Բրյոնյոյսուն
Բնակավայր | ||
---|---|---|
Բրյոնյոյսուն | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1923 թ. | |
Մակերես | 3,36 կմ², 3,37 կմ² | |
ԲԾՄ | 4 մետր | |
Բնակչություն | 5050 մարդ (նոյեմբերի 4, 2019)[1] | |
| ||
Բրյոնյոյսուն (նորվ.՝ Brønnøysund), քաղաք և նախկին կոմունա Նորվեգիայում: Այն գտնվում է Բրյոնյոյ կոմունիայի կենտրոնում՝ Նուրլան կոմսությունում:
Բրյոնյոյսունը 1923 թվականին որպես առանձին քաղաք ու կոմունա էր հանդես գալիս Բրեննայից անկախ: Սակայն հետագայում, ըստ մասնավորի 1964 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բրյոնյոյսունը կրկին միավորվեց հարևան Սյոմնա և Վելֆյորդ կոմունաների հետ ու կազմավորվեց Բրյոնյոյ կոմունա ու, արդյունքում, կորցրեց քաղաքի կարգավիճակը մինչև 2000 թվականը: 1977 թվականին Սյոմնան առանձնացավ, որպես ինքնուրույն կոմունա:
Այսօր քաղաքը համարվում է Բրյոնյոյի վարչական և տնտեսական գլխավոր կենտրոնը: 2009 թվականի մարդահամարի տվյալների համաձայն Բրյոնյոյսունի բնակչության թիվը կազմել է 4 506 մարդ[2]: նոր քաղաքային կառավարությունը ձևավորվել է 2000 թվականին: Քաղաքի ծովափի երկայնքով ամեն օր անցնում է Խուրտիգրուտեն գնացքը՝ ուղևորվելով գիշերը հյուսիս և վերադառնալով ցերեկ կեսօրին՝ հարավ: Բրյոնյոյսունում կա օդանավակայան և դեպի արևելք ելք է բացվում Е6 ավտոմայրուղին:
Ամբողջ Նորվեգիայի տարածքում Բրյոնյոյսունը հայտնի է որպես գրանցմանկենտրոն (Brønnøysund Register Centre): Նորվեգական նավային ընկերության՝ Torghatten Trafikkselskap շտաբ-բնակարանը գտնվում նույնպես գտնվում է այս քաղաքում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկինգների տիրապետության ժամանակաշրջանում Տուրգարը (նորվ.՝ Torgar), որն ընկած էր լեգենդար Տուրխատե լեռան փեշերին, համարվել է ցեղապետերի գլխավոր նստավայրը: Բնիկ ժողովուրդին բնաջնջեց դուքս Սկուլեն (Duke Skule) և իր մարդիկ նորվեգական քաղաքացիական պատերազմի ժամանակ, որը սանձազերծվել էր 1240 թվականին:
Տարածաշրջանը կրկին բնակեցվեց Հարավային Նորվեգիայի, Տրյոնդելագի և Շվեդիայի բնակիչներով: Հենց այս հանգամանքով է պայմանավորված Բրյոնյոյսուն քաղաքի յուրօրինակ բարբառը:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերջին տարիներին Բրյոնյոյսունում նկատվում է կայուն տնտեսական աճ: Այստեղից է սկսվում Սիաֆուդ ֆյորդը (նորվ.՝ Fjord Seafood), որը մեծ զբոսաշրջային նշանակություն ունի քաղաքի համար: Քաղաքում են տեղաբաշխված Հյուսիսային Եվրոպայի կրաքարի մեծագույն պաշարներ, որոնք շահագործվում են գործարաններում: Կան սննդի արդյունաբերական ֆաբրիկաներ: Բրյոնյոյսունում կա օդանավակայան և ուղղաթիռային հարթակ: Տնտեսության գլխավոր ճյուղը հանդիսանում է ժամանակակից գյուղատնտեսություն, հիդրոպոնիկան, տրանսպորտային մեծ ընկերությունը, անտառային տնտեսությունն ու զբոսաշրջությունը:
Օդանավակայան[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրյոնյոյսունի օդանավակայանը քաղաքի կենտրոնից ընդամենը 2 կմ հեռավորության վրա է գտնվում և համարվում է կենսական նշանակության օբյեկտ ոչ միայն քաղաքի համար, այլև ամբողջ Հյուսիսային Նորվեգիայի: Օդանավակայանը բացվել է 1968 թվականին: Այսօր ուղիղ թռիչքներ դեպի Օսլո չեն իրականացվում: Օդանավակայանը սպասարկվում է նորվեգական Widerøe ավիաընկերության կողմից:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրյոնյոյսունի կլիման տիպիկ ծովային է: Այստեղ ձմեռները մեղմ են՝ չնայած օր այդքան հյուսիսում է գտնվում: Սառնամանիքների օրերի միջին քանակը քաղաքում կազմում է 160-180 օր ([1]): Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 5.6°С: Տարեկան տեղումների միջին քանակությունն էլ հասնում է 1 510 մմ-ի: Վերջին ամենացուրտ ձմեռը եղել է 2001 թվականին: Այդ տարի հուլիսյան միջին ջերմաստիճանը կազմեց 14.1°С:
Brønnøysundի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին օրական °C (°F) | −1.1 (30) |
−0.6 (30.9) |
0.9 (33.6) |
3.7 (38.7) |
8.4 (47.1) |
11.2 (52.2) |
13.1 (55.6) |
13.0 (55.4) |
9.8 (49.6) |
6.6 (43.9) |
2.2 (36) |
−0.1 (31.8) |
5.6 (42.1) |
Տեղումներ մմ (դյույմ) | 138 (5.43) |
102 (4.02) |
114 (4.49) |
97 (3.82) |
66 (2.6) |
83 (3.27) |
123 (4.84) |
113 (4.45) |
180 (7.09) |
192 (7.56) |
145 (5.71) |
157 (6.18) |
1510 (59,45) |
աղբյուր: Meteorologisk Institutt[3] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Tettsteders befolkning og areal — Statistics Norway.
- ↑ Statistics Norway (2009)։ «Urban settlements. Population and area, by municipality. 16 June 2009»։
- ↑ «Normaler for Brønnøy»։ met.no։ Արխիվացված է օրիգինալից 16 July 2012-ին։ Վերցված է 7 November 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Аэропорт Брённёйсунн, Брённёй Archived 2004-10-19 at the Wayback Machine. (նորվ.)
- Brønnøysund Register Centre Archived 2005-01-15 at the Wayback Machine. (նորվ.)
- Снимки Брённёйсунна, автор: Dana Morris
- Снимки Брённёйсунна, автор Armin Burkhart Archived 2011-07-19 at the Wayback Machine.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բրյոնյոյսուն կատեգորիայում։ |