Բրաիս Մենդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրաիս Մենդես
Brais Méndez
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Brais Méndez Portela
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 7, 1997(1997-01-07)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Մոս, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիա
Հասակ 187 սմ
Քաշ 76 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան, վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Սելտա Վիգո
Համար 23
Պատանեկան կարիերա
2001-2002 Իսպանիա Սարդոմա
2002-2010 Իսպանիա Սանտա Մարինյա
2010-2012 Իսպանիա Վիլյառեալ
2012-2015 Իսպանիա Սելտա Վիգո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2017 Իսպանիա Սելտա Վիգո B 62 (8)
2017-ներկա Իսպանիա Սելտա Վիգո 37 (5)
Ազգային հավաքական
2014 Իսպանիա Իսպանիա Մ17 3 (0)
2015 Իսպանիա Իսպանիա Մ18 2 (0)
2018-ներկա Իսպանիա Իսպանիա Մ21 2 (0)
2018-ներկա Իսպանիա Իսպանիա 1 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 1-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ փետրվարի 1-ի, 2019

Բրաիս Մենդես (իսպ.՝ Brais Méndez, հունվարի 7, 1997(1997-01-07)[1], Մոս, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սելտա Վիգոյի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելտա Վիգո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենդեսը հանդես է եկել Սարդոմայի, Սանտա Մարինյայի և Վիլյառեալի երիտասարդական թիմերում[3]։ 2012 թվականին նա միացավ Սելտա Վիգոյի ակադեմիային[4]։ 2017 թվականի օգոստոսի 21-ին Մենդեսը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց սեպտեմբերի 21-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Խետաֆեի դեմ խաղում[6][7]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի մարտի 31-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[8][9]։ Առաջին մրցաշրջանում Մենդեսը անցկացրեց 23 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[10]։

2018 թվականի հոկտեմբերի 27-ին Մենդեսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էյբարի դեմ խաղում[11]։ Նոյեմբերի 4-ին նա գոլ խփեց Բետիսի դեմ խաղում[12]։ Նոյեմբերի 11-ին իսպանացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռեալ Մադրիդի դեմ խաղում, սակայն Սելտան պարտվեց 4-2 հաշվով[13]։ Դեկտեմբերի 8-ին Մենդեսը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վիլյառեալի դեմ խաղում՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[14]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենդեսը ներկայացրել է Իսպանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[15]։ Իսպանիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի նոյեմբերի 8-ին՝ Խորվաթիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղերի համար[16][17][18]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 18-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ ընկերական խաղում[19][20][21]։ Նա փոխարինեց Սուսոյին այս հանդիպման 59-րդ րոպեին և խփեց խաղի միակ գնդակը 78-րդ րոպեին՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Իսպանիային[22][23][24]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի 1-ի դրությամբ[25]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սելտա Վիգո 2017–18 Լա Լիգա 19 1 4 0 23 1
2018–19 18 4 1 0 19 4
Ընդհանուր 37 5 5 0 0 0 0 0 42 5
Կարիերայի ընդհանուր 37 5 5 0 0 0 0 0 42 5

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի 1-ի դրությամբ[25]

Իսպանիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 1
Ընդհանուր 1 1

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 18, 2018 Գրան Կանարիա մարզադաշտ, Լաս Պալմաս, Իսպանիա Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա 1–0 1–0 Ընկերական խաղ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Spain - Brais Méndez - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-01-31 
  3. «Brais Méndez, la zurda de oro de A Madroa»։ www.canteiraceleste.com (իսպաներեն)։ Վերցված է 2019-01-31 
  4. España Madrid (2018-12-11)։ «5 Things You Didn't Know About Brais Mendez»։ Liga de Fútbol Profesional։ Վերցված է 2019-01-31 
  5. AS Diario (2017-08-21)։ «Brais Méndez amplía cuatro años su contrato con el Celta»։ AS.com (իսպաներեն)։ Վերցված է 2019-01-31 
  6. «Celta de Vigo - Getafe CF, Sep 21, 2017 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-31 
  7. «Celta vs Getafe: Ángel se cuela en la fiesta de Maxi»։ MARCA.com (իսպաներեն)։ 2017-09-21։ Վերցված է 2019-01-31 
  8. «Athletic Bilbao - Celta de Vigo, Mar 31, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-31 
  9. «Athletic vs Celta: Al Athletic le sobró el añadido»։ MARCA.com (իսպաներեն)։ 2018-03-31։ Վերցված է 2019-01-31 
  10. «Brais Mendez | Football Stats | Celta Vigo | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-01-31 
  11. «Celta de Vigo - SD Eibar, Oct 27, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-31 
  12. «Real Betis Balompié - Celta de Vigo, Nov 4, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-31 
  13. «Celta de Vigo - Real Madrid, Nov 11, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-31 
  14. «Villarreal CF - Celta de Vigo, Dec 8, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-31 
  15. «Scout report: Brais Mendez, Celta Vigo and Spain winger»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-01-31 
  16. «Spain squad: Barcelona defender Jordi Alba returns to Spain squad as Luis Enrique bows to pressure | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-31 
  17. «Jordi Alba recalled by Spain; Brais, Hermoso and Fornals make the list»։ AS.com (անգլերեն)։ 2018-11-08։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-15-ին։ Վերցված է 2019-01-31 
  18. «Jordi Alba returns as Spain name squad for Croatia, Bosnia»։ www.thepeninsulaqatar.com։ Վերցված է 2019-01-31 
  19. «Spain - Bosnia-Herzegovina, Nov 18, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-31 
  20. «Celta Vigo midfielder Brais Mendez scores on his debut for Spain»։ Mail Online։ 2018-11-18։ Վերցված է 2019-01-31 
  21. «Brais Mendez hits Spain winner on debut - Tribal Football»։ www.tribalfootball.com։ Վերցված է 2019-01-31 
  22. «Spain edge Bosnia to end 2018»։ MARCA in English (անգլերեն)։ 2018-11-18։ Վերցված է 2019-01-31 
  23. Marsden Rory։ «Brais Mendez Goal Leads Spain Past Bosnia in 1-0 Friendly Win»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-01-31 
  24. «Brais Mendez's debut goal gives Spain friendly win over Bosnia»։ www.irishexaminer.com։ 2018-11-18։ Վերցված է 2019-01-31 
  25. 25,0 25,1 «Brais Méndez»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-01-31 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]