Ալ-Բուրակ
Ալ-Բուրակ | |
---|---|
Տեսակ | առասպելական էակ |
Երևի համընկնում է | Blitzen? |
Buraq Վիքիպահեստում |
Ալ֊Բուրակ (արաբ․՝ البُراق, al-Burāq, «կայծակ»), իսլամական ավանդություններում դիցաբանական էակ, որը Մուհամմադ մարգարեին տեղափոխում է դրախտ։ Պատկերվում է որպես սպիտակ կիսաձի, կիսաջորի և կիսաավանակ։ Երկու կողմից ունի թռչնի թևեր։ Բուրակն առաջին անգամ հայտնվում է Մուհամմադի Մեքքայից Երուսաղեմ կատարած գիշերային ճանապարհորդությունը՝ իսրան (արաբ․՝ إِسْرَاءٌ ), նկարագրող հադիսում։ Բուրակի օգնությամբ Մուհամմադը կարողանում է մեկ գիշերվա ընթացքում հաղթահարել այդ մեծ տարածությունը[1]։
Այլ ավանդություններում Բուրակը պատկերվում էր կնոջ գլխով և սիրամարգի պոչով։ Հետզհետե իսրան նկարագրող ավանդույթը փոխկապակցվում է Մուհամմադի դրախտ վերհամբաձման նկարագրության հետ, իսկ երկինք բարձրացող սանդուղքը փոխարինվում է Բուրակով։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրանիկայի համաձայն «Բուրակ» ստուգաբանորեն նույնականացվում է պարսկերեն «barāg» կամ «bārag» բառերի հետ, որոնք թարգմանվում են որպես «հեծյալ գազան» և «լեռ »[2]։ Արաբերենում այս փոխառնությունը օգտագործվում է միայն իսրայի մասին պատմող հադիսում։
Շրի Կամադխենու
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուրակը որոշ ընդհանրություններ ունի հինդուսիտական աստվածուհի Շրի Կամադխենու հետ, որը երբեմն պատկերվում է կովի տեսքով, կնոջ գլխով, թևերով և սիրամարգի պոչով։ Աստավածուհուն պատկերող կտավները հիշեցնում են Բուրակի հայտնի նկարները[3]։
Մշակութային ազդեցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թուրքիայում Բուրակը տղամարդկանց տարածված անուն է[4]։
- «Բուրակ Այր» լիբիական և ինդոնեզիական նախկին «Բուրակ Ինդոնիզիա Այրլայնս» ավիաուղիները կոչվել են են Բուրակի անունով։
- Էլ֊Բուրակը Ռաֆայել Սաբատինիի «Ծովային Բազե» նովելի հերոսներից մեկն է[5]։ Էլ֊Բուրակը(Ֆրնեսի Քսավիեր Գորդոն) Ռոբերտ Իրվին Հովարդ «Էլ֊Բուրակը և անապատային արկածները» գրքի հերոսներից մեկն է։ Եկուսն էլ առանձնանում էին իրենց ռեակիցաների արագությամբ։
- Պակիստանում կառուցված «ՆԵՍՔՈՄ Բուրակ» դրոնը կոչվել է Բուրակի անունով[6]։
- Բուրակը պատկերված է ինդոնեիզական Աչեխ նահանգի պաշտոնական կնիքի վրա[7]։
- Իրանական Բուրաղ զրահամեքենան կոչվել է Բուրակի անունով։
- Մալազիայի նավթային նախկին ընկերություններից մեկը կոչվում էր «Բուրակ Օյլ»։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մուհամմադի համբարձումը դրախտ, պարսկական մանրանկար
-
Ալ֊Բուրակ, Բրուքլինի թանգարան
-
Պատկեր հնդակակն թերթում, 1910
-
Բուրակի քանդակը, Մինդանաո կղզի, Ֆիլիպիններ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բուրակ, իսլամական լեգենդ
- ↑ Իրանական մշակույթի ազդեցությունը հադիսների վրա,Իրանիկա
- ↑ Մուհամմադ մարգարեի դիցաբանական նժույգը
- ↑ Բուրակ, անվան ծագումը
- ↑ Ծովային Բազե»,Ռաֆայել Սաբատինի, էջ 92
- ↑ ՆԵՍՔՈՄ Բուրակ
- ↑ Պաշտպանության ուժերի հրամանատարը հորդորել է Ազեխի ղեկավարությանը հետևել նոր դրոշի մասին կենտորանական կառավարության որոշմանը(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Բուրակ» հոդվածին։ |
|