Բորիս Սուպյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բորիս Սուպյան
Ծնվել է հուլիսի 10, 1904(1904-07-10)
Ծննդավայր Վիտեբսկի մարզ, Բելառուս
Մահացել է նոյեմբերի 18, 1967(1967-11-18) (63 տարեկանում)
Մահվան վայր Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Բորիս Դավթի Սուպյան (հուլիսի 10, 1904(1904-07-10), Վիտեբսկի մարզ, Բելառուս - նոյեմբերի 18, 1967(1967-11-18), Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), տանկային զորքերի գեներալ-մայոր (1945 թվականի սեպտեմբերի 8ԽՄԿԿ անդամ 1928 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Սուպյանը ծնվել է 1904 թվականի հուլիսի 10-ին, Բոգոլշեսկոյե ավանում (այժմ՝ ԲԽՍՀ Վիտեբսկի մարզ): 1930-1932 թվականներին ուսանել է Լենինգրադի Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտում, ավարտել զրահատանկային և մեքենայացված զորքերի ռազմական ակադեմիային կից դասընթացները (1946 թվական)։ 1932 թվականից ծառայել է Լենինգրադի զինվորական օկրուգում։ 1939–1940 թվականներին, որպես 11-րդ մեքենայացված բրիգադի գումարտակի հրամանատար, մասնակցել է սպիտակ ֆինների դեմ կռիվներին։ Հայրենական մեծ պատերազմի սկզբից, որպես 43-րդ տանկային դիվիզիայի շտաբի պետի տեղակալ և օպերատիվ բաժնի պետ, մասնակցել է Բերդիչև, Նովոգրադ–Վոլինսկի, Կորոստեն քաղաքների մոտ պաշտպանական մարտերին, 1942 թվականի գարնանը 10-րդ տանկային բրիգադի հրամանատար նշանակվելուց հետո՝ Ստալինգրադի ճակատամարտին, 1943 թվականի հուլիսից, որպես Տափաստանային 53-րդ բանակի զրահատանկային և մեքենայացված զորամասերի հրամանատար՝ Բելգորոդ-Խարկով հարձակողական մարտերին, թշնամու Կորսուն-Շեչենկովսկիի, Ցասսի-Քիշնեի խմբավորումների վերացմանը, Ռումինիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի ազատագրմանը, զրահատանկային միավորման հրամանատարի պաշտոնով՝ միլիտարիստական Ճապոնիայի ջախջախմանը։ Պատերազմից հետո եղել է Կազանի անասնաբուժական ինստիտուտի զինվորական ամբիոնի վարիչ։ 1956 թվականին զորացրվել է[1][2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր դրոշի շքանշան (1941, 27.08.1943, 26.04.1944)
  • Կուտուզովի II աստիճանի շքանշան (13.09.1944, 31.08.1945)
  • Կարմիր աստղի շքանշան (13.02.1942)
  • «Մարտական ծառայությունների» մեդալ (03.11.1944)
  • «Ստալինգրադի պաշտպանության» մեդալ (1943)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Армяне-народ созидатель чужих цивилизаций: 1000 известных армян в мировой истории/С.Ширинян.-Ер.: Авт. изд., 2014, стр.110, ISBN 978-9939-0-1120-2
  • Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան: 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ.-Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թ., էջ 511: ISBN 978-9939-53-105-2
  • Арутюнян К.А., Погосян Г.Р. Вклад армянского народа в победу в Великой Отечественной войне. М., 2010.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Супрян Борис Давидович»։ tankfront.ru։ Վերցված է 2019-03-26 
  2. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 508:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 197 CC-BY-SA-icon-80x15.png