Ռաֆայել Սաբատինի
Ռաֆայել Սաբատինի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 29, 1875[1][2][3][…] |
Ծննդավայր | Էզի, Անկոնա, Մարկե, Իտալիա |
Վախճանվել է | փետրվարի 13, 1950[1][2][3][…] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Վիկոն, Շվեյցարիա |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, վիպասան, սցենարիստ և գիտաֆանտաստիկ գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | Սկարամուշ և Նավապետի Բլադի ոդիսականը |
Rafael Sabatini Վիքիպահեստում |
Ռաֆայել Սաբատինի (ապրիլի 29, 1875[1][2][3][…], Էզի, Անկոնա, Մարկե, Իտալիա - փետրվարի 13, 1950[1][2][3][…], Վիկոն, Շվեյցարիա)՝ իտալական ծագմամբ անգլիացի գրող, որը հայտնի է իր արկածային, պատմական վեպերով։ Հատկապես հայտնի են նավապետ Բլադի մասին վեպերը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռաֆայել Սաբատինին ծնվել է Իտալիայի Ջեզի քաղաքում։ Հայրը իտալացի էր, իսկ մայրը՝ անգլիացի։ Երկու ծնողներն էլ օպերայի երգիչներ էին, որոնք հետագայում դարձել էին ուսուցիչներ։
Փոքր տարիքից սկսած Ռաֆայելը սովորել էր տարբեր լեզուներ՝ ապրելով իր պապիկի հետ Անգլիայում, դպրոց գնալով Պորտուգալիայում, և որպես դեռահաս՝ Շվեյցարիայում։ 17 տարեկան հասակում վերադառնալով Անգլիա, նա իր իմացած 5 լեզուներին ավելացրել է ևս մեկը՝ անգլերենը։ Հետագայում որպես իր ստեղծագործությունների լեզու ընտրել է հենց անգլերենը։ Այդ ընտրությունը գիտակցաբար է արել, քանի որ, ինչպես ինքն է նշել. «ամենալավ պատմվածքները գրված են անգլերեն»։
Առաջին գիրքը լույս է տեսել 1904 թվականին։
Գրքերի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նավապետի Բլադի ոդիսականը (Captain Blood) (1922 թ.)
- Նավապետի Բլադի ժամանակագրությունները (The Chronicles of Captain Blood) (1931 թ.)
- Նավապետի Բլադի հաջողությունները (The Fortunes of Captain Blood) (1936 թ.)
- Սկարամուշ (Scaramouche) (1921 թ.)
- Ծովաբազե (The Sea Hawk) (1915 թ.)
- Բելարիոն Հաջողակը (Bellarion the Fortunate) (1926 թ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսերեն կայք, նվիրված Ռաֆայել Սաբատինիին
- Ռաֆայել Սաբատինին Մոշկովի գրադարանում
- www.rafaelsabatini.com
|
- Ապրիլի 29 ծնունդներ
- 1875 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Փետրվարի 13 մահեր
- 1950 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անգլիացի գրողներ
- Իտալացի գրողներ
- Արկածային գրողներ
- Անգլիացի թարգմանիչներ
- Անգլիացի վիպասաններ
- Անգլիացի սցենարիստներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին