Բրոդի Ջեններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրոդի Ջեններ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 21, 1983(1983-08-21)[1] (40 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունCrossroads School? և Մալիբուի ավագ դպրոց
Մասնագիտությունդերասան, բարձրաշխարհիկ հեղինակություն, կինոդերասան և մոդել
ԱմուսինKaitlynn Carter?
Ծնողներհայր՝ Քեյթլին Ջեններ, մայր՝ Linda Thompson?
Կայքbrodyjenner.celebuzz.com
 Brody Jenner Վիքիպահեստում

Սեմ Բրոդի Ջեններ (անգլ.՝ Sam Brody Jenner; օգոստոսի 21, 1983(1983-08-21)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ռեալիթի շոուի աստղ, բարձրաշխարհիկ դենդի և մոդել։ Ամերիկացի հեռուստաաստղ և նախկին աթլետ Քեյթլին Ջենների և դերասանուհի Լինդա Թոմփսոնի որդին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեններն ունի ավագ եղբայր՝ Բրենդոնը, ավագ խորթ եղբայր՝ Բարթոնը և քույրը՝ Քեյսին։ Հայրը նորից ամուսնացել է Քրիս Հութոնի հետ (Քարդաշյանի նախկին կինը)։ Հոր երկրորդ ամուսնությունից Ջեններն ունի երեք խորթ քույր՝ Քորթնին, Քիմը և Քլոյին, և խորթ եղբայր՝ Ռոբը։ Ունի նաև երկու կրտսեր խորթ քույրեր՝ Քենդալ Ջենները և Քայլի Ջենները։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալիթի շոու[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Ջեները եղբոր՝ Բրենդոնի հետ մասնակցել է «Մալիբուի արքայազները» ռեալիթի շոուին։ Հայտնի է դարձել MTV «Hollywood Hills» ռեալիթի շոուում։

2009 թվականին Ջենները բացել է սեփական ռեալիթի շոուն՝ «Bromance»-ը, որում տղաները մրցում էին՝ նրա շրջապատում հայտնվելու համար։

Որպես Քարդաշյանների խորթ եղբայր՝ Ջենները երբեմն հայտնվում է նրանց «Քարդաշյամմերի ընտանիքը» ռեալիթի շոուում։

Մոդելային բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենները նկարահանվել է Guess-ի համար, ներքնազգեստ է գովազդել Agent Provocateur-ի[2], Ocean Pacific[3] բերնդների և Cosmogirl[4] ամսագրի համար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի սկզբից նա սկսել է հանդիպել կանադացի երգչուհի Ավրիլ Լավինի հետ, սակայն հայտնի է դարձել, որ 2012 թվականի գարնանը նրանք բաժանվել են[5]։

2018 թվականի հունիսի 2-ին Բրոդին ամուսնացել է Քեյթլին Քարթերի հետ, ում հետ մինչև հարսանիք հանդիպել է 5 տարի[6][7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. White, Nicholas. Brody Jenner & Lauren Conrad: An Item Արխիվացված 2011-01-08 Wayback Machine People
  3. SNEAK PEEK: Sophia Bush Hits the Beach With Brody Jenner Արխիվացված 2009-04-11 Wayback Machine Us magazine. 4.8.2009
  4. Brody Jenner Արխիվացված 2009-04-09 Wayback Machine CosmoGirl
  5. «Brody Jenner Biography». people.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. HELLO!. «HELLO! Daily News - Celebrity, fashion and beauty» (անգլերեն). hellomagazine.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  7. «IMDb - Movies, TV and Celebrities». IMDb. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  8. «ELLE.ru – мода, красота, тренды, звёзды, отношения» (ռուսերեն). elle.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]