Բողկ վայրի
Բողկ վայրի | |
![]() Բողկ վայրի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
Տրիբա | Brassiceae |
Ցեղ | Բողկ (Raphanus) |
Տեսակ | Բողկ վայրի (R. raphanistrum) |
Միջազգային անվանում | |
Raphanus raphanistrum |
Բողկ վայրի (լատ.՝ Raphanus raphanistrum), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարակ արմատով և փետրաձև բաժանված տերևներով, 25-50 սմ բարձրությամբ միամյա մեղրատու խոտաբույս է։ Ցողունի հիմքային մասն ու ստորին տերևները ծածկված են կոշտ մազիկներով։ Քնարաձև տերևները բաժանված են անհամաչափ երկարավուն-ձվաձև ատամնաեզր մասերի, գագաթնային հատվածը ավելի խոշոր է։ Երբեմն սպիտակ, դեղին կամ մանուշակագույն ջղերով պսակաթերթիկները բաց դեղին են։ Բաժակը կրկնակի կարճ է պսակից։ Սուր բզաձև կտուցով պտուղները երկար և ամուր հատվածավոր պատիճներ են[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ցանքսերում, անմշակ տարածքներում և աղբավայրերում։ Տարածված է Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի մարզերում, Երևանում[1]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժական նպատակներով օգտագործում են ամբողջ բույսը, որի վերգետնյա մասը պարունակում է ֆլավոնոիդներ (կվերցետին, կեմպֆերոլ և այլն), թիոգլիկոզիդներ, ռաֆանին գլիկոզիդ և այլն։ Սերմերը կիրառում են ռևմատիզմի, իշիասի, որոշ ուռուցքների բուժման նպատակով[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689
|
|