխատանքների շնորհիվ Հաուսմանը դարձավ պրոֆեսոր Օքսֆորդում, իսկ ավելի ուշ գլխավորում էր Քեմբրիջի հնագույն լեզուների բաժինը։ Նիկոլաս Իվենսը, որը Բրոմսգրոուվ դպրոցի 1968 թվականի շրջանավարտ է, այսօր աշխարհահռչակ բեսթսելերների գրող է։

Տեղակայումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը գտնվում է Բրոմսգրոուվ քաղաքում, Բիրմինգհեմից կամ Ստրադֆորդից՝ Ուիլյամ Շեքսպիրի հայրենիքը, կես ժամվա հեռավորության վրա։

Դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Bromsgrove School.jpg

Բրոմսգրոուվ դպրոցը հանդիսանում է առաջատար անդամ «Դպրոցի Տնօրենների Կոնֆերանս»-ի, որի մեջ մտնում են խառը ուսուցման և տղաների համար 200 դպրոց։ Բրոմսգրոուվը եղել է առաջին 14 դպրոցների ցուցակում, որոնք մտել են այս կազմակերպություն դեռ 1869 թվականին։ Այս կազմակերպությունը հանդիսանում է ամենաուժեղ ակադեմիական կառույցը, որի մեջ մտնում են այնպիսի դպրոցներ, ինչպիսիք են Իտոնը և Ռագբին։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը հզոր պատմականորեն հաստատված կապեր ունի Օքսֆորդի համալսարանի հետ։ Ուսանողների 9 %-ը ամեն տարի ընդունվում են Օքսֆորդ կամ Քեմբրիջ։ Դպրոցում սովորում է 1090 մարդ, որոնցից 670-ը միջին դպրոցում՝ 13-ից 18 տարեկան։ Դպրոցն ունի գերազանց տեխնիկական սարքավորումներ։ Դպրոցում կառուցվել է գրադարան՝ հագեցած վերջին տեխնոլոգիաներով։ Դրա կառուցման վրա ծախսվել է 2,5 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Գրադարանն ունի 2 մեծ համակարգչային սենյակ՝ յուրաքանչուրը նախատեսված 20-40 համակարգիչների համար և մի քանի սենյակ սովորողների ինքնուրույն պարապմունքների համար։ Գրադարանը ինքնին բաղկացած է երեք հարկերից, որոնք գտնվում են շենքի շրջակայքում։ Դպրոցը առաջնորդվում է Բրիտանական կրթական համակարգի ազգային ուսումնական պլանով։ Ամեն օր սովորողները պարապում են վեցական դաս, դասերը շարունակվում են մինչև ժամը 17-ն անց 40 րոպե, իսկ սպորտային միջոցառումները՝ մինչև ժամը 19-ը։ Սովորողները, որոնք չեն ապրում հանրակացարանում, ունեն տնային աշխատանքները պատրաստելու եւ օրվա ընթացքում հանգստանալու իրենց սեփական շենքը։ Դպրոցի տարածքում գտնվում է մեծ սպորտային համալիր, որում առկա են լողավազան (երկարություն 20 մետր, լայնություն 7 մետր), մեծ սպորտային դահլիճ, բարձր դասարանների աշակերտների համար նախատեսված մարզասարքերի բաժին, սքվոշի դահլիճ։ Դպրոցում մեծ ուշադրություն է դարձվում ռեգբին, ֆուտբոլին, մականախաղը։ Սպորտային դաշտերը և կահավորված թենիսի կորտերը միացված են դպրոցի տարածքին։ «Զինվորական ուսուցում» առարկայի համար ստեղծվել է հատուկ բաց մարզվելու հրապարակ՝ խոչընդոտներով գոտի։ Դպրոցում աշխատում է հետաքրքրությունների 30 ակումբ։

Բնակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրակացարանում ապրում են 327 մարդ։ Աղջիկները և տղաները ապրում են առանձին կորպուսներում։ Ուսանողների 33 %-ը ապրում է մեկտեղանոց համարներում, ուսանողների 33 %-ը ապրում է 2-4 տեղանոց համարներում, իսկ մնացածները 5-12 մարդու համար նախատեսված սենյակներում։ Տարրական դասարանների սովորողների համար նախատեսված է առատ երեքանգամյա սնունդ ուտեստների մեծ ընտրությամբ՝ այդ թվում և բուսակերների համար։ Միջին դպրոցում նախատեսված է երեքանգամյա սնունդ՝ հանրակացարանների խոհանոցներում լրացուցիչ սնունդ պատրաստելու հնարավորությամբ։ Ուսանողներին թույլատրվում է զբոսանքներ քաղաքով։ Նրանց տևողությունը կախված է տարիքից։

Ուսուցման ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոմսգրոուվ դպրոցը առաջարկում է նոր ծրագիր՝ բակալավրիատին (IB) կամ բարձր մակարդակին (A-Level) նախապատրաստելու համար։ Այս նոր ծրագիրը հնարավորություն կտա 15-16 տարեկան ուսանողներին անցնել մեկ տարվա ինտենսիվ դասընթացի 11-րդ ուսումնական տարում, նախքան վեցերորդ դասարանում սովորել սկսելը։ Ուսանողները լիովին կինտեգրվեն դպրոցական կյանքին, կապրեն ավագ աշակերտների համար նախատեսված հանրակացարաններում, կմասնակցեն բոլոր երաժշտական, դրամատիկական խմբակներին, բոլոր սպորտային եւ այլ միջոցառոմներին։ Ծրագիրը կազմվում է անհատական կարիքները հաշվի առնելով`կախված անգլերենի իմացությունից։ Բրոմսգրոուվ դպրոցն իրեն իրավունք է վերապահում չթույլատրել ուսանողին քննություններին մասնակցել։ Արագացված ուսումնական ծրագիրը բաց է Եվրոպայի եւ որոշ այլ երկրների ուսանողների համար։ Այն կծառայի որպես վեցերորդ դասարանի ուսումնական ծրագրի ներդրում։ Բրոմսգրոուվ դպրոցն ունի միջազգային բաժին, որտեղ աշխատում են 7 մասնագետներ`որպես անգլերենի ուսուցիչ։ Ծրագրի ընդունվելու համար անհրաժեշտ է հանձնել թեստ անգլերենից եւ մաթեմատիկայից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «| Intellectguide.com»։ intellectguide.com (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-22-ին։ Վերցված է 2018-11-01 
  2. Bromsgrove School