Բրյոհանի թանգարան
Բրյոհանի թանգարան | |
|---|---|
| Տեսակ | պատկերասրահ |
| Երկիր | |
| Տեղագրություն | Բեռլին[1] |
| Վայր | Շարլոտենբուրգ |
| Հասցե | Schloßstraße 1a, 14059 Berlin[1] |
| Հիմնադրվել է | 1973[1] և հոկտեմբերի 14, 1983[1] |
| Հիմնադիր | Karl H. Bröhan?[1] |
| 52°31′7.7″N 13°17′43.4″E / 52.518806°N 13.295389°E | |
| Կայք | broehan-museum.de(գերմ.) |
![]() | |
![]() | |
Բրյոհանի թանգարան (գերմ.՝ Bröhan-Museum), գեղարվեստի թանգարան Բեռլինում։ Անվանվել է ի պատիվ իր հիմնադրի՝ արվեստի հավաքորդ Կարլ Բրյոհանի։ Այն նվիրված է ժամանակակից ժամանակաշրջանի դեկորատիվ արվեստներին՝ մոդեռն, ար-դեկո և ֆունկցիոնալիզմ, թեև թանգարանի հիմնական ուշադրության կենտրոնում և ամենահայտնի հավաքածուները մոդեռն ստեղծագործություններ են։ Թանգարանը տեղավորված է Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասում գտնվող նեոդասական ոճի նախկին զորանոցի շենքում՝ Շառլոտենբուրգյան պալատի դիմաց[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը ներկայացված է «սենյակային անսամբլներով», որոնցից յուրաքանչյուրն ներառում է ուշ 19-րդ դարի/20-րդ դարի արվեստի պատմության որոշակի փուլերից արվեստի, դիզայնի և կահույքի նմուշներ[3]։ Նկարների կողքին համապատասխանաբար կահավորված սենյակներում ցուցադրվում են ապակյա, մետաղյա և կերամիկական նմուշներ[2]։ Թանգարանում կազմակերպվում են նաև թեմատիկ ժամանակավոր ցուցադրություններ[4][5][6]։
Թանգարանում ներկայացված են դեկորատիվ արվեստի և կահույքի պատրաստման պատմության մեծագույն գործիչներ, այդ թվում` Ֆրիդրիխ Ադլերը, Պետեր Բերենսը, Էմիլ Գալեն, Յոզեֆ Հոֆմանը, Գեորգ Յենսենը, Արչիբալդ Նոքսը, Բրունո Պաուլը և Անրի վան դե Վելդեն[2]։
Նկարչական հավաքածուն հիմնականում կենտրոնացած է Բեռլինի սեցեսսիոնիզմի վրա և ներառում է Հանս Բալուշեկի, Վալտեր Լեյստիկովի, Լեսեր Ուրիի և Կարլ Հագեմայստերի ստեղծագործություններից[2]։
Թանգարանի հիմնադիր Կարլ Հ. Բրյոհանը 1981 թվականին իր հավաքածուն նվիրել է Բեռլին քաղաքին։ Այն 1973 թվականից արդեն ցուցադրվել է Դալեմում, նախքան 1983 թվականին իր ներկայիս վայր տեղափոխվելը[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 30 Jahre Bröhan-Museum Berlin. Kunsthandwerk und Industriedesign. Bildergalerie. Berlin/Leipzig, 2002, 3-9807894-2-X. (գերմ.)
- Bröhan-Museum Berlin – Jugendstil – Art Déco – Funktionalismus. Prestel, Munich, 2006, 3-7913-3573-1. (գերմ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 https://hedendaagsesieraden.nl/2021/11/14/brohan-museum/
- 1 2 3 4 5 Museum Արխիվացված 6 Դեկտեմբեր 2010 Wayback Machine
- ↑ Bröhan-Museum Արխիվացված 17 Հոկտեմբեր 2012 Wayback Machine Time Out.
- ↑ Jugendstil-Schmuck von René Lalique im Bröhan-Museum Der Tagesspiegel, 6 September 2007. Retrieved 17 September 2010.
- ↑ Bröhan-Museum: Malakhovs Porzellan Martina Hafner, B.Z., 9 March 2009. Retrieved 17 September 2010.
- ↑ Bröhan-Museum würdigt Maler Philipp Franck mit einer Schau Արխիվացված 2011-07-16 Wayback Machine Märkische Oderzeitung.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրյոհանի թանգարան» հոդվածին։ |
| ||||||||||||||||

